Օգոստոս 16, 2018 18:18 Asia/Tehran
  • Սեուլին մտահոգում են ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի հետևանքները

Հարավային Կորեայի առևտրի փոխնախարարը հայտարարել է. «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները վնասելու են Կորեայի տնտեսությանը և այդ երկրի առևտրական գործունեությանը»:

Հինգշաբթի օրը Սեուլում առևտրական կառույցների, բանկերի, մեքենաշինության արդյունաբերության, էներգետիկայի և նավթազտարանների պատասխանատուների հետ ունեցած հանդիպմանը, Կանգ Սունգ Չունը մտահոգություն է հայտնել Կորեայի տնտեսության վրա ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի թողած հետևանքների կապակցությամբ, ասելով. «Պետք է կանխել կորեական ընկերությունների վնասները»: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Հարավային Կորեայի առևտրի փոխնախարարը հավաստիացրել է. «Իրանի հետ համագործակցող ու ակտիվ կորեական ընկերությունների վնասները նվազագույնի հասցնելու համար, Հարավային Կորեայի կառավարությունը շարունակելու է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ նավթային գնումների արտոնություններից օգտվելու համար»:

 

Պիտակ