Հունիս 20, 2018 11:39 Asia/Tehran
  • ԵՄ-ը հաղորդագրություն է տարածել մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին ԱՄՆ-ի որոշումից հետո5 Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչությունը հանդես է եկել հաղորդագրությամբ:

Եվրամիության ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ հաղորդագրությունում նշված է.«Այսօր ԱՄՆ-n կհայտարարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին»: 2016 թվականին ԱՄՆ-ը եռամյա ժամկետով անդամակցել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի քարտուղարը ԱՄՆ-ի այդ որոշման մասին ասել է.«Վաշինգտոնի այդ որոշումը վտանգավոր է այն առումով, որ թուլանալու է որպես համաշխարհային բեմերում ժողովրդավարության պաշտպան երկիր ԱՄՆ-ի դերակատարությունը»:

Հաղորդագրությունում ասված է.«Եվրամիությունը հավատարիմ է մնացել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությանը և ողջ աշխարհում նախնական ազատությունների նկատմամբ և կարևորում է Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ ու ազդեցիկ գործունեության հանդեպ իր աջակցությունը»:

Այս տարի նշվում է մարդու իրավունքների կոնվենցիայի 70-ամյակը և ԱՄՆ-ն ապացուցեց, թե ինչքան կարևոր է այդ ոլորտն իր համար:

Պիտակ