Հունիս 28, 2018 19:02 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպությունները կոչ են արել ԱՄԷ բանտերում դադարեցնել կանանց նկատմամբ խոշտանգումները

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ԱՄԷ-ի բանտերում գտնվող կանանց նկատմամբ բռնությունները և կոչ են արել անհապաղ դադարեցնել այդ խոշտանգումներն ու ազատ արձակել բանտարկյալներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը Ժնևում Եվրամիության գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Սաֆավի Իսսան տեղեկացրել է Եմենում ԱՄԷ-ի գաղտնի բանտերի մասին, ասելով, որ այդ բանտերում կանայք և երեխաները պահվում են սարսափելի վիճակում:

Սաֆավիդ Իսսան կոչ է արել ազատ արձակել  բոլոր բանտարկյալներին:

Չորեքշաբթի օրը Ժնևում մարդու իրավունքների  ակտիվիստների կոնֆերանսում բացահայտումներ են կատարվել ԱՄԷ-ի գաղտնի  բանտերում հատկապես կին բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների մասին:

Պիտակ