Մայիս 19, 2018 19:20 Asia/Tehran
  • Պուտինը սպառնում է հակադարձել ԱՄՆ-ին

ՌԴ նախագահը ԱՄՆ-ին նախազգուշացրել է ռուսական գազային նախագծերի խափանման կապակցությամբ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վլադիմիր Պուտինը սպառնացել է հակադարձել ԱՄՆ-ին, եթե վերջինս  փորձի խափանել Ռուսաստան-Գերմանիա գազային նախագիծը:

Այդ նախագծին ԱՄՆ-ի դեմ գնալու կապակցությամբ Պուտինն ասել է. «Հասկանալի  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման պատճառը. նա բիզնեսմեն է և ցանկանում է իր ապրանքը առաջարկել եվրոպական շուկային»:

Ուրբաթ օրը Պուտինը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախատեսված է, որ Ռուսաստանը կավելացնի դեպի Եվրոպա իր արտահանվող գազի ծավալը:

Անցած շաբաթ ամերիկացի պաշտոնատարներից մեկն ասել է. «ԱՄՆ-ն խնդիր ունի «Նորթ Սթրիմ» գազային նախագծի հետ, և այդ նախագծում ներգրավված ընկերությունները կենթարկվեն պատժամիջոցների»:

Պիտակ