Ապրիլ 12, 2023 16:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Սաբա սուրահի 22-րդ  և 23-րդ այաներ

قُلِ ادْعُوا الَّذِینَ زَعَمْتُمْ مِنْ دُونِ اللَّهِ ۖ لَا یَمْلِکُونَ مِثْقَالَ ذَرَّةٍ فِی السَّمَاوَاتِ وَلَا فِی الْأَرْضِ وَمَا لَهُمْ فِیهِمَا مِنْ شِرْکٍ وَمَا لَهُ مِنْهُمْ مِنْ ظَهِیرٍ

وَلَا تَنْفَعُ الشَّفَاعَةُ عِنْدَهُ إِلَّا لِمَنْ أَذِنَ لَهُ ۚ حَتَّىٰ إِذَا فُزِّعَ عَنْ قُلُوبِهِمْ قَالُوا مَاذَا قَالَ رَبُّکُمْ ۖ قَالُوا الْحَقَّ ۖ وَهُوَ الْعَلِیُّ الْکَبِیرُ

 

Ասա (կռապաշտներին). «Նրանց, ում, Աստծուց բացի, (ձեր պաշտամունքի առարկան էիք) համարում, օգնության կանչեք: (Նրանք չեն կարող ձեզ օգնել, քանզի) երկինքներում կամ երկրի վրա որևէ զորություն չունեն և ոչ էլ մասնակից են նրանց (արարման մեջ), և Հավիտենականը նրանցից որևէ օգնություն չի ստանում:

Առանց Աստծու կամքի հնարավոր չէ բարեխոսել Նրա մոտ: Երբ երկյուղն իրենց սրտերից դուրս գա, նրանք կհարցնեն. «Ձեր Աստվածն ի՞նչ հրամայեց»: Ու նրանց պատասխան կտրվի. «Ճշմարտությունը. Նա մեծ ու բարձրյալ է»:

 

Այս այաները դիմում են Մեքքայի կռապաշտներին և նրանց ուղղելով տրամաբանական հարցեր, մարտահրավեր նետում նրանց անհիմն կարծիքներին: Այան նախ ասում է. «Դուք ոմանց Աստծուն հավասար եք դասում և համոզված եք, որ կյանքի որոշ մասերը նրանք են կառավարում: Ուրեմն եթե այդպես է, նրանց կանչեք և եթե նրանք ձեր հարցերը լուծեցին ու խնդիրները հարթեցին, նրանք կամ պետք է երկնքի ու երկրի մի մասի տերը լինեն, կամ Աստծու հետ հավասարապես կատարել են արարչագործությունը կամ նրա օգնականն են: Քանի որ մուսուլմանների գաղափարներից մեկն այն է, որ մարգարեները բարեխոսում են Աստծու մոտ ուրեմն ինչ տարբերություն կա բարեխոսների ու կռապաշտների մեջ, այան ասում է. «Մարգարեները և Աստծու մերձավորները նույնպես Աստծու արարածներն են  և մյուս արարածների պես ոչ մի ուժ չունեն: Սակայն Աստված նրանց թույլ է  տվել բարեխոս լինել: Բոլորս գիտենք, որ Աստված մարգարեներին ուղարկել է մարդկանց ճիշտ ճանապարհ ցույց տալու և աստվածային պատվիրանները փոխանցելու համար: Իսկ որպես բարեխոս, նրանք Աստծու մոտ բարեխոսում են որպես միջնորդ, որպեսզի Աստված ընդունի իր արարածների ապաշխարությունը: Սա պատճառ է դառնում, որ ապաշխարությունը միջոց ծառայի, որպեսզի մարդը վերադառնա դեպի Աստված:   

 

Այս այաներից սովորում ենք.

1. Սխալ է այն կարծիքը, թե Աստծուց բացի գոյություն ունի այլ ուժ, որին կարելի է պաշտել:

2.  Մարդու տգիտությունը և անկարողությունը ստիպում են ուրիշներից օգնություն խնդրել իր դժվարությունների համար: Սակայն Բարձրյալն Աստված կարիք չունի որևէ գործընկերոջ կամ օգնականի:

3. Բարեխոսները Աստծուց ավելի բարի չեն: Աստված այդպես է որոշել և որոշ առաքյալների թույլ է տալիս բարեխոսել:

4. Անհավատ մարդիկ մի օր կգիտակցեն, որ Աստծու ճանապարհն ու մարգարեների ճանապարհը ճշմարտացի է եղել, սակայն թերևս ուշ լինի:

 

Սաբա սուրահի 24-րդ այա

قُلْ مَنْ یَرْزُقُکُمْ مِنَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۖ قُلِ اللَّهُ ۖ وَإِنَّا أَوْ إِیَّاکُمْ لَعَلَىٰ هُدًى أَوْ فِی ضَلَالٍ مُبِینٍ

Ասա նրանց. «Ո՞վ է  ձեզ ապրուստի միջոց  բաշխում երկրից ու երկինքներից»: Ասա՝ Աստված: Մեզնից մեկը հետևում է ուղիղ ճանապարհին, իսկ մյուսը մոլորության մեջ է:

 

Այս այան հարց է տալիս, թե ո՞վ է ապահովում մարդկանց  հանապազորյա հացը, ո՞վ է  ուղարկում  քամին ու ամպը, որպեսզի անձրև լինի և ցամաքած հողը կանաչ դաշտի վերածվի: Ո՞վ է  սերմը հողի մեջ մշակում, որպեսզի բերք դառնա: Ո՞վ է արևին հրամայում, որ ապահովի լուսավորություն և ջերմություն: Ո՞ւմ հրամանով են երկինքն ու երկիրը հարմարեցրել մարդու ապրելու համար: Դուք այս ամենի համար Աստծուն հավասար որևէ մեկի անունն եք տալի՞ս, այն դեպքում, երբ մենք այս ամենի համար միայն Աստծուն ենք շնորհակալ ու երախտապարտ: Անշուշտ, այս երկու գաղափարներն իրարամերժ են: Եթե կարծում եք, որ մեր խոսքը ճշմարիտ է, ընդունեք այն, եթե ոչ, դա ձեր գործն է: Այլ խոսքով, մարգարեն իր կողմից դատողություն չի անում և չի ասում մենք ճիշտ ենք իսկ դուք՝ սխալ: Նա արդար կերպով ասում է. «Մեզանից երկու խմբերից մեկն առաջնորդվում է, մույսը՝ մոլորվում: Մեզանից  յուրաքանչյուրը պետք է իր տրամաբանությամբ ուսումնասիրի ու տեսնի, թե որն է  ավելի լավ՝ առաջնորդությո՞ւնը թե՝ մոլորությունը:

 

Այս այայից սովորում ենք.

1. Դաստիարակները պետք է հարցերով դիմեն, որպեսզի հարցման ենթարկվողն ինքը  խորհի:

2. Չնայած մարդն իր ջանքերի շնորհիվ ամեն տեսակ բարիքներ էր արտադրում, սակայն  առանց ջրի, հողի ու ջերմության, որոնք Աստված է արարել, ոչ մի գյուղատնտեսություն ու անասնապահություն չէր կարող լինել:

3. Երկնքի բարիքները լույսը, ջերմությունը, ամպը, անձրևն ու քամին են:

4. Բանավիճելու ժամանակ պետք է լինել արդար ու քաղաքավարի և միակողմանիորեն չմտածել:

Պիտակ