Հունիս 13, 2018 18:22 Asia/Tehran
  • Ամերիկյան կոալիցիան հարձակվել է Սիրիայի Ալ-Հասակա նահանգի վրա. զոհվել է 4 մարդ

ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական միջազգային կոալիցիայի կործանիչները ռմբակոծելով Սիրիայի Ալ-Հասակա նահանգի գյուղերից մեկը, սպանել են չորս և վիրավորել մեկ խաղաղ քաղաքացու: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սիրիայի Ալ-Ախբարիա հեռուստակայանը հղում անելով տեղական աղբյուրներին հաղորդել է. «Միջազգային կոալիցիայի կործանիչները այսօր ռմբակոծել են Ալ-Հասակա նահանգի հարավ-արևելյան արվարձանում գտնվող Ալ-Հարդան գյուղը»:

Միջազգային կոալիցիայի կործանիչները երեքշաբթի օրը ռմբակոծել են նաև Հասակայի արվարձանում գտնվող Թել Ալ-Շայեր գյուղը: Զոհվել են յոթ և վիրավորվել հինգ խաղաղ քաղաքացիներ:

Ամերիկյան կոալիցիայի կործանիչները երկուշաբթի օրը ևս ռմբակոծել են Ալ-Հասակա նահանգի հարավային արվարձանում գտնվող մի դպրոց, որի հետևանքով զոհվել են 18 փախստական կանայք ու երեխաներ: 

Պիտակ