Հունվար 09, 2017 18:16 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, որոնցից գլխավորներն են Գերմանիայի ՆԳ նախարարի հրաժարականի պահանջը, բրիտանացիների կողմից իռլանդական անցագրեր ստանալու դիմումների ավելացումը, քննադատությունների հանդեպ Ֆրանսիայի նախագահի հակազդեցությունը և FBI-ի օրինակով եվրոպական կառույց ստեղծելու առաջարկը:

Գերմանիայի Կանաչների կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից Յուրգեն Թրիթենը Բեռլինի ահաբեկչական հարձակումից հետո թույլ գործունեության պատճառով պահանջեց այդ երկրի ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզերի հրաժարականը: ՆԳ նախարարի հրաժարականի համար Գերմանիայի Կանաչների կուսակցության պահանջը ներկայացվել է ի հակազդեցություն ահաբեկչական նախագծերի հայտնաբերման ու չեզոքացման կապակցությամբ այդ երկրի անվտանգության ու ոստիկանության ուժերի թույլ գործունեության պատճառով: Գերմանիայում ահաբեկչական վերջին հարձակումը Բեռլինում Ս. Ծննդյան տոնավաճառի դեմ բեռնավտոյի միջոցով հարձակումն էր, որի հետևանքով զոհվեց 12 և վիրավորվեց 48 մարդ: Նկատի առնելով հասարակական կարծիքի ճնշումը և ընդդիմադիր կուսակցությունների քննադատությունների սրվելը Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը պարտավորվել է խստացնել անվտանգության միջոցառումները: Գերմանիայի ներքին անվտանգության պատասխանատու ՆԳ նախարար Թոմաս Դի Մայզերը վերջերս մի հոդվածում պահանջել էր անվտանգության նոր կառույցներ առաջացնել և ներքին անվտանգության հարցով առավել լիազորություններ փոխանցել կառավարությանը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և կանցլերի տեղակալ Զիգմար Գաբրիելը նույնպես պահանջել է ահաբեկչական խմբերին դիմակայելու համար անվտանգության ընդլայնված նախաձեռնությունների դիմել: Գերմանիայում սելեֆիական ու թաքֆիրական խմբերի քարոզչությունը, ինչպես նաև գերմանացի քաղաքացիների՝ թաքֆիրական խմբերին միանալն ուշագրավ աճ է ունեցել: Սիրիա մեկնած ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հովանավորների ուշագրավ մասը գերմանացիներ են և կամ գերմանացի ծնողներ ունեն: Եվրոպացի պաշտոնատարներ այսօր դիմագրավում են ԻԼԻՊ-ին միացած եվրոպացիների իրենց երկրներ վերադառնալու մութ հեռանկարը, ինչը կարող է ահաբեկչական ծավալուն քայլերի իրականացման հող պատրաստել:

------------------------

Իռլանդիայի ԱԳ նախարարության հրապարակած վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն իռլանդական անցագրեր ստանալու դիմում ներկայացրած բրիտանացի քաղաքացիների թվի աճը պայմանավորված է Brexit-ի հետևանքների մտավախությամբ: Իռլանդիայի ԱԳ նախարարության ուրբաթ օրը ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականին շուրջ 65 հազար բրիտանացիներ իռլանդական անցագիր ստանալու դիմում են ներկայացրել այդ երկրի իշխանություններին, որը 2015 թվականի համեմատությամբ շուրջ 40 տոկոս աճ է արձանագրել: Այս դիմումների խոշոր բաժինը ներկայացվել է 2016 թվականի հունիսի 23-ին Brexit-ին բրիտանացիների տված կողմ ձայնից հետո: Ուշագրավ կետն այն է, որ Բելգիայի կառավարության հայտարարության համաձայն վերջին քանի ամիսների ընթացքում ուշագրավ աճ է արձանագրել աշխարհի հեղինակավոր անցագրերից համարվող բելգիական անցագիր ստանալու համար բրիտանացիների ներկայացրած դիմումների թիվը: Թվում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետևանքների շուրջ կանխատեսումները գնալով իրականություն են դառնում: Վերլուծաբանների կողմից հաճախ ներկայացված պարագաներից մեկը երկրից հեռանալու և կայուն վիճակ ունեցող ԵՄ-ի այլ երկրներում բնակվելու համար Բրիտանիայի ժողովրդի ցանկության աճն է: Սա լուրջ կերպով հանգեցրել է իր ֆինանսական ու տնտեսական ապագա վիճակի կապակցությամբ Բրիտանիայի ժողովրդի վատատեսությանն ու նաև եվրոպական այլ երկրներ գաղթելով այդ իրավիճակից փրկվելու համար որևէ ելք որոնելուն: Իրականության մեջ Brexit-ի տնտեսական ու հասարակական լուրջ հետևանքների կապակցությամբ զեկույցները սրել են դրա գործադրման կապակցությամբ եղած մտահոգությունները:

----------------------

Պաշտոնական Անկարան հրապարակավ դժգոհում է Միացյալ Նահանգներից՝ սպառնալով դադարեցնել Ինջիրլիքի ավիաբազայի տրամադրումը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերին: Թեմային անդրադարձել է լրագրող Հեղինե Բունիաթյանը:

--------------------

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը սոցիալիստ կառավարության գործունեության հասցեին հնչած որոշ քննադատություններին հակազդելով, ասաց. «Քննադատների ու ընդդիմադիրների կողմից ներկայացված տեսակետներն ու դիրքորոշումները վկայում են, որ սոցիալիստ կառավարությունը միայն 2012 թվականին իր աշխատանքի առաջին օրերին է օգտակար գործունեություն ունեցել և նույն տարվա ընթացքում հաջորդ հինգ տարիների համար որոշում է ընդունել»: Նկատի առնելով 2017 թվականի ապրիլ ամսին կայանալիք նախագահական ընտրությունները մյուս թեկնածուների և հատկապես ծայրահեղական ու չափավորական աջակողմյան թևի կողմից Ֆրանսիայի սոցիալիստ կառավարության գործունեության հասցեին հնչած քննադատությունների աճի հանդեպ Օլանդի համեմատաբար խիստ հակազդեցությունը ըմբռնելի է: Ներկա ժամանակահատվածում Ֆրանսիայի սոցիալիստ կառավարությունը դիմագրավում է քննադատությունների մեծ ալիք: Քննադատություններն ուղղված են թե Օլանդի նախընտրական կարգախոսներից շատերի չիրականացմանը և թե չսպասված խնդիրների ու բարդությունների հանդեպ նրա թույլ գործունեությանը, որոնցից կարելի է հիշել ահաբեկչական սպառնալիքների ուշագրավ աճը և նկատի առելով Եվրոպայի քաղաքական ու ապահովական զարգացումները, հատկապես Ուկրաինայի ճգնաժամը և Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի առճակատման պատճառով ռազմական բյուջեի ուշագրավ մեծացումը: Իրականության մեջ գործող կառավարության պաշտոնատարները փորձել են պատասխանել ուղղված քննադատություններին և քարոզչական բնույթի հարձակումներին: Այդուհանդերձ Օլանդն իր արտահայտություններում ընդգծել է այն կետը, որ Ֆրանսիայի կառավարության անդամները չպիտի նման հարցերի ազդեցության ներքո թերանան իրենց պարտականություններում: Միևնույն ժամանակ Օլանդն ինչ-որ կերպով պատասխանել է ընդդիմության քննադատություններին: Սոցիալիստական կուսակցությունը հույսով է, որ հասարակական ընդունելի հեղինակություն և աշխատանքային ընդունելի ծրագիր ունեցող Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսին որպես թեկնածու ներկայացնելով կկարողանա հաղթել ապագա նախագահական ընտրություններ, ինչը մասամբ երևակայական է թվում: Դա նախ պայմանավորված է Սոցիալիստական կուսակցության թեկնածուին ասպարեզից հեռացնելու կապակցությամբ աջակողմյան մրցակիցների ջանքերով: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի սոցիալիստ կառավարության վկայականը նրա գործունեությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ Սոցիալիստական կուսակցության թեկնածու Մանուել Վալսը նախագահական ընտրություններում պարտավոր է մրցել հզոր մրցակիցների, այդ թվում Հանրապետական չափավորական աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի և Ազգային ճակատ ծայրահեղական աջ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի հետ:

-----------------------

Մյունիխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքը նկատի առնելով անհրաժեշտ համարեց եվրոպական FBI-ի ձևավորումը: FBI-ի օրինակով անվտանգության կազմակերպություն ստեղծելու համար Եվրոպայում ու աշխարհում անվտանգության չափազանց կարևոր ֆորում համարվող Մյունիխենի անվտանգության համաժողովի նախագահի առաջարկը պայմանավորված է Եվրոպայի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքներով ու դրա աննախընթաց աճով: Ահաբեկչության տարածումն ու հատկապես Բեռլինում բեռնավտոյի միջոցով իրականացված ահաբեկչական հարձակումը նման սպառնալիքների էության ու նշանակության կապակցությամբ լուրջ ազդարարություն են համարվում Գերմանիայի ու ԵՄ-ի անվտանգության ոլորտի պաշտոնատարներին և Եվրոպայի ոստիկանություն՝ Եվրոփոլին: Ահաբեկչության դեմ պայքարի համար տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնցից են եվրոպական երկրների միջև տեղեկությունների փոխանակումը: Ինչպես Մյունիխենի անվտանգության համաժողովի նախագահն է ասել, հսկա քանակությամբ տեղեկությունների կուտակումը չի կարող օգնել ահաբեկչական քայլերի հայտնաբերմանն ու չեզոքացմանը: Իշինգերի համոզմամբ անհրաժեշտ է ԱՄՆ-ի FBI-ի օրինակով եվրոպական երկրների տեղեկատվական ու անվտանգության աշխատակիցներից բաղկացած միատարր կառույց առաջացնել, որը բացի ոստիկանական պարտականություններից նաև պատասխանատու պիտի լինի ահաբեկչական քայլերի հայտնաբերման ու չեզոքացման հարցում:  

Ահաբեկչական հարձակումների դիմաց եվրոպական երկրները հայտնվել են կրավորական դիրքում և անկարող են ազդեցիկ կերպով դիմակայել այդ սպառնալիքներին և դրանց ժամանակին հայտնաբերել ու չեզոքացնել: Չնայած սպառնալիքների լրջությանը եվրոպական երկրների անվտանգության ու տեղեկատվական քայլերը հիմնականում անհատական բնույթի են եղել և այդ ընթացքի շարունակվելը կարող է ահաբեկչական հարձակումների հետ կապված վտանգավոր հետևանքներ ունենալ այդ երկրների համար: Եվրոպացի պաշտոնատարներ անգամներ քննադատել են ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված անվտանգության ու տեղեկատվական բնագավառում համագործակցությունների ուղղությամբ եվրոպական երկրների անընդունելի գործունեությունը: Սա վկայում այս կապակցությամբ լուրջ թերությունների ու պակասությունների գոյության մասին: Մյունիխենի անվտանգության համաժողովի նախագահի առաջարկն ու տեսակետները գտնվում են ԵՄ-ի պաշտոնատարների ուշադրության կենտրոնում և հավանաբար մոտ ապագայում նրանց կողմից քննարկման կենթարկվեն:

 

 

Պիտակ