Հուլիս 21, 2018 07:03 Asia/Tehran
  • Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի համագործակցությամբ նոր նավթային կազմակերպություն է հիմնվում

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ուրբաթ օրը հայտարարել է, որ նավթի արտադրությունը կանոնակարգելու նպատակով, այդ երկիրն ՕՊԵԿ-ի համագործակցությամբ նոր կազմակերպություն է հիմնելու:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալեքսանդր Նովակը  նշել է, որ նավթային նոր կազմակերպությունն իր աշխատանքը կսկսի 2019 թվականի հունվար ամսից: Նա հավելել է. «Կազմակերպությունը պարտականություն է ունենալու կանոնակարգել նավթի արտադրությունը և անհրաժեշտության դեպքում օգնել նավթի արտադրաչափի կրճատմանը»:

Նոր կազմակերպության ստեղծման նախագիծը կներկայացվի ՕՊԵԿ-ին՝ Ռուսաստանի նախարարների առաջիկա նիստում»,-հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:

Ալեքսանդր Նովակի խոսքերով. «Նոր կազմակերպությունը կոչվելու է «Նավթ արտադրողների կազմակերպություն» և դրա կենտրոնավայրը դեռ որոշված չէ»:

Պիտակ