Եվրամիությունը դատապարտել է Եմենում խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i96506-Եվրամիությունը_դատապարտել_է_Եմենում_խաղաղ_քաղաքացիների_վրա_իրականացվող_հարձակումները
Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն,որում դատապարտել է Եմենում Սաուդյան կոալիցիայի կողմից խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2018 13:21 Asia/Tehran
  • Եվրամիությունը դատապարտել է Եմենում խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները

Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն,որում դատապարտել է Եմենում Սաուդյան կոալիցիայի կողմից խաղաղ քաղաքացիների վրա իրականացվող հարձակումները:

 Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հաղորդագրության մեջ Եվրամիությունն անդրադառնալով Եմենի վրա ագրեսորների հարձակումների հետևանքով ստեղծված հումանիտար աղետին, վերջիններիս կոչ է արել   չհարձակվել խաղաղ բնակիչների վրա:

 Կարմիր Խաչը շաբաթ օրը հրապարակել է հաղորդագրություն, որում արձագանքել է սաուդյան ագրեսոր կոալիցիայի կողմից Ալ-Հուդայդա քաղաքի Ալ-Սորա հիվանդանոցի ու ձկան շուկայի վրա իրականացված հարձակումը: 

 Կարմիր Խաչի հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Ալ-Հուդայդա քաղաքում գտնվող Ալ-Սորա հիվանդանոցում և ձկան շուկայում  պայթյունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Սաուդյան կոալիցիայի կործանիչները հինգշաբթի օրը ռմբակոծել են Ալ-Հուդայդա քաղաքի հիվանդանոցը: Զոհվել են  Եմենի 60 և վիրավորվել՝ 120  քաղաքացիներ: