Սեպտեմբեր 28, 2022 08:06 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի երկրորդ օրն ունեցած կարեւոր ելույթում ներկայացրեց Իրանի հայեցակետերը տարբեր հարցերի շուրջ: Իրանի նախագահը այցելել է Նյու Յորք Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Այցը տեղի է ունեցել «տնտեսական բազմակողմանիության միջոցով արդար միջազգային կարգը» իրականացնելու ջանքերին շրջանակում։

Իրանի նախագահի առաջին ներկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի պատկերի ներկայացնելը ,անմիջապես վերածվեց կարևորագույն լուրի,որպեսզի աշխարհը կրկին ականատես լինի ԱՄՆ-ի ոճրագործությանը և Իրանի վճռականությանը`այս հանցագործությանը հետամուտ լինելու առումով: Նկատի ունենալով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալը այն հնարավորություններից է, որը կարելի է օգտագործել համաշխարհային մակարդակով պարզաբանումներ տալու  և տեսակետներ արտահայտելու համար,ուստի Իրանի նախագահը այս տարի այս տարեկան համագումարին իր առաջին ելույթում տարբեր հարցերի մասին Իրանի տեսակետները արտահայտելով , բոլորի ուշադրությունը հրավիրեց՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում միակողմանիության կործանարար և բացասական ազդեցության վրա,որը թողնում է  խաղաղության, արդարության և անվտանգության վրա:ՄԱԿ-ում ,Իրանի նախագահի ելույթը սկսվելով  սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչը խիստ վրդովված  ու շփոթված ,լքել է դահլիճը։ Իրանի նախագահի ելույթի հիմնական ուղերձը արդարության շեշտավորումը և ճնշումների ու գերիշխանության մերժումն էր, ինչը նա մեկնաբանեց՝ մարդու իրավունքների, ահաբեկչության և միջուկային հարցերի շրջագծում և այն առումով ,որ Իրանի Իսլամական հանրապետությունը իր անկախությունը պահպանելու ուղղությամբ  կշարունակի այդ նպատակների իրականացումը,չնայած ,որ անցյալ չորս տասնամյակներում հսկայական գին է վճարել: 

Ռայիսին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը համոզված է, որ արդարությունը միավորող է, իսկ ճնշումը պատերազմ հրահրող, շեշտել է.«Այն հանգամանքը,որ մի երկիր իր երկրի ներսում  հավակնի արդարության,իսկ դրսում դաստիարակելով զանազան ահաբեկիչների ,նրանց օգտագործի իվնաս ժողովուրդների ,կամ զանազան ճնշումներ գործադրելով ,ժողովուրդներին ստիպի հանձնվել ,պետք է ամաչի մարդկության, ազատության և արդարության դիմաց»: Իրանի նախագահն ասել է.«Ավելի լավ աշխարհ կառուցելու հիմնական չափանիշը ՝արդարությունն է, և մարդկային բոլոր իդեալները կառուցված են արդարությամբ։ Թեեւ շատ շարժումներ չհասան հեղափոխության հասունությանը, սակայն որոշ հեղափոխությունների հաջողությունը, ինչպիսին Իրանի  հեղափոխությունն է, վառ է պահել արդարության հաստատման հույսը»։Իրանի նախագահի շեշտադրումը արդարության հաստատման և ճնշումների ու գերիշխանության մերժման վրա ,իմաստավորվում է հաշվի առնելով,որ  գերիշխող համակարգը պնդում է ԱՄՆ-ի ղեկավարությամբ  միակողմանիության շարունակումը և Վաշինգտոնի կողմից համաշխարհային ոստիկանի դերի ստանձնումը:ԱՄՆ-ը ,հետսառը  պատերազմյան շրջանում ,նկատի առնելով երկբևեռ համակարգի փլուզումը ,միշտ փորձել է աշխարհին պարտադրել միաբևեռ համակարգը ,հակառակ ԱՄՆ-ի գերիշխանությանը դեմ գնացող երկրների պնդումներին ,սակայն փաստերը վկայում են ,որ ձախողել են այս ջանքերը և օրեցօր ավելի է նվազում ԱՄՆ-ի ազդեցությունն ու գերիշխանությունը: ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները, որոնք իրականացվում են ռազմական միջոցներով, ինչպես նաև  տնտեսական խիստ  պատժամիջոցների կիրառմամբ,և այդ երկրի անօրինական ու ապօրինի պահանջները պարտադրելու նպատակով  , ոչ միայն նվազեցրել է միջազգային անվտանգությունը, այլև հանգեցրել է անարդարության տարածման  և մարդու իրավունքների խախտումների:Իրանի Իսլամական Հանրապետությունն այս անարդարության ամենամեծ զոհերից մեկն է, և Իրանի ժողովուրդը, ինչպես նաև այլ երկրները, որոնք համահունչ չեն ԱՄՆ-ի քաղաքականություններին, տարիներ է ինչ հսկայական վնասներ են կրում այդ երկրի միակողմանիությունից  և տնտեսական ճնշումներից:Այս հարցը ապացուցում է  ներկա կարգի փոփոխությանը ուշադրություն դարձնելու  և բազմակողմանիության վրա հիմնված գլոբալ հավասարումներ հաստատելու անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, վերջին տարիներին Իրանը և Ասիայի մյուս խոշոր և ազդեցիկ երկրները ամրապնդում են հարաբերությունները և կոնվերգենցիան ու դերակար են բազմակողմանիության կառուցվածքում՝ Շանհայի նման համաձայնագրերի տեսքով:

Ռայիսիի նշած կարեւոր թեմաներից էր՝ ահաբեկչության խնդիրը եւ ԱՄՆ-ի գործողություններն այս ոլորտում: Ներկաներին ցույց տալով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարն ԻԻՀ նախագահն անդրադարձավ միջամտող և բռնապետական քաղաքականություններին դիմակայելու , ներառյալ ԱՄՆ-ի ստեղծած ահաբեկչության սանձման և Նահատակ Սոլեյմանիի հրամանատարությամբ ՝ տարածաշրջանի երկրների քարտեզի փոփոխության ծրագրի ձախողեցման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության ակնառու և առաջատար դերին։Նա  շեշտել է.«Մենք հետամուտ ենք լինելու ԱՄՆ նախկին նախագահի հանցագործության արդար դատաքննությանը ,արդար դատարանի միջոցով»:Ռայիսին անդրադառնալով այն փաստին, որ ԱՄՆ-ը ​​խոստովանել է, որ ստեղծել է ԻԼԻՊ-ը,  ընդգծել է, .«Իսլամական Հանրապետությունը հետ է մղել ԻԼԻՊ-ի նախագիծը, որի  հրամանատարը միայն  գեներալ-մայոր  Հաջ Ղասեմ Սոլեյմանին էր։ Հաջ Ղասեմի դեմ ԱՄՆ նախկին նախագահի հանցագործության գործով զբաղվելը ծառայություն է մարդկությանը:Մենք կհետևենք Հաջ Ղասեմ Սոլեյմանիի գործի քննությանը մինչև արդյունքի հասնելը»։Թեհրանի համալսարանի գիտական ​​կազմի անդամ «Մուհամմադ Սադեղ Քուշկին» ՄԱԿ-ի կենտրոնակայանում նահատակ Սոլեյմանիի լուսանկարի ցուցադրումը համարեց, որպես հեղափոխական դիվանագիտություն և Այաթոլլահ Ռայիսիի արտաքին քաղաքականության գագաթնակետը։Նա նշել է.«Նախագահը հզորությամբ  և առանց ընդհանուր դիվանագիտական ​​հաճոյախոսությունների պաշտպանել է երկրի ազգային անվտանգությունը»։

Մեկ այլ հարց, որը Ռայիսիի ուշադրությանը արժանացավ  և իր ելույթում նա նշեց այդ մասին , ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագիրն էր և ԱՄՆ-ի ոչ կառուցողական մոտեցումն այս միջազգային համաձայնագրի վերակենդանացման հարցով։ Նա համոզված է, որ թեև  Իրանի  միջուկային խաղաղասիրական ծրագիրը կազմում է աշխարհի միջուկային ծրագրերի միայն 2%-ը, ապա ստուգումների 25%-ը վերաբերում է Իրանի օբյեկտներին։Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ը խախտել է պայմանագիրը և կիրառել ամենամեծ պատժամիջոցները: Ռայիսին ասել է.«Իրանի բանակցային տրամաբանությունը, որը հիմնված է իրադարձությունների արդար վերլուծության վրա, ընդամենը մեկ նախադասություն է.«Պարտավորություններին հավատարիմ մնալը»: Մենք ունենք ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու փորձը և ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը  ավելի քան մեկուկես տարի է ձգձգում է իր ստանձնած պարտավորություններին վերադառնալը:Նա շեշտել է.«Այսօր, երբ ԱՄՆ-ի կառավարությունը խոսում է իր պարտավորություններին վերադառնալու մտադրության մասին, այդ երկրի ներսից մեկ այլ ձայն է լսվում, որը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի հանձնառությունը։Այդ փորձով ու այս հեռանկարով կարո՞ղ ենք հանդուրժողականությամբ գործել համաձայնագրի կայունության ապահովման կարեւոր հարցում։Միջազգային հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդը, անդրադառնալով ՀԳՀԾ-ի մասին  Ռայիսիի խոսքերին  ասում է.«Նախագահը բարձրացրել է այն հարցը, որ Իրանը չնայած բոլոր համագործակցություններին  և  մեկուկես տարի ամերիկացիների հեռացումից հետո, իր դիրքերի վրա կանգնելով , իրավասու է ամուր երաշխիքներ պահանջել ամերիկյան կողմից»։Իրականում ,Թեհրանը նկատի ունենալով պատմական փորձը ու նաև ՝ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների խախտման  փորձը և Իրանի դեմ ամենածավալուն  միակողմանի պատժամիջոցներ կիրառելը,շեշտում է , որ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է՝երաշխավորվի պատժամիջոցների չեղարկման կայունացումը և այն հանգամանքը,որ ապագայում Իրանի դեմ որևէ միջոց կարելի չլինի օգտագործել ,որպես ճնշման լծակ  և ձգտում  է այնպիսի  համաձայնագրի, որով կապահովվի ժողովրդի  տնտեսական շահը, Իրանի արտաքին առևտուրը և կվերացվեն նավթի վաճառքի անօրինական սահմանափակումները։Ռայիսին անդրադառնալով , այն փաստին, որ Իրանը չեզոքացրել է պատժամիջոցների ազդեցությունը, ասել է.«Իրանը զրկվել է տնտեսական օգուտներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից համաձայնագրի խախտման պատճառով»:Զոհրեվանդը նշել է.«Խնդիրը հետևյալն  է, որ նախագահը նման ձևով անդրադառնալով միջուկային հարցին և  մինչ այժմ կատարված  բանակցություններին,գնդակը գցել է ԱՄՆ-ի դաշտը ,որովհետև ամերիկացիները օգտվելով ակտիվ մեդիա դիվանագիտության բացակայությունից, անընդհատ բարձրացնում էին այն հարցը, որ գնդակը գտնվում է Իրանի դաշտում»։

Պիտակ