ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենը մանուկների դժոխքն է դարձել»
https://parstoday.ir/hy/news/world-i98122-ՅՈՒՆԻՍԵՖ._Եմենը_մանուկների_դժոխքն_է_դարձել
Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը հայտարարել է, որ Եմենը մանուկների համար դժոխքի է վերածվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2018 07:34 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենը մանուկների դժոխքն է դարձել»

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը հայտարարել է, որ Եմենը մանուկների համար դժոխքի է վերածվել:

Ալ-Ջազիրա հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ ավելի քան 11 միլիոն եմենցի երեխաներ տառապում են սննդի պակասից ու  հիվանդությունից և անօթևան են:

«Փրկեք երեխաներին» բրիտանական անկախ կազմակերպությունը ևս մտահոգություն է հայտնել ավելի քան չորս միլիոն եմենցի երեխաների սովի ու մահվան կապակցությամբ և զգուշացրել է, որ Ալ-Հոդայդա նավահանգստում ռազմական գործողությունն արգելք է հանդիսանում միլիոնավոր եմենցի երեխաներին սնունդ մատակարարելու ճանապարհին:

Սաուդյան ոտնձգիչ կոալիցիան հուլիսի 13-ից, լայնածավալ հարձակումներ է սկսել Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ:

Ալ-Հոդայդան Եմեն հումանիտար օգնություններ առաքելու գլխավոր ճանապարհն է: