ՅՈՒՆԻՍԵՖ.«Եմենը մանուկների դժոխքն է դարձել»
Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը հայտարարել է, որ Եմենը մանուկների համար դժոխքի է վերածվել:
Ալ-Ջազիրա հեռուստակայանի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ ավելի քան 11 միլիոն եմենցի երեխաներ տառապում են սննդի պակասից ու հիվանդությունից և անօթևան են:
«Փրկեք երեխաներին» բրիտանական անկախ կազմակերպությունը ևս մտահոգություն է հայտնել ավելի քան չորս միլիոն եմենցի երեխաների սովի ու մահվան կապակցությամբ և զգուշացրել է, որ Ալ-Հոդայդա նավահանգստում ռազմական գործողությունն արգելք է հանդիսանում միլիոնավոր եմենցի երեխաներին սնունդ մատակարարելու ճանապարհին:
Սաուդյան ոտնձգիչ կոալիցիան հուլիսի 13-ից, լայնածավալ հարձակումներ է սկսել Եմենի արևմուտքում գտնվող Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ:
Ալ-Հոդայդան Եմեն հումանիտար օգնություններ առաքելու գլխավոր ճանապարհն է: