Հոկտեմբեր 20, 2020 04:57 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս թողարկման ընթացքում խոսելու ենք ագրեսիվ վարքի պատճառների մասին։ Ընկերակցեք մեզ։

Ագրեսիայի առաջացման պատճառներից մեկը, ըստ հոգեբանների, ցավի զգացողությունն է, որը կարող է լինել ֆիզիկական՝ կապված տարբեր հիվանդությունների հետ, կամ հոգեբանական՝ վիրավորանք, մերժում: Ըստ էության, տարբերություն չկա` երկու դեպքում էլ մարդը դառնում է խիստ վտանգավոր, ագրեսիվ: Ագրեսիվության դրսեւորումը մեծանում է նաեւ այն մարդու նկատմամբ, որը ձեր հանդեպ անարդար կամ կոպիտ է եղել, ուստի այդ է պատճառը, որ մասնագետները նշում են, թե ագրեսիան ագրեսիա է առաջացնում: Հոգեբանները ագրեսիվության վիճակը նկարագրել են որպես ինքնակառավարումը կորցնելու հետեւանքով առաջացած զայրույթի զգացում։ Ագրեսիան հասկացվում է նաեւ թշնամության փաստեր, ջարդեր, գործողություններ, որոնք առաջացնում են կենդանի կամ անկենդան օբյեկտների քայքայում։

Ագրեսիվ վարքը մասնագետները վերագրում են չիրագործված նպատակներին, որոնք ենթագիտակցության մեջ ամրապնդվելով, կարող են առաջացնել ոչ միայն ագրեսիա, այլեւ տխրության, հիասթափության զգացողություններ:

Երեխաների մոտ ագրեսիվ վարքը հոգեբանները բացատրում են նրանով, որ այն ունի պաշտպանական նշանակություն եւ հոգեբանական պաշտպանական մեխանիզմներն արդարացնում են նրա ագրեսիվ վարքը։ Տարիքային ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են ագրեսիայի աճով, կապված են նոր պահանջմունքների հայտնվելու հետ, որոնք չեն բավարարվում առկա հարաբերություններում ու կարողություններում։ Փոքր երեխաները ցանկանալով պահպանել ծնողական սերը, հակված են դաժանություն ցուցաբերել փոքր քրոջ կամ եղբոր նկատմամբ։ Հաճախ էմոցիոնալ պոռթկման ժամանակ փոքր երեխաներին ասում են այնպիսի արտահայտություններ, որոնք սովորական վիճակում չեն ասում: Այդ խոսքերը մեծ նշանակություն ունեն երեխայի եւ ասողի հարաբերության վրա: Որպեսզի երեխային դաստիարակեք լավատեսական մտքերով եւ զերծ՝ ագրեսիայի դրսեւորումներից, շատ կարեւոր է բացասական արտահայտությունները փոխարինել դրականով: Օրինակ` «մի՛ բղավիր»-ը փոխարինելով «խոսիր հանգիստ», «արագ մի կեր»-ը` «ուտելիքը լավ ծամիր», կամ՝ «ես քեզ պարզ լեզվով եմ ասում» արտահայտություններով, որը կանգնած եւ բղավելով են փոքրերին ասում մեծերը, կարելի է ասել` լսիր ինձ, խնդրում եմ: Նման արտահայտություն է նաեւ «քանի անգամ կարելի է կրկնել» արտահայտությունը, որը պետք է փոխարինել՝ «ես ստիպված կրկնում եմ իմ խնդրանքը, խնդրում եմ կատարիր այն»:
 

Վաղ տարիքում երեխան անխուսափելիորեն որոշ ագրեսիվություն է ունենում:  

Մանկական ագրեսիվության բացասական կողմն այն է, որ սեփական ագրեսիվությունից ամենից ավելի տուժում է հենց ինքը՝ երեխան ,ստեղծելով լարվածություն  երեխայի հետ հարաբերություններում: Ագրեսիվությունը հաղթահարելու համար պետք է հասկանալ նրա բնույթը և ծագումը:

Երեխայի չափազանց արտահայտված ագրեսիվության զարգացումը կանխելու լավագույն եղանակը նրա նկատմանբ սիրո դրսևորումն է: Չկա որևէ փոքրիկ, որը զգալով, որ իրեն սիրում են, ագրեսիվ լինի:

Վարքի ցանկացած ագրեսիվ դրսևորում ,նշան է երեխայի ներքին անհանգստության: Շատ հաճախ ագրեսիվ վարքի հիմքը կարող է հանդիսանալ մեկ ուրիշի օրինակը, քանի որ երեխաները  շատ շուտ են ընդօրինակում այդպիսի վարքը:Նաև մշտապես ճնշված զայրույթը, որը կուտակվում է և հաճախ բացահայտվում է միայն հասուն տարիքում, երբ այլևս հնարավոր չէ գտնել դրա պատճառները: Երբեմն անհրաժեշտ է ուղղակի լսել և հասկանալ, երբեմն էլ՝ փոխել երեխայի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Սակայն ոչ մի դեպքում չպետք է չարանալ, վիրավորել և երեխայի մեջ ճնշել այն ինչը ծնողին դուր չի գալիս: Ագրեսիվ երեխային ուղղված մեկ քնքույշ բառը կարող է վերացնել նրա կատաղությունը:

 

Երեխայի   վատ   և  ագրեսիվ   վարքի   դրսևորման   չորս   հիմնական   հիմքերն են .

1.Ուշադրություն   գրավելու    ցանկություն

Ուշադրության պահանջ ունի ցանակացած անձնավորություն, սակայն տարիքի հետ մարդը հասկանում է, որ ուշադրությունը չի կարող ուղղված լինել միայն մեկ անձի: Ժամանակի ընթացքում մարդիկ փորձում են ուշադրության արժանանալ իրենց հաջողություններով, դրական դրսևորումներով:

Երեխաները, որոնք չունեն առաջինը լինելու բավարար փորձ, փորձում են արժանանալ ցանկացած տիպի ուշադրության, թեկուզ՝ բացասական:

Եթե երեխան ագրեսիվ վարք է ցուցաբերում ուշադրություն ձեռք բերելու համար, ապա կարելի է երեխային սովորեցնել շրջապատի ուշադրությանն արժանանալ առավել դրական միջոցներով:

1.2.  Իշխանության   ձգտում

 

Այսպիսի երեխաների հետ անհրաժեշտ է պահպանել վստահություն և հանգստություն, զսպվածություն և հանդարտություն, հասկացնելով և ցույց տալով, որ չենք պատրաստվում ամբողջ իշխանությունը իրեն տալ:Սակայն չպետք է անտեսել հարցի համատեղ քննարկման տարբերակը։

 

1.3.Վրեժխնդրության   զգացում

 

Երեխան, որին առաջնորդում է այս մոտիվը, համարում է իրեն վիրավորված և մեկուսացված: Այս պարագայում կարևոր չէ, թե վիրավորանքը տեղին է, թե ոչ: Երեխան շատ հաճախ ինքն է սուբյեկտիվորեն կյանքը համարում անարդարացի:

 

4.Փախուստ   անհաջողություններից

 

Այսպիսի երեխաները հրաժարվում են մասնակցություն ցուցաբերել ցանկացած գուծունեության մեջ, չակնկալելով ոչ մի հաջողություն: Նրանք կորցնում են հավատը սեփական անձի և ուժերի նկատմամբ: Այս պարագայում անհրաժեշտ է ցուցաբերել ծով համբերություն՝ խրախուսելով և աջակցելով երեխայի նույնիսկ ամենաաննշան հաջողությունները:

 

Երեխայի  ագրեսիվության     Ընտանեկան   պատճառներ

 

1. Ծնողների   կողմից   երեխային   չընդունելը   (չսպասելը)

 

Հիմնային պատճառներից է: Ըստ վիճակագրության հաճախ ագրեսիվության նոպաներ են արտահայտվում անցանկալի երեխաների մոտ: Ծնողները կարող են չասել նրանց, որ չեն ցանկացել կամ չեն սպասել երեխա ունենալ, բայց մանուկները տեղեկանում են այդ մասին, քանի որ ինֆորմացիա են ստանում վարքի, անտարբերության, կոպիտ և բարձ տոնայնության միջոցով: Այդպիսի երեխաները փորձում են ամեն կերպ ապացուցել, որ գոյության իրավունք ունեն: Նրանք փորձում են նվաճել այդքան անհրաժեշտ ծնողական սերը և որպես կանոն, դա անում են բավականին ագրեսիվ կերպով:

 

2.Էմոցիոնալ   կապերի   քայքայում   ընտանիքում

Երեխայի մոտ ագրեսիվության աստիճանի բարձրացման պատճառ կարող են հանդիսանալ ինչպես ծնողների և երեխայի դրական էմոցիոնալ կապերի խախտումը, այնպես էլ ծնողների միջև լարվածությունը: Երբ ամուսինները անընդհատ վեճերի մեջ են, ընտանիքում ապրելը նմանվում է քնած հրաբխի վրա ապրելուն, որը ամեն պահ կարող է ժայթքել: Այդպիսի ընտանիքում ապրելը երեխայի համար իսկական փորձություն է դառնում, մանավանդ երբ ծնողները նրան որպես փաստարկ են օգտագործում իրենց վեճերում: Երբեմն երեխան փորձում է հաշտեցնել ծնողներին, բայց հայտնվում է կրակի կենտրոնում:

***

Ինչ վերաբերում  դեռահասների ագրեսիվությանը։

Շատ ծնողներ պնդում են, որ իրենց դեռահասները հաճախ ագրեսիվ են `ինչպես տանը, այնպես էլ հասակակիցների շրջանում:

Դեռահասների ագրեսիայի  պատճառները՝

1. Տրավմատիկ իրադարձություններ՝

Սիրելիի մահը կամ ծանր հիվանդությունը, ծնողների ամուսնալուծումը, ավագ եղբայրների, քույրերի կամ հասակակիցների կողմից ծաղրի ենթարկվելը դեռահասների մոտ սթրես են առաջացնում:

Սա կարող է հանգեցնել ագրեսիվ վարքի: Նաև ագրեսիայի պատճառ կարող է լինել այն, որ դեռահասը ընտանիքում բռնության կամ բախման ականտես է դառնում:

2. Բռնություն՝

Ֆիզիկական կամ հուզական բռնությունը դեռահասների շրջանում ագրեսիվ պահվածքի ևս մեկ պատճառ է:

  • բռնությունը հանգեցնում է նրան, որ դեռահասը զայրույթ և ամոթ է զգում.
  • ամոթի զգացումը թույլ չի տալիս դեռահասին ինչ-որ մեկին պատմել բռնության մասին, ուստի այն վերաճում է ագրեսիային:

3. Հոգեկան խանգարումներ՝

Դեռահասների մի մասը տառապում է հոգեկան խանգարումներից.

  • երկբևեռ խանգարում;
  • խուճապի գրոհներ;
  • շիզոֆրենիա;
  • Դեպրեսիա
  • հետվնասվածքային խանգարումներ

4. Առողջական խնդիրներ՝

Որոշ դեպքերում դեռահասների ագրեսիվ պահվածքը կապված է բժշկական խնդիրներից՝ուղեղի վնասվածք, էպիլեպսիա և մտավոր հետամնացություն ;

Պատշաճ բժշկական զննումով դուք կարող եք բուժել այդ հիվանդությունները և հաղթահարել դեռահասի ագրեսիային:

5. Կախվածություններ՝

Դեռահասների մի մասը փորձեր է անում թմրանյութերի և ալկոհոլի հետ կապված: Երբ նրանք սկսում են չարաշահել այս նյութերը,նրանք կախվածություն են ձեռք բերում, դա կարող է հանգեցնել ագրեսիվ վարքի:

6. Հասակակիցների ճնշում՝

Դեռահասները ձգտում են հասակակիցների ընդունելությանը: Նրանք ցանկանում են խմբի մաս կազմել: Եթե դա տեղի չի ունենում, դեռահասը զգում է հուզական հյուծում և զայրույթ, ինչն իր հերթին, հանգեցնում է ագրեսիվ վարքի:

7. Ցածր ինքնագնահատական՝

Դեռահասների մի մասը տառապում է ցածր ինքնագնահատականի պատճառով:

Նրանք փորձում են դա փոխհատուցել ագրեսիվ պահվածքի միջոցով:

Ամենից հաճախ դա տեղի է ունենում, երբ դեռահասը հասակակիցների շրջանում է գտնվում:

Ինչպե՞ս հաղթահարել դեռահասների ագրեսիվ պահվածքը

Բարեբախտաբար, ծնողները կարող են վերահսկել դեռահասների ագրեսիան: Հետևյալ մեթոդները կարող են օգնել:

1. Հոգեբանի խորհրդատվություն՝

  • Ընտրեք հոգեբան, որը մասնագիտանում է դեռահասների հետ աշխատելու մեջ;
  • հոգեբանի հետ աշխատելու արդյունքում դեռահասը կսովորի պատասխանատվություն կրել իր վարքի համար, ինչպես նաև կապեր հաստատել ուրիշների հետ:

2. Բժշկական օգնություն՝

Եթե դեռահասի մոտ ախտորոշվում է հոգեկան կամ նյարդաբանական խնդիր (օրինակ ՝ էպիլեպսիա, դեպրեսիա և այլն), համապատասխան բժշկական օգնությունը կարող է նվազեցնել ագրեսիայի մակարդակը:

3. Տնային կանոններ՝

Տնային կանոններ սահմանեք, որոնք դեռահասները պետք է հետևեն ՝ լինի դա դուրեկան, թե ոչ:

  • կանոնները պետք է հստակ լինեն.
  • դեռահասին ասեք, որ կանոնները խախտելու դեպքում նա ստիպված կլինի համակերպվել հետևանքների հետ:

Երբ դուք գիտեք դեռահասների մոտ ագրեսիայի հավանական պատճառները, կարող եք որոշել ձեր երեխայի ագրեսիայի նախանշանները:

Մի անտեսեք այս նշանները, բայց մի շտապեք դեռահասին ուղարկել հոգեբանի հետ խորհրդակցելու:

Ցույց տվեք Ձեր  սերն ու աջակցությունը. Ահա թե ինչ է պետք դեռահասին առաջին հերթին: