Հունիս 30, 2018 11:31 Asia/Tehran
  • Human Rights Watch- ը քննադատում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Human Rights Watch- ը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության որդեգրած վերջին քաղաքականությունը:

Human Rights Watch- ի կայքի հաղորդմամբ,  կազմակերպությունը քննադատելով Թրամփի կառավարության վերջին քաղաքականությունն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը անտեսում է մարդու իրավունքների հարցը:

Human Rights Watch- ը քննադատում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի կողմից սիոնիստական ռեժիմի նկատմամբ ցուցաբերած աջակցությունը՝ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու քայլով:

Մյուս կողմից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն անհիմն է համարել Միացյալ Նահանգների երկրի սահմաններում միգրանտների երեխաներին իրենց ծնողներից զրկելու քաղաքականությունը: 

ԱՄՆ-ը նաև փորձում է ավելացնել  միգրանտների կալանքի կենտրոնները և կոչ է արել ավելի շատ բյուջե հատկացնել սահմանային անվտանգության և միգրանտների ձերբակալման համար:

 

Պիտակ