Հարձակում Անկարայում Իսրայելի դեսպանատան վրա
Սիոնիստական աղբյուրները տեղեկացրել են Անկարայում Իսրայելի դեսպանատան վրա թուրք հողագործի հարձակման մասին:
Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, իսրայելական աղբյուրներ երեքշաբթի օրը հայտարարել են, որ թուրք հողագործ Այդին Սուքրիեն իր տրակտորով Իսրայելի դեսպանատան վրա հարձակվելու մտադրություն է ունեցել, սակայն ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից:
Ըստ այս հաղորդման, թուրք հողագործն անտեսել է տրակտորը կանգնեցնելու համար ոստիկանության ուժերի ազդարարությունները և ի վերջո ոստիկանության արձակած կրակոցներից նրա տրակտորը շեղվել է ճանապարհից ու բախվելով մայթում կայանած ավտոմեքենաներին կանգ է առել:
Սիոնիստական աղբյուրները հայտարարել են, որ տրակտորի 45-ամյա վարորդը, որի մասին Թուրքիայի իշխանությունների կողմից հետաքննություն է սկսվել, հանցավոր անցյալ չի ունեցել: