Հունիս 13, 2018 18:30 Asia/Tehran
  • Թրամփը տարակուսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահը տարակուսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Business Insider տեղեկատվական կայքը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամլո ասուլիսի ժամանակ հերթական անգամ  տարակուսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր վարած քաղաքականությունների կապակցությամբ:

«Հնարավոր է՝ վեց ամիս անց ես խոստովանեմ այս կապակցությամբ իմ սխալը»․ասել է նա:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ավագ անդամ  Բոբ Մենենդեսը քննադատել է Կիմ Չեն Ընի հետ Թրամփի՝ առանց հստակ ռազմավարության հանդիպումը: Նա ասել է. «Նախագահը գուցե հասկացել է,որ դիվանագիտության արվեստը ավելի բարդ է, քան գործարքի արվեստը  և պետք է ցույց տա, որ ռազմավարություն ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ»:

Բոբ Մեմենդեսը հույս է հայտնել, որ դիվանագիտության և Հյուսիսային Կորեայի միջուկային կարողության ոչնչացնելու լուրջ հանձնառության միջոցով հնարավոր կլինի գտնել խաղաղության հասնելու իրական ու կայուն ճանապարհը:

 

 

Պիտակ