Հունիս 19, 2018 12:12 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընը Չինաստան է մեկնել

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին է ուղևորվել: Այդ մասին  գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ «Շին Հուա» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի Չինաստան կատարվելիք այցը նախատեսված է հունիսի 19-20-ին, սակայն ուղևորության մանրամասները չէին հաղորդվել: ԶԼՄ-ների փոխանցմամբ` Չինաստան կատարած այցի ընթացքում Կիմ Չեն Ընը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինփին հետ և հանդիպման շրջանակներում կքննարկեն հունիսի 12-ին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովը: ԿԺԴՀ-ի առաջնորդը Չինաստանի Դալյան քաղաքում մայիսին էր հանդիպել Սի Ցզինփին:

Ankakh.com

Պիտակ