ՄԱԿ-ը դադարեցրել է դեպի Եմեն կենսական օգնությունների առաքումը
https://parstoday.ir/hy/news/world-i98978-ՄԱԿ_ը_դադարեցրել_է_դեպի_Եմեն_կենսական_օգնությունների_առաքումը
Միավորված ազգերի մանուկների հիմնադրամ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը դադարեցրել է 9 մլն. եմենցիներին ցուցաբերվող օգնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 08:53 Asia/Tehran

Միավորված ազգերի մանուկների հիմնադրամ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը դադարեցրել է 9 մլն. եմենցիներին ցուցաբերվող օգնությունները:

«Ալ-Հադս» հեռուստատեսության հաղորդմամբ, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հայտարարել է, որ ֆինանսկան օգնությունների դադարեցման պատճառն այդ կառույցի մեջ առկա թերացումներն են:

Համաշխարհային բանկի հետ կապված ծրագրի հիմունքներով «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը 150մլն. դոլար ֆինանսական օգնություն էր բաժանում եմենցիներին:

Սրանից առաջ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը այս օգնությունները բնութագրել էր որպես եմենցիների մեկ երրորդի փրկության օղակ:

«ՅՈՒՆԻՍԵՖ»-ի այս որոշումը խստացրել է Եմենում մարդկային ողբերգության հարցով առկա մտահոգությունները:

Վերջերս տարածած մի զեկույցում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հայտարարել էր, որ շուրջ 400 հազար եմենցի մանուկները տառապում են խիստ թերսնմամբ և Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմի մեկնարկից իվեր ավելի քան 5 հազար մանուկ զոհվել կամ հաշմանդամ է դարձել:

Եմենում Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների ոտնձգությունների բերումով առայսօր զոհվել է ավելի քան 14 հազար եմենցի, վիրավորվել տասնյակ հազարավոր մարդ և միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են թափառականի կարգավիճակում:

Սաուդյան Արաբիայի ռազմական որտնձգությունը Եմենի աղքատ երկրին կանգնեցրել է սննդամթերքի ու դեղամիջոցների խիստ պակասի առջև: