Ապրիլ 05, 2018 17:16 Asia/Tehran
  • Զարիֆն ընդգծել է Ղոդս մայրաքաղաքով  անկախ պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը ընդգծել է պաղեստինցիների իրավունքների վերականգնման, Ղոդս մայրաքաղաքներով անկախ պաղեստինյան պետության ստեղծման և Գազայի հատվածի շրջափակման դադարեցման անհրաժեշտությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը Բաքվում «Չմիավորման շարժման» արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չմիավորման շարժումը պետք է  հավաքական գործողություններ ձեռնարկի սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ:

«Այս ռեժիմի հանցագործություններն անտեսելը վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար»:

Իրանի արտգործնախարարն, անդրադառնլով վերջերս Գազայի հատվածում պաղեստինցիների կոտորածին, ասել է, որ այսօր բոլոր երկրները կոչ են անում միջազգային փորձաքննություններ անցկացնել սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ:

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Չմիավորման  շարժումը պետք է կոլեկտիվ գործողություն ձեռնարկի օկուպացված տարածքներում առկա իրավիճակի դեմ, և ՄԱԿ-և պետք է  դատապարտի սիոնիստների քաղաքականությունն ու հանցագործությունները:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հինգշաբթի և ուրբաթ օրերին անցկացվում  է Չմիավորման շարժման անդամ երկրների «Կայուն զարգացման համար միջազգային խաղաղության ու անվտանգության խթանում» խորագրով նիստը:

Պիտակ