Օգոստոս 21, 2018 07:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարն զգուշացրեց ԶԼՄ-ների հանդեպ Թրամփի վերաբերմունքի կապակցությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարն ազդարարել է ԶԼՄ-ների դեմ ուղղված ԱՄՆ նախագահի հռետորաբանության կապակցությամբ:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսար Զեյդ Ռաադ-ալ-Հուսեյնը երկուշաբթի օրն ընդգծել է. «ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ների կապակցությամբ ծանր պատասխանատվություն է կրում»:

«Թրամփի ընդունած ոճով ԶԼՄ-ների պիտակավորումը չափազանց մտահոգիչ է»,-հայտարարել է Զեյեդ Ռաադ-ալ-Հուսեյնը:

ՄԱԿ-ի պաշտոնատարը հավելեց. «ԶԼՄ-ների հանդեպ ԱՄՆ նախագահի վերաբերմունքը մյուս բռնապետ իշխանավորներին խրախուսում է նույն ընթացքը որդեգրել»:

Թրամփն իր վարչակազմին քննադատող ԶԼՄ-ներին դիմում է «Կեղծ լրատվամիջոց» անվանումով և նրանց մեղադրում է ստախոսության մեջ:

 

Պիտակ