ՄԱԿ-ի զեկույցը՝ Եմենի Ալ-Հուդայդա նահանգում հազարավոր մարդկանց տեղահանության մասին
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի իրականացրած պատերազմի հետևանքով այդ երկրի Ալ-Հուդայդա նահանգում բնակվող 35 հազար ընտանիքներ տեղահան են եղել:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Եմենի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հրապարակած նոր զեկույցում ասված է. «Հուդայդա նահանգում համարյա 35 հազար ընտանիք տեղահան է եղել, որոնցից 20 հազարը օգնություն է ստացել»:
ՄԱԿ-ում Եմենի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն այդ զեկույցը ներկայացրել է հումանիտար ոլորտի մի խումբ ակտիվիստների համագործակցությամբ, հուլիսի 4-13-ի ընթացքում Եմենի հումանիտար պայմաններին հետևելու արդյունքում:
Ըստ զեկույցի՝ Ալ-Հուդայդա և Ալ-Սալիֆ նավահանգիստներում աշխատանքները շարունակվում են, բայց Ալ-Հուդայդա տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ: