Հունիս 15, 2016 15:51 Asia/Tehran

Արևմտյան երկրներն իրենց այսպես ասած «մտահոգությունն » են հայտնում մարդու իրավունքների վերաբերյալ և այդ կապակցությամբ ամեն օր զեկույցներ են հրապարակում:

Սակայն որքանո՞վ են այդ զեկույցները համապատասխանում իրականությանը և արդյոք դրանց հրապարակումը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացին: Պետք է ասել, որ մարդու իրավունքների վերաբերյալ արևմուտքի երկակի չափանիշների պատճառով, այդ զեկույցները չեն համապատասխանում իրականությանը և չեն կարող որևէ լուծում տալ խնդրին: Որպես օրինակ, 2003թ. Կանադան , մի շարք այլ երկրների հետ միասին, որոնց թվում` Բրիտանիան և ԱՄՆ-ն, բազմաթիվ զեկույցներ ու բանաձևեր են հրապարակել Իրանում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ: Բրիտանիայի ԱԳ նախարարությունը վերջերս հրապարակեց մի զեկույց, որում ասվում էր, որ Իրանը դասվում է մարդու իրավունքները խախտող երկրների շարքին: Իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այսպես ասած «զեկուցող» Ահմեդ Շահիդը, վերջին տարիներին տարբեր զեկույցներ է ներկայացրել Իրանում մարդու իրավունքների կապակցությամբ: Նրա ասելով՝ իր նպատակը եղել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Իրանում մարդու իրավունքների հարցի վրա: Բանաձևերը, որ մինչ այսօր հրապարակվել են Իրանի վերաբերյալ, այս երկրից պահանջել են բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Դա այն դեպքում, երբ որոշ արևմտյան երկրներ, ինչպես` ԱՄՆ-ն և Կանադան, տարիներ ի վեր ոտնահարում են այդ երկրների բնիկների իրավունքները: Բնականաբար, արևմտյան երկրների նպատակը մարդու իրավունքների հարցը չէ: Նրանք հետապնդում են քաղաքական նպատակներ: Որպես օրինակ, Ահմեդ Շահիդը Իրանի վերաբերյալ զեկույցներում նկատի չի առել այս երկրի կրոնական ու մշակութային առանձնահատկությունները: Օրինակ թմրանյութի մաքսանենգների մահապատիժն այն խնդիրներից է, որը մշտապես շահարկվում է Իրանի դեմ: ԱՄՆ ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Իրանում մահապատիժների հարցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Սակայն պետք է հարցնել, թե արդյոք ուրիշ երկրներում նման գործողությունները հանցանք չեն համարվում և արդյոք նրանք, ովքեր խախտում են հասարակության անդորրը, չպիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության: Հարց է ծագում, թե արդյոք մարդու իրավունքների ջատագովներին չի մտահոգում ԱՄՆ քաղաքականությունը սևամորթների նկատմամբ ու այն բոլոր դեպքերը, որ տեղի են ունենում ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Կանադայում: Եվ միթե՞ իսլամաֆոբիայի ու ռասիզմի նկատմամբ այս երեք երկրների վերաբերմունքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Ամեն դեպքում, Իրանի դեմ ուղղված զեկույցները վկայում են այն մասին, որ դրանք միակողմանի են: Դա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր գաղափարախոսության ու քաղաքակրթության վրա, ունի թափանցիկ տեսակետներ մարդու իրավունքների վերաբերյալ: Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի կարող անտարբեր լինել ժողովուրդների իրավունքների ոստնահարման նկատմամբ, հատկապես` Պաղեստինում, Իրաքում և Աֆղանստանում: ԻԻՀ Սահմանադրության մեջ նույնպես այս մասին ասված է: Ընդհանրապես, Իրանի Սահմանադրությունը համապատասխանում է և' միջազգային իրավունքներին և' իսլամական մարդու իրավունքների չափանիշներին: Թեև կան որոշակի տարաձայնություններ, սակայն դրանց առկայությունը չի նշանակում, որ Իրանում ուշադրություն չի դարձվում իրավական օրենքերի, մարդու իրավունքների, կամ հիմնական ազատությունների հարցին: ԻԻՀ Սահմանադրության մեջ կարևորվում են հիմնական ազատությունները, քաղաքացիների իրավունքները , իրավունքների ճիշտ սահմանազատումը, քաղաքացիների հավասարությունն օրենքի առջև և որևէ մեկը այս հարցում չպետք է ունենա արտոնություն: Ազատությունը նույնպես կարևորվում է Սահմանադրության մեջ: ԻԻՀ Սահմանադրության 7-րդ կետն ասում է, որ որևէ պաշտոնյա իրավունք չունի հանուն անկախության և տարածքային ամբողջականության, խախտել մարդկանց օրինական ազատությունները և այս կապակցությամբ նոր օրենքներ սահմանել: Մարդու իրավունքների կոնվենցիայի առաջին կետն ասում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ, հավասար իրավունքներով և պետք է միմյանց նկատմամբ ունենան եղբայրական վերաբերմունք: ԻԻՀ Սահմանադրության 19-րդ կետում ասվում է , որ Իրանի յուրաքանչյուր քաղաքացի, առանց ազգային և կրոնական պատկանելիության, ունի հավասար իրավունք և լեզուն կամ ռասան չեն կարող արտոնություն համարվել: Իսկ 20-րդ կետն ասում է, որ բոլոր քաղաքացիները, անկախ սեռից, պաշտպանված են օրենքով և բոլորն ունեն հավասար իրավունքներ բոլոր ոլորտներում: Նույնը նշված է մարդու իրավունքների կոնվենցիայի երրորդ կետում: Այն ասում է, որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ ապրելու իրավունք: Իրանի Սահմանադրության 37-րդ կետն ասում է, որ ոչ մի քաղաքացի օրենքի տեսակետից հանցագործ չի համարվում, քանի դեռ դատարանում չի ապացուցվել նրա հանցանքը: Մարդու իրավունքների կոնվենցիայի չորրորդ կետն ասում է, որ ոչ մեկին չի կարելի ստրկության մեջ պահել և ստրուկների առուվաճառքը բոլոր դրսևորումներով անթույլատրելի է: ԻԻՀ Սահմանադրության 54-րդ կետն ասում է, որ միայն Աստված է, որ իշխում է աշխարհի ու մարդկության վրա և միայն նա է, որոշում մարդու ճակատագիրը: Եվ ոչ ոք չի կարող այս օրենքը խախտել կամ շահարկել այն: Մարդու իրավունքների կոնվենցիայի հինգերորդ կետում, խոշտանգումների մասին ասվում է, որ ոչ մեկին չի կարելի խոշտանգել կամ բռնության ենթարկել, քանի որ դա հակասում է մարդասիրության սկզբունքներին և մարդկային արժեքներին: Իրանի Սահմանադրության 38-րդ կետում ասվում է, որ խոստովանություն կորզելու նպատակով խոշտանգումը արգելված է, ոչ մեկին չի կարելի ստիպել անել խոստովանություն և ընդհանրապես, նման խոստովանությունը կամ վկայությունը իրավաբանական հիմք չունի: Մարդու իրավունքների կոնվենցիայի 7-րդ կետում նշվում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև, ունեն օրենքից օգտվելու հավասար իրավունքներ և օրենքը քաղաքացիներին պետք է պաշտպանի բռնությունից ու խտրությունից: Իրանի Սահմանադրության 20-րդ կետում ասվում է,որ երկրի բոլոր քաղաքացիներն անկախ սեռերից հավասար են օրենքի դիմաց»: Մարդու իրավունքների կոնվենցիայի 18-րդ կետում ասվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի ազատ մտածելու և իր կրոնն ընտրելու իրավունք: ԻԻՀ Սահմանադրության մեջ ասվում է , որ կուսակցությունները, արհմիությունները, քաղաքական կազմակերպությունները և կրոնական փոքրամասնությունների միություններն ազատ են, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն խախտել այնպիսի սկզբունքներ, որոնք են` երկրի ազատությունը, անկախությունը, ազգային համերաշխությունը, իսլամական արժեքները և ԻԻՀ սկզբունքները: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մարդու իրավունքների հարցի վրա լրջորեն ուշադրություն է դարձվել Սահմանադրության մեջ, չնայած պետք է ասել, որ դրա իրականացման գործում հնարավոր են որոշ թերություններ: Սակայն հարկ է նշել, որ ոչ մի երկիր այս պահին չի կարող հայտարարել, որ լիովին հարգում է մարդու իրավունքները: Իրանը կարծում է, որ մարդու իրավունքների զարգացման հարցում պետք է ջանք չխնայել և շեշտում է , որ դեմ է մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների հրապարակմանը, քանի որ մարդու իրավունքների հարցը չի կարող դառնալ քաղաքական ճնշման լծակ` արևմտյան երկրների ձեռքում:

 

 

Պիտակ