Հունիս 03, 2018 13:14 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը շարունակում է հակասական հայտարարությունները՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները վերանալու են այն ժամանակ, երբ վստահություն կլինի այդ երկրի անվնաս ծրագրերի և միջուկային զինաթափման ծրագրին չվերադառնալու մասին:

«Ռոյտերզ» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ իր երկիրը շարունակելու է ճնշել Հյուսիսային Կորեային, քանի դեռ այդ երկիրը հստակ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից:

«Մենք շարունակելու ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրագործումը և քանի դեռ Հյուսիսային Կորեան չի ապացուցել, որ միջուկային զինաթափման շրջանակում վստահելի ու անվերադառնալի քայլեր չի արել,  զիջումներ չեն լինելու».-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Վերջին օրերին, Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերզը հայտնել է հունիսի 12-ի նիստի կայացման համար ԱՄՆ-ի պատրաստակամության մասին:

Դա այն դեպքում, երբ օրեր առաջ և մեկ օր այն բանից հետո, երբ իր բարյացակամությունն ապացուցելու համար Հյուսիսային Կորեան ապամոնտաժեց իր միջուկային օբյեկտը, Թրամփն այն պատճառաբանությամբ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի վերջին խոսքերը թշնամական են եղել, հայտնեց հունիսի 12-ի հանդիպումը չեղարկելու իր որոշման մասին:

Պիտակ