Ապրիլ 12, 2023 15:57 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 14-րդ այա

 

فَلَمَّا قَضَیْنَا عَلَیْهِ الْمَوْتَ مَا دَلَّهُمْ عَلَىٰ مَوْتِهِ إِلَّا دَابَّةُ الْأَرْضِ تَأْکُلُ مِنْسَأَتَهُ ۖ فَلَمَّا خَرَّ تَبَیَّنَتِ الْجِنُّ أَنْ لَوْ کَانُوا یَعْلَمُونَ الْغَیْبَ مَا لَبِثُوا فِی الْعَذَابِ الْمُهِینِ

 

Երբ մահվան հրեշտակը կտրեց (Սողոմոնի) կյանքի թելը, ոչ մեկը չէր իմանա նրա մահվան մասին, եթե մի ցեց չկրծեր այն գավազանը, որ կռթնած էր Սողոմոնի դիակի վրա: Բայց երբ նա վայր ընկավ, ոգիները հասկացան իրողությունը և եթե գաղտնիքի մասին տեղեկացված լինեին նախապես, այդքան երկար ժամանակ չէին մնա նվաստացուցիչ չարչարանքների մեջ:

 

Այս այան ասում է, որ երբ Աստված վճռեց Սողոմոնի մահը, և մահվան հրեշտակը խլեց նրա կյանքը, նա հենված էր իր ձեռնափայտին: Նա հենված մնաց, մինչև որ մի մրջյուն կրծեց նրա ձեռնափայտի մեջտեղի հատվածը և նա ընկավ գետնին: Ջինները որ Սողոմոնի վարչակարգում աշխատում էին ինչպես բանվորները, տեղյակ չէին այդ մասին: Երբ Սողոմոնն ընկավ գետին, նրանք հասկացան որ նա մահացել է: Դա այն դեպքում, որ եթե երբ նրանք ունենային կանխագուշակելու հնարավորություն, կհրաժարվեին իրենց աշխատանքից:

Իմամ Ալին Նահջօլբալաղեի 182-րդ քարոզում ասում է. «Եթե որևէ  մեկը կարողանար փրկվել մահից ու հավերժ ապրեր այս աշխարհում, դա Սողոմոնը կլիներ, քանի որ նրա տիրապետության տակ էին գտնվում մարդն ու ջինները: Նա առաքյալ էր և Աստծու  մերձավորներից, որն ուներ նաև յուրահատուկ ձիրք:

Այս այայից սվորում ենք.

1. Եթե մարդը նույնիսկ ձեռք բերի առաքելություն կամ թագավորություն,  չպետք է գոռոզանա  իր դիրքի, հնարավորությունների ու հարստության համար, քանի որ մի օր դրանցից ոչ մեկն այլևս մարդուն չի պատկանելու:

2. Սողոմոնն իր ողջ հզորությամբ, մի մրջյունի պատճառով գետնին ընկավ, այն դեպքում, երբ մինչ այդ նրա զորքը նրա մահվան մասին տեղյակ չէր:

 

Սաբա սուրահի 15-րդ այա

 

لَقَدْ کَانَ لِسَبَإٍ فِی مَسْکَنِهِمْ آیَةٌ ۖ جَنَّتَانِ عَنْ یَمِینٍ وَشِمَالٍ ۖ کُلُوا مِنْ رِزْقِ رَبِّکُمْ وَاشْکُرُوا لَهُ ۚ بَلْدَةٌ طَیِّبَةٌ وَرَبٌّ غَفُورٌ

 

Սաբայի բնակիչներն իրենց երկրում ունեին երկու պարտեզ, որի աջ ու ձախ կողմերով (անցնում էր մի գետ: Մենք նրանց ասացինք). «Վայելեք երկնային բարիքները: Այս քաղաքը շատ ախորժելի է, վայելեք ու շնորհակալ եղեք Աստծուն»:

 

Ղուրանի այս և մյուս այաները վերաբերում են Սաբա ցեղին, որոնք վայելում էին աստվածային բարիքները, սակայն այնուհետև ապերախտ դարձան ու պատժվեցին: Դա  դաս եղավ մյուսների համար: Սաբա  ցեղն ապրում էր Եմենում: Նրանք կառուցել էին  մի ամուր ջրամբարտակ և ջուր պաշարել: Այդ իսկ պատճառով, ունեին հզոր գյուղատնտեսություն, անասպանահություն և շեն երկիր: Տարածքը ոռոգում էր մի երկար գետ, որը սկիզբ էր առնում ջրամբարից: Գետի երկու կողմերում դաշտեր ու այգիներ էին բերքատու ծառերով: Մի հրաշալի տարածք, շատ լավ եղանակով, բերքատու ծառերով: Ինչն ապացույցն էր այն իրողության, որ Աստված հատուկ ուշադրություն է դարձրել այդ ժողովրդին: Բացի այդ բարիքներից, Աստված ներում էր նրանց սխալներն ու մեղքերը և չէր պակասեցնում նրանց հանապազորյա հացը

Այս այայից սովորում ենք.

1. Գեղեցիկ  բնությունն ու բերքատու ծառերն Արարչի նշաններից ու հրաշքներից են:

2. Գյուղատնտեսության միջոցով երկիր մոլորակի շենացումն աստվածահաճո գործ է:

 

Սաբա սուրահի 16-րդ  և 17-րդ այաներ

 

فَأَعْرَضُوا فَأَرْسَلْنَا عَلَیْهِمْ سَیْلَ الْعَرِمِ وَبَدَّلْنَاهُمْ بِجَنَّتَیْهِمْ جَنَّتَیْنِ ذَوَاتَیْ أُکُلٍ خَمْطٍ وَأَثْلٍ وَشَیْءٍ مِنْ سِدْرٍ قَلِیلٍ

ذَٰلِکَ جَزَیْنَاهُمْ بِمَا کَفَرُوا ۖ وَهَلْ نُجَازِی إِلَّا الْکَفُورَ

 

Բայց նրանք հեռացան Աստծու ճշմարիտ կրոնից: Մենք նրանց վրա թափեցինք հեղեղանման ջրեր: Նրանց պարտեզները ողողվեցին ջրերով ու բնաջնջվեցին և սկսեցին միայն դառը պտուղներ արտադրել, ինչպես հնդկարմավը և լուտուտը :

Ահա այսպես մենք պատժեցինք նրանց ապերախտությունը: Մի՞թե ապերախտներից բացի ուրիշների հետ այդպես կվարվենք:

 

Մարդիկ աստվածային բարիքների նկատմամբ իրենց վերաբերմունքով, լինեն դրանք նյութական թե բարոյական, երկու մասի են բաժանվում՝ երախտագետներ և ապերախտներ: Որոշ մարդիկ, բարիքները տեսնելով, հիշում են Աստծուն և փորձում օգտվել այդ բարիքներից այնպես, որ դա լինի աստվածահաճո: Իսկ մյուս մասը մտածում է միայն իր հաճույքների մասին: Չնայած Սաբայի ժողովուրդն աստվածային բարիքներից զրկված չէր, հրաժարվեց Աստծուց և իր ցանկությունները համարեց ամենակարևոր չափանիշը: Այս ցեղի մարդիկ  երես թեքեցին Աստծուց և իրենց ցանկությունները դարձրին ամեն ինչի չափանիշ: Նրանք իրենց ցանկությունները գերադասեցին  Աստծու կամքից, մոռանալով հանդերձյալ կյանքի մասին: Նրանք չեն գնահատում Աստծու բարիքները, դառնում են ապերախտ, մոռանում աղքատներին: Մարդիկ նյութապաշտ են դառնում, մոռանալով հանդերձյալ կյանքը, մոռանալով որ այն ինչ ունեն, Աստծու կողմից է և պետք է հնազանդվեն նրան: Իսկ այս ամենը դարձավ մեծ աղետի պատճառ: Ջրհեղեղը ոչնչացրեց Սաբա ցեղի քաղաքները, այգիները, գյուղատնտեսությունը և հողին հավասարեցրեց այն ամենն  ինչ գոյություն ուներ: Հողը դադարեց բերրի լինել: Ծառերը միրգ չէին տալիս, չորս եղանակ չկար երկրում և այն ծառերն էլ որ միրգ էին տալիս, նրանց միրգը դարձավ դառն ու անհամ:

 

Այս այաներից սսվորում ենք.

1. Ապերախտությունը կարող է հետևանքներ ունենալ նաև այս աշխարհում և դա աստվածային պատիժների մի մասն է:

2. Մարդիկ և ժողովուրդներն իրենք են որոշում իրենց ճակատագիրը:

3. Շարունակելով մեղք գործել, մարդը ստեղծում է պատժվելու հնարավորություն: Իսկ երբ մարդը դադարում է մեղք գործել, Աստված նրան ներում է, քանի որ Աստված գթած և ողորմած է:

 

Պիտակ