Խառազի.«ԱՄՆ-ից ԵՄ անկախությունը փորձության է ենթարկվում»
(last modified Fri, 22 Jun 2018 13:10:15 GMT )
Հունիս 22, 2018 17:40 Asia/Tehran
  • Խառազի.«ԱՄՆ-ից  ԵՄ անկախությունը փորձության է ենթարկվում»

Իրանի արտաքին հարաբերությունների ստրատեգիական խորհրդի նախագահն ասել է .«ԱՄՆ-ը հրաժարվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից : Խոսքը ոչ միայն միջուկային համաձայնության պահպանման մասին է , այլ այն մասին, որ փորձության է ենթարկվել Եվրամիության հեղինակությունն ու անկախությունը»:

Հինգշաբթի երեկոյան Մադրիդում Իսպանիայի ԱԳ նախարար Խոսեպ Բորելի հետ հանդիպմանը, Քամալ Խառազին նշել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չափազանց կարևոր փորձ է Իրանի շահերի ապահովման եղանակը և ԵՄ-ի գործելակերպը: Պետք է տեսնել, թե Եվրոպան ինչպե՞ս կարող է ապահովել Իրանի շահերը»:

«ՀԳՀԾ-ի տապալումը կարող է ազդել որպես Միջին Արևելքի հարևան Եվրոպայի անվտանգության ու կայունության վրա».-ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ստրատեգիական խորհրդի նախագահը, հավաստիացնելով.«Եթե եվրապացիները չապահովեն ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերը, ապա ԻԻՀ-ի կողմից համաձայնությունում մնալու ոչ մի պատճառ չի լինելու»:

Հանդիպման ժամանակ Իսպանիայի ԱԳ նախարար  Խոսեպ Բորելը չափազանց արժեքավոր համաձայնություն է համարել ՀԳՀԾ-ն և կարևորելով այդ գործարքի պահպանումն, ասել է .«Եվրոպայի ներդրումների բանկն ազդեցիկ քայլեր է արել ՝ իրանական շուկայում եվրոպական ընկերությունների ներկայության համար: Առաջիկա շաբաթ Եվրամիության ԱԳ նախարարների գումարվելիք նիստում հարցը քննարկման է դրվելու»: