Ապրիլ 17, 2018 18:54 Asia/Tehran
  • Երկու Կորեաները կբանակցեն՝ ռազմական հակամարտություններին վերջ տալու համար

Երկու Կորեաների ղեկավարների ապագա երկխոսության ընթացքում մեծ հավանականությանմբ վերջ կտրվի Կորեական թերակղզում առկա զինյալ հակամարտությանը: Այդ մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի մի պաշտոնյա:

Վկայակոչելով «Մունհուա Իլբո» օրաթերթը, Բլումբերգ պարբերականը գրում է, որ Հարավային Կորեայի  պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է.«10 օր անց, Հարավային Կորեայի Փանմունջում սահմանային գյուղում, երկու Կորեաների ղեկավարների բանակցությունների համատեղ բանաձևում բանակցող կողմերը մտադիր են վերջ տալ Կորեական թերակղզում զինյալ հակամարտությանը»:

Նա հավելել է.«Միջուկային զինաթափումը և Կորեական թերակղզում խաղաղության հաստատումը, կլինեն երկու երկրի ղեկավարների առաջիկա բանակցության հիմնական առանցքը»:

Նախքան Դոնալդ Թրամփ և Հյուսիսային Կորեայի ղեկավարի բանակցությունը, 2018թ. ապրիլի 27-ին, Հարավային Կորեային Փանմունջում գյուղում նախատեսված է հանդիպում-զրույց երկու Կորեաների առաջնորդների միջև:

Պիտակ