Օգոստոս 17, 2018 00:29 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում միգրանտ ընտանիքի անդամների առանձնացումն աշխարհում ամենակոպիտ ոճրագործություններից է. Միջազգային համաներում

Միջազգային համաներում կազմակերպության նոր տնօրենն ասել է. «Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին միգրանտ երեխաներին իրենց ծնողներից առանձնացնելու Թրամփի կառավարության քայլը ամենակոպիտ ոճրագործություններից մեկն է, որի ականատեսն է եղել աշխարհը մինչ օրս:

Համաձայն «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման, Միջազգային համաներում կազմակերպության նոր տնօրեն Քումի Նայդոն ընդգծել է. «Աշխարհի շատ ղեկավարներ, մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  խաթարում են մարդու իրավունքների հանդեպ հարգանքի ուղղությամբ նվաճումները»:

ԱՄՆ նախագահն անցած ամիսների ընթացքում գործադրելով «Զրո հանդուրժողականություն» խորագրով հակամիգրացիոն իր քաղաքականությունը,  փաստաթղթեր չունեցող շուրջ 2000 միգրանտ երեխաների Մեքսիկայի սահմանին բաժանել է իրենց ընտանիքներից:

Նայդոն ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Հունգարիային ու Ֆիլիպիններին դասել է այն երկրների շարքը, որոնք պետությունները չեն հարգում մարդու իրավունքները:

Քումի Նայդոն ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և հակաափարթայդ ակտիվիստ է եղել: Նա չորեքշաբթի օրվանից չորս տարվա ժամանակաշրջանի համար ստանձնեց Լոնդոնում հաստատված Միջազգային համաներում կազմակերպության նախագահությունը:

Պիտակ