Հունիս 25, 2018 13:38 Asia/Tehran
  • Միջազգային 20 կազմակերպություններ նամակով մերժել են ԱՄՆ-ի հայտարարությունը Մարդու իրավունքների խորհրդի դեմ

Միջազգային 20 անկախ կազմակերպություններ նամակով մերժել են ԱՄՆ-ի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելու մասին և պաշտպանել են այդ խորհրդի գործելակերպը:

«Պոլիտիկո» կայքի հաղորդման համաձայն, այդ կազմակերպությունները մերժել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունն այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները դերակատար են Մարդու իրավունքների խորհրդից Վաշինգտոնի դուրս գալու հարցում և հայտնել են իրենց մտահոգությունը Մարդու իրավունքների խորհրդի կառուցվածքը փոխելու ԱՄՆ-ի քայլերի կապակցությամբ:

Նամակում, որը ստորագրվել է նաև Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունների կողմից, նշված է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվելու Վաշինգտոնի որոշումը հիմնված է Իսրայելի ռեժիմին հովանավորելու Թրամփի կառավարության կողմնորոշման վրա:

Անցած շաբաթ, բողոքելով պաղեստինցիների դեմ Իսրայելի ռեժիմի ոճրագործություններին դիմակայելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի դիրքորոշման դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը դուրս եկավ այդ խորհրդի կազմից: 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս բողոքել է պաղեստինցիների մարդկային իրավունքները ոտնահարելու Իսրայելի ռեժիմի քայլերի դեմ:

 

Պիտակ