Հոկտեմբեր 19, 2018 16:45 Asia/Tehran
  • Ֆեյսբուք. Օգտատերեի հաշիվների խափանումը կապված չէ Իրանի և  Հյուսիսային Կորեայի հետ

Facebook- ը մերժել է մեղադրանքները՝ ցանցի օգտատերերի էջերի խափանման հետ Իրանի և Հյուսիսային Կորեայի կապի մասին:

Նյու Յորք Փոստի հաղորդման համաձայն, Facebook- ը պաշտոնապես հայտարարել է, որ վերջին մի քանի օրերին Իրանն ու Հյուսիսային Կորեան որևէ դերակատարություն չեն ունեցել սոցցանցի օգտատերերի էջերի խափանման հարցում:

Ֆեյսբուքյան 30 միլիոն օգտատերերի էջերը խափանելու մասին տարածված լուրերից հետո, որոշ լրատվամիջոցներ փորձում են դա կապել Իրանի և Հյուսիսային Կորեայի կիբեռհանցագործությունների հետ:

Facebook- ը ընդգծում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իր օգտատերերի էջերի խափանումներն իրականացվել են հաքերների միջոցով:

Facebook- ի տվյալներով,  հաքերները կարողացել են մուտք գործել ավելի քան 30 միլիոն օգտատերերի  էլ.փոստի և սմարտֆոնի հաշիվների մեջ:

Որոշ տվյալներով Facebook- ի 50 միլիոն օգտատերերի էջերի աշխատանքը խափանվել է:

Նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ-ի կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների շեմին ավելացել են սոցցանցերի օգտատերերերի տեղեկությունների արտահոսքի դեպքերը:

Պիտակ