Ապրիլ 10, 2018 07:05 Asia/Tehran
  • Պուտինը մերժել է Սիրիայի դեմ ուղղված Արևմուտքի մեղադրանքները

Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում մերժել է քիմիական զենքի օգտագործման կապակցությամբ Սիրիայի դեմ ուղղվծ արևմտյան երկրների մեղադրանքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում քննարկելով Սիրիայի վերջին զարգացումները, դատապարտել է Սիրիայի դեմ ցանկացած տեսակի հրահրիչ քայլերն ու շշուկների տարածումն, այդ թվում  Դումայի տարածքում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենի օգտագործման հետ կապված վերջին հայտարարությունը:

Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2401 բանաձևի շրջանակներում Սիրիայում կարիքավոր անձանց հումանիտար օժանդակություններ ցուցաբերելու հարցում միջազգային ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանգամանորեն անդրադարձել են Մինսկի համաձայնագրի գործադրման շրջանակում Ուկրաինայի արևելյան ու հարավային տարածքներում տիրող իրավիճակին:

 

 

Պիտակ