Ապրիլ 14, 2019 16:19 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական ճանաչելու Թրամփի անմիտ քայլի  հետևանքները (1)

Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանում իսլամական հանրապետություն հաստատվելուց հետո, ԱՄՆ-ը թշնամական դիրքորոշում է ունեցել Իրանի դեմ: Դոնալդ Թրամփը շարունակում է թշնամական այս ուղին և Սպիտակ տուն մտնելուց հետո , բացահայտ քայլեր է անում Իրանի դեմ:


Թրամփն Իրանի դեմ տարբեր արտահայտություններ է կատարել, մասնավորապես 2018 թ.-ի մայիսի 8-ին , նա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը որակել է ԱՄՆ-ի համար վատագույն համաձայնությունը: Նա անթաքույց ընտրել է ԻԻՀ-ի համակարգի թուլացման ու կործանման քաղաքականություն: ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին հայտարարելով և հակաիրանական միջուկային պատժամիջոցները վերականգնելով, ԱՄՆ նախագահը սկսել է տնտեսական պատերազմ ՝ նպատակ ունենալով Իրանում անհանդարտություններ ստեղծել և աղքատություն տարածել: Հակաիրանական պատժամիջոցներն իրականացվել են երկու փուլերում ՝ 2018 թ.-ի օգոստոսին և նոյեմբերին: Այդ միակողմանի պատժամիջոցները համարվում են միջազգային օրենքների բացահայտ խախտում: Այսպիսով անտեսվել է նաև Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը:

Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը սպառնալիք են ու պարտադրական: Թվում է, որ Իրանի հետ կապված Թրամփի որոշումներն ընդունվում են Սպիտակ տան անվտանգության սահմանափակ օղակում: Օղակ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ու փոխնախագահ Մայք Փենսից բացի, ընդգրկվում են նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և պաշտպանության նախարար Մայք Պոմպեոն: Թրամփի հետ ունեցած բազմաթիվ տարաձայնությունների պատճառով ,պաշտպանության նախարար Ջեյմզ Մաթիսի հրաժարականից հետո, այսօր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ղեկավարում է Պատրիկ Շանահանը, որը զբաղվում է միմիայն իր պարտականություններով և որոշումների ընդունման մեջ ոչ մի դեր չունի: ԱՄՆ անվտանգության օղակի մեջ են ընդգրկվում ամերիկացի ամենածայրահեղական քաղաքական գործիչները, որոնք Իրանի հետ թշնամանքի հին անցյալ ունեն: Իր վերջին թուիթերյան գրությունւմ Բոլթոնը շեշտել է .«Մենք գործադրելու ենք մեր առավելագույն ճնշումը , քանի դեռ Թեհրանը չի դադարեցրել իր անընդունելի քայլերը»:

Տարածաշրջանային մասում նաև,  Իրանին սանձելու և Միջին Արևելքի մակարդակում նրա քաղաքականությունները փոխելու նպատակով, Թրամփի կառավարությունը 2017 թ.-ի ազգային անվտանգության ստրատեգիայի փաստաթղթի շրջանակում, լուրջ ջանքեր է գործադրել տարածաշրջանային կոալիցիա ձևավորելու համար: Իրանի սպառնալիքներին դիմագրավելու պատճառաբանությամբ Վաշինգտոնը փորձում է արդարացնել Սիրիայում և Իրաքում իր զինածառայողների ներկայությունը: Թրամփի կառավարությունը հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում վարում է սպառնալի քաղաքականություն: Բոլթոնը թուիթերում գրել է .«Իրանը բախումներ ու անկայություն է առաջացնում  ՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար: Նա նվազագույն ծախսերով սպառնալիք է ներկայացնում հարևան երկրների համար»: Թեհրանի դեմ Վաշինգտոնի անօրինական պատժամիոցների պատճառներից մեկն էլ ՝ տարածաշրջանային քաղաքականությունն իրականացնելու համար ֆինանսական աղբյուրներից Իրանին զրկելն է: Դա այն դեպքում, երբ հաշվի առնելով Իրանի տարածաշրջանային հեղիանակությունն ու աշխարհաքաղաքական նշանակությունը, նաև տարածաշրջանում Իրանի վայելած ժողովրդական հովանավորումները, ԱՄՆ-ը չի կարողանա Իրանին զրկել իր տարածաշրջանային ուժից ու ներգործումից : Դա անհնարին է ու անտրամաբանական: ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանի դեմ աննախադեպ տնտեսական ճնշում գործադրելով և քարոզչական պայքար մղելով, կարող է Թեհրանին պարտադրել հանձնվել իր ցանկություններին:

Հաշվի առնելով Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշումը, 2017 թ.-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի վավերացումից հետո ստորագրված Քաաթսա օրենքի Countering America's Adversaries Through Sanctions Act իրագործման շրջանակում, Դոնալդ Թրամփը 2019 թ.-ի ապրիլի 8-ին տարածեց մի հաղորդագրություն, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարվեց «Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն»: Հաղորդագրությունում Թրամփն ասաց.«Սա եղել է Պետքարտուղարության որոշումը և ճանաչել է այն իրողությունը, որ Իրանը ոչ միայն ահաբեկիչներին հովանավորող կառավարություն է , այլև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ակտիվորեն դեր ունի նրա ֆինանսավորման գործում : Հաղորդագրության մեջ ԱՄՆ նախագահը պահակազորը համարել է «աշխարհում իր ահաբեկչական գործունության համար Իրանի կառավարության գլխավոր միջոցը»: Սա առաջին անգամ է, որ ԱՄՆ-ը մեկ այլ երկրի պաշտոնական ռազմական ուժին ընդգրկում է ահաբեկչական կազմակերպությունների խմբում: Նա հույս է հայտնել, որ իսլամական հեղափոխության Պահակազորի ահաբեկիչ համարվելը կարող է մեղմել Իրանի վրա գործադրվող ճնշումները: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հակադարձել է այդ հաղորդագրությանը թուիթերում գրել է .«Հաշվի առնելով Պահակազորին ահաբեկիչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու ճիշտ քայլը, բոլորի համար պետք է պարզ լինի, որ Պահակազորին  աջակցելը  կարող է վտանագավոր լինել: Իրանը նաև օգտվում է ահաբեկիչներից՝ ԱՄՆ-ին, նաև մեր դաշնակիցներին ու գործընկերներին թիրախավորելու համար»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում, շարունակելով հակաիրանական դիրքորոշումը, Պահակազորին ահաբեկչական կազմակերպություն էր անվանել: ԱՄՆ Պետքարտուղարի ասելով, Իրանի կառավարությունը և Պահակազորն աշխարհում ահաբեկչական քայլեր են կատարում և ավելացրել է, որ Պահակազորի Ղոդսի ստորաբաժանումների հրամանատար Ղասեմ Սուլեյմանին կոշտ միջոցներով ցանկանում է արտահանել Իրանի հեղափոխությունը»:  ԱՄՆ պետքարտուղարը սակայն չի խոսել ՀԳՀԾ-ի միջազգային համաձայնությունից դուրս գալու Թրամփի կառավարության անօրիանական որոշման մասին:Նա նշել է.«Սպիտակ տան նպատակն Իրանին բանակցության սեղանի վերադարձնելն է»: ԱՄՆ Պետդեպարտամենտում «Իրանի հարցով գործողությունների խմբի» ղեկավար Բրայան Հուկն ասել է.«Սա Իրանի ֆինանսական աղբյուրները դադարեցնելու համար ԱՄՆ-ի առավելագույն ճնշման մաս է կազմում»: Հուկի ասելով, Պահակազորին ահաբեկիչ համարելը պակսեցնելու է Իրանի ժողովրդի դեմ բռնաճնշումները:

Ըստ օրենքի, ԱՄՆ Կոնգրեսը Սպիտակ տան կողմից այդ հարցի մասին հայտարարելուց մեկ շաբաթ ժամանակ ունի ՝ այդ որոշումը հաստատելու կամ մերժելու համար: Եթե Կոնգրեսը յոթ օրերի ժամկետում չմերժի այս որոշումը , այդ մասին ծանուցումը պաշտոնապես հրապարակվելու է ԱՄՆ Դաշնային գրանցումների բյուրոյում և անցնելու է գործնական փուլ: Հետաքրքրական է այն, որ այս որոշումն ընդունվում է Պահակազորի օրվանից և Սիոնիստական ռեժիմի ընտրություններից մեկ օր առաջ:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Պենտագոնը և ԿՀՎ-ն դեմ են եղել կառավարության այդ որոշմանը: Ամերիկացի պետայրերն ասել էին, որ Թրամփի կառավարությունը միշտ է լ համոզված է եղել, որ Պահակազորը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն: Պենտագոնի պաշտոնյաներից գեներալ Ջո Դանֆորդը մտահոգություն է հայտնել ամերիկյան ուժերի անվտանգության համար այս որոշման ապագա հետևանքների կապակցությամբ : Ամերիկացի բանակայինների այդ խումբը զգուշացրել է, որ Պահակազորին ահաբեկիչ հայտարարելը կարող է հանգեցնել Ասիայի արևմուտքում ամերիկյան ուժերի դեմ տրամադրվածության  ՝ առանց Իրանի տնտեսության վրա լուրջ ազդեցություն թողնելու: Հղում անելով ամերիկացի պետայրերին, «Պոլիտիկո» պարբերականը հաղորդել է, որ իր այս քայլով Թրամփն անտեսել է Պենտագոնի դերակատարությունը: Պարբերականը տեղեկացրել է ազգային անվտանգության խորհրդի ՝ Իրանի դեմ ճնշումները խստացնել ցանկացողների և ԱՄՆ պաշտպանության նախարարության ավագ պետայրերի միջև տարաձայնությունների սրվելու մասին: Այդ որոշման կողմնակիցները հավատացած են, որ Իրանի տնտեսությունում Պահակազորի միջամտության պատճառով, այդ որոշումն ազդելու է Իրանի հետ Եվրոպայի առևտրի վրա:

ԱՄՆ-ի սահմաններից դուրս Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները, ինչպիսիք են Արաբիան , Բահրեյնը և հատկապես Սիոնիստական ռեժիմը գոհունակություն են հայտնել Թրամփի այդ որոշման կապակցությամբ: Նեթանյահուն ասել է, որ այս քայլը բխում է տարածաշրջանի երկրների շահերից: Նեթանյահուն թուիթերում գրել է.«Թրամփը կատարեց իմ պահանջներից մեկը: Մենք բոլոր միջոցներով և համագործակցությամբ շարունակելու ենք պայքարել Իրանի ռեժիմի դեմ, որը սպառնում է Իսրայելին, ԱՄՆ-ին և համաշխարհային խաղաղությանը»: Դրա դիմաց, Սիրիան, Լիբանանի Հեզբոլլահը և ՀԱՄԱՍ-ը դատապարտել են Թրամփի այդ որոշումը: Սիրիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում նշված է, որ այս որոշումը համարվում է ԻԻՀ-ի ինքնիշխանության դեմ բացահայտ ոտնձգություն:

Ապրիլի 6-ից շշուկներ կային Պահակազորին ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մասին, ուստի Իրանի քաղաքական ու ռազմական ավագ պաշտոնյաներն այդ կապակցությամբ հայտնել էին իրենց դիրքորոշումը: Պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ Ջաաֆարին հակադարձել էր այդ քայլի հավանականությանը և ասել էր, որ այս դեպքում ամերիկյան ուժերը Ասիայի արևմուտքում խաղաղ օրեր չեն տեսնելու: Եթե ամերիկացիները դիմեն նման հիմար քայլի և վտանգեն մեր ազգային անվտանգությունը, ԻԻՀ-ի քաղաքականությունների համաձայն, օրակարգում են դրվելու հակադարձ քայլերի կիրառումը»: Թրամփի հաղորդագրության տարածումից հետո Իրանը  հակադարձ քայլի է դիմել: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախագահ Հասան Ռոհանիին և ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախագահին գրած նամակներում առաջարկել էր, որ Իրանի ազգային անվտանգության խորհուրդը Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ռազմական ուժերին ՝ CENTCOM-ի անունն ընդգրկել ահաբեկչական խմբերի ցուցակում:

Իրանի նախագահին ներկայացրած իր առաջարկում նախարար Զարիֆը հիմք է ընդունել տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական ու արկածախնդրական քայլերը և մարդու իրավունքների խախտման դեմ պայքարի մասին օրենքը: Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ևս հակադարձել է  Պահակազորի դեմ քայլին և մի հաղորդագրությամբ հայտարարել է .՝«ԱՄՆ-ի ռեժիմին համարում ենք ահաբեկչության հովանավոր կառավարություն , իսկ CENTCOM-ին և նրան կից բոլոր ուժերին անվանում ենք ահաբեկիչներ»: Այաթոլլահ Խամենեին ապրիլի 9-ին հայտնել է, որ Պահակազորի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի պատճառն այն է, որ այդ կառույցն առաջատար է երկրի ու հեղափոխության պաշտպանության հարցում : Նա ասել է.«Ամերիկացիների կարծիքով, իրենք Պահակազորի , Իրանի ու հեղափոխության դեմ ծրագրեր են մշակում, սակայն ոչինչ չեն կարող անել»: Իրանի առաջնորդի գնահատմամբ, Պահակազորը հանդիսանում է թշնամու դեմ տարբեր ճակատների առաջին գծի պայքարողը : «Այս կառույցը դրոշոկակիրն է և՛ արտերկրում և սրբավայրերի պաշտպանության ճակատում, որը գտնվում է հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա  ՝ Հազրաթ Զեյնաբի  դամբարանի մոտակայքում , և՛ քաղաքական դաշտում:

ԻԻՀ նախագահն ասել է, որ Պահակազորին ահաբեկիչ անվանելով, ԱՄՆ-ը ցանկանում է  վրեժխնդիր լինել Իրանի ժողովրդից կրած պարտության համար: Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդանշական քայլի դիմելով, ապրիլի 9-ին խորհրդարանի նիստի ժամանակ կրել է պահակազորի համազգեստ: Ավելի քան 200 պատգամավորներ երկրորդ ընթերցմամբ ստորագրել են նախագիծ ՝ Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ակտիվ հետախուզական ուժերին ահաբեկիչ անվանելու մասին: Խորհրդարանում պատրաստվել է երրորդ ընթերցման մի նախագիծ, որում ասվում է.«ԻԻՀ-ն ԱՄՆ-ի ռեժիմը համարում է ահաբեկիչներին հովանավորող կառավարություն, Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ռազմական ուժերին ՝ CENTCOM-ի անունն ընդգրկել է ահաբեկչական խմբերի ցուցակում և աշխարհի բոլոր ազատ բանակային ուժերին իրավունք է վերապահում, ԱՄՆ-ի ուժերի դեմ ռազմական փոխադարձ քայլերի դիմել և ձերբակալման դեպքում, նրանց հանձնել ԻԻՀ-ին՝ դատի տալու համար»:

 

Պիտակ