Մարտ 29, 2016 00:23 Asia/Tehran
  • Չինաստանի ղեկավարը պաշտոնական այցով Չեխիա է ժամանել

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Չեխիա է ժամանել: Պրահայի օդանավակայանում նրա ինքնաթիռի վայրէջքն ուղեկցել են ազգային ՌՕՈՒ-ների երկու կործանիչներ:

«Չինաստանի առաջնորդի ժամանման առիթով, որի անվտանգությունն ապահովում են հարյուրավոր ոստիկաններ, ձեռնարկվել են պատմության մեջ ամենախիստ անվտանգության միջոցառումները»,- հաղորդել է Չեխական ռադիոն:

Մարտի 28-ին Ցզինպինը հանդիպելու է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Մարտի 29-ին էլ նախանշված է ողջույնի պաշտոնական արարողություն: Նույն օրը Չինաստանի նախագահը բանակցություններ կանցկացնի Զեմանի հետ, կհանդիպի երկրի վարչապետի խորհրդարանի երկու պալատների խոսնակների, Պրահայի քաղաքապետի հետ:

Ըստ ՏԱՍՍ-ի, Չեխիայում չափազանց կարեւոր նշանակություն են տալիս չինական առաջնորդի այցին: Այստեղ ակնկալում են առեւտրա-տնտեսական, մարդասիրական եւ զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունները բազմակողմ խորացում: Երկկողմ համագործակցությունը պետք է հասցվի ռազմավարական գործընկերության:

Պիտակ