Ապրիլ 26, 2018 16:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը միջմայրցամաքային նոր հրթիռ է փորձարկել

ԱՄՆ օդուժն առանց նախապես հայտարարելու, փորձարկել է «Minutmen-3» հեռահար հրթիռը:

Journal de Montréal օրաթերթի կայքի հայտարարությամբ, ԱՄՆ օդուժն առանց նախապես հայտարարելու, Կալիֆորնիայի հարավային Վանդերբերգ Vandenberg զորակայանից փորձարկել է «Minutmen-3» միջմայրցամաքային հեռահար հրթիռը:

Սա ընթացիկ տարում նման հրթիռի առաջին փորձարկումն է: Նախորդը կատարվել է անցյալ տարվա օգոստոսին: Արձակված հրթիռը մարտագլխիկ չի ունեցել:

Վերջին փորձարկումը հաջող է գնահատվել: Հրթիռը հասել է թիրախին:

ԱՄՆ փորձարկված հրթիռը պատկանում է այն տեսակին, որի փորձարկման համար քննադատվել է Հյուսիսային Կորեան:

Պիտակ