Հունվար 16, 2017 17:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այդ մայրցամաքի կարևոր լուրերի քննարկմանը, որոնցից առանձնացրել ենք Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրումն ու նաև ԱՄՆ-ի ռազմական ուժերի ու ծանր զինատեսակների շարասյան Լեհաստան մուտք գործելը:

Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածությունը շարունակվելուն զուգահեռ անցած շաբաթ զորայիններ ու զինասարքեր փոխադրող ԱՄՆ-ի ռազմական շարասյունը Լեհաստան ժամանեց: ԱՄՆ-ն 4000 զորայիններ և ծանր զինասարքեր, այդ թվում «Աբրամզ» տեսակի 87 տանկեր և ավելի քան 500 ռազմական ինքնագնացեր ՆԱՏՕ-ի ռազմական կարողության ընդլայնման շրջագծում Լեհաստան է գործուղել ինչը հստակ ուղերձ է հղում Ռուսաստանին:

Լեհաստանի վարչապետ Բեաթա Էսլիդոն շաբաթ օրը ԱՄՆ-ի զինվորական շարասյան դիմավորման հանդիսության ժամանակ ասաց, որ այս ուժերի ներկայությունն անհրաժեշտ է Լեհաստանի անվտանգության համար: Ամերիկացի ու լեհ զինծառայողները 2017 թվականի հունվարի վերջերին համատեղ զորավարժություն կանցկացնեն Լեհաստանում:

ՆԱՏՕ-ն հայտարարել է,որ այդ քայլերն իրականանում են եվրոպացի դաշնակիցներին գոտեպնդելու և Ռուսաստանի ագրեսիային դիամակայելու նպատակով: Իհարկե Մոսկվան կոշտ է արձագանքել այդ քայլին: Կրեմլը հայտարարել է,որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը ՌԴ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է: Ռուսաստանի փոխարտգործ նախարար Ալեքսեյ Մեշլկովի ընդգծմամբ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական նոր ուժերի տեղակայումը խանգարում է այս մայրցամաքում անվտանգությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի բանակի հետիոտն ու զրահային ջոկատները ժամանել են Գերմանիայի Բերմերհաֆեն, որպեսզի տեղակայվեն Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում: Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սահմանին ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման նպատակն այդ երկրների սահմանների մերձակայքում Ռուսաստանի ռազմական տեղաշարժերի ընդլայնման կապակցությամբ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների մտահոգության վերացումն է:

Ամերիկյան տանկերը տեղակայվելու են Գերմանիայի, Լեհաստանի ու Բալթյան հանրապետությունների տարբեր տարածքներում, որպեսզի նրանց վստահություն փոխանցեն Ռուսաստանի թշնամական հավանական քայլի հանդեպ ՆԱՏՕ-ի պայմանագրի ռազմական հովանավորության կապակցությամբ: Այս նպատակով ԱՄՆ-ի բանակի զրահային դիվիզիան մասնակցելու է Բալթյան տարածաշրջանի երկրների զորավարժություններին:

------------------

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր քայլերով նպատակ ունի եվրոպացի դաշնակիցներին վստահություն ներշնչել Ռուսաստանի թշնամական վերաբերմունքի դիմակայման հարցում: ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանների մոտ իր ռազմական ներկայության ուժեղացումը հիմնավորում է  ինքնապաշտպանության պատճառաբանությամբ: Դաշինքը հայտարարել է,որ այդ քայլերն իրականանում են 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին կցվելուց, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամին Մոսկվայի միջամտությունից և այդ երկրի արևելքում կառավարության զինված ընդդիմությանը հովանավորելուց հետո: ՌԴ-ի կարծիքով ՆԱՏՕ-ի ներկայությունն իր սահմանների մոտ  ագրեսիա է նշանակում: Մոսկվան բազմիցս ընդգծել է,որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը կխախտի այդ մայրցամաքի անվտանգության հավասարակշռությունը: Արևելյան Եվրոպայում զինուժ տեղակայելու ՆԱՏՕ-ի քայլերի նպատակն է՝ ՆԱՏՕ-ի նոր անդամներին այդ թվում Լեհաստանին և Բալթյան երեք երկրներին վստահեցնելու որ կանխվելու է այդ երկրների դեմ  ուղղված Ռուսաստանի հնարավոր ագրեսիան և Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի բռնազավթումը: Արևելյան Եվրոպայում և հատկապես Լեհաստանում ու Բալտյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Մոսկվան անգամներ ազդարարել է նման քայլերի հանդեպ: Անցած երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ն  և ՌԴ-ն ինչ-որ կերպ փորձում են ցուցադրել իրենց ուժը: Ի դեպ ՆԱՏՕ-ն ագրեսիվ ու սպառնալի դիրքորոշում է որդեգրել ՌԴ-ի նկատմամբ: Արևելյան Եվրոպայի երկրներում ռազմական ուժեր ու զինատեխնիկա տեղակայելով ՆԱՏՕ-ն  փորձում է դեպի ՌԴ-ի սահմաններն առաջ ընթանալ,ինչը պատճառ է դարձել, որ ՌԴ-ը իր ազգային դոկտրինայում ՆԱՏՕ-ին որպես իր ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք ներկայացնի:

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ղեկավարի դերում հանդես գալով իր եվրոպացի դաշնակիցների, հատկապես Լեհաստանի և Բալտյան տարածաշրջանի երեք փոքր երկրների անվտանգությունը պաշտպանելու հավակնություն ունի: Լիտվան, Լատվիան ու Էստոնիան նախկին ԽՍՀՄ հանրապետություններից էին, որոնք 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո հակվեցին արևմուտքի կողմը և անդամակցեցին ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին:

-----------------------------------


Լիտվայի մերձավորությունը Ռուսաստանին պատկանող Կալինինգրադին պատճառ է դարձել, որ այդ երկրի իշխանությունները մտահոգություն ունենան Ռուսաստանի հավանական միջամտության կապակցությամբ: Ռուսաստանը «Իսկանդեր-Էմ» բալիստիկ հրթիռներ է տեղակայել Կալինինգրադում, որոնք միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեն: ԱՄՆ-ի կառավարության ծրագրում է յուրաքանչյուր 9-ն ամիս մեկ անգամ թարմացնել Եվրոպայի արևելքում տեղակայված իր ուժերին:

Այս քայլը վերցվում է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից ընդամենն օրեր առաջ: Թրամփը մտադիր է կարգավորել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններ, ինչը լուրջ կասկածի տակ է առնում այդ ծրագրերի գործադրման շարունակվելը: Այդուհանդերձ Թրամփը դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ի հանդեպ և կարող է պատահել, որ նրա իշխանության շրջանում ռազմական այս պայմանագրում ԱՄՆ-ի դերակատարությունը թուլանա: Թրամփի համոզմամբ ՆԱՏՕ-ն տնտեսական տեսակետից անարդար է և ԱՄՆ-ն անհավասար մեծ մասնաբաժին է վճարում: ԱՄՆ-ն ներկայումս ապահովում է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ անդամ շատ երկրներ հակառակ ստանձնած պարտավորություններին հրաժարվում են իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանական ծախսերին հատկացնելուց:

-------------------------------

Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձան Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո առաջին ասուլիսի գլխավոր թեման: Թեմային անդրադարձել է լրագրող Հեղինե Բունիաթյանը:

------------------------

Ուկրաինայի ճգնաժամից հետո Լեհաստանն արևելյան Եվրոպայի երկրների մեջ Բալտյան տարածաշրջանի երեք երկրներ՝ Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի հետ միասին ամենակոշտ դիրքորոշումներ է ընդունել Ռուսաստանի դեմ: Այս չորս երկրների իշխանությունները վերջին երկու տարիների ընթացքում, երբ սաստիկ լարվածություններ են ծագել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև մտահոգություն են հայտնել այդ երկրների դեմ ռուսական ուժերի հարձակման հավանականության կապակցությամբ:

Լեհաստանը իր «Էֆ-16» ռազմական ինքնաթիռների համար օդից կրակվող Քրուզ տեսակի հրթիռների, ինչպես նաև երկինք-երկինք նոր տեսակի հրթիռներ գնելու 223 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ի զինասարքերի արտասահմանյան վաճառքի ծրագրի շրջագծում վերջնական դարձած այս պայմանագիրը ներառում է լեհական ռազմական ինքնաթիռների համար երեք տեսակի նոր հրթիռներ:

Արևելյա Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Լեհաստանին ԱՄՆ-ի սպառազինության վաճառքը, հիշյալ սպառազինության տեսակը նկատի առնելով աննախընթաց է համարվում: Լեհաստանի «Էֆ-16» ռազմական ինքնաթիռների զինումը երկինք-երկինք նոր տեսակի հրթիռներով դրանց հնարավորություն է տալիս թշնամի ինքնաթիռներին հետախուզել ամենահեռավոր կետերում: Այս զինասարքերից ամենակարևորը JASSM-ER օդում արձակվող Քրուզ տեսակի հրթիռներն են, որոնք շուրջ 1000կմ հեռահարություն ունեն և Լեհաստանի օդուժին հնարավորություն են տալիս հարվածել թշնամու հողում գտնվող թիրախները: Լեհաստանը նպատակ ունի գնել այդ տեսակի 70 հրթիռներ: Նկատի առնելով Ուկրաինայի ճգնաժամից հետո Եվրոպայի արևելքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև աճող լարվածությունը, որը հանգեցրել է Եվրոպայի արևելքի երկրներում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների առճակատմանը, ՆԱՏՕ-ի արևելյան մի անդամի՝ Լեհաստանի զինումը նման հրթիռներով կարող է կարևոր ազդեցություն գործել ռազմական հավասարակշռության խախտման և Լեհաստանի օդուժի հարձակողական կարողության ընդլայնման ուղղությամբ:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի սպառազինական առևտուրը մտահոգություն է պատճառել Ռուսաստանին: Այս կապակցությամբ Ռուսաստանի բարձրաստիճան հրամանատարներից գեներալ Անդրեի Քարթափլովը մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Քրուզ տեսակի արդիականացված հրթիռներ տրամադրել Լեհաստանին, ինչը ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի օդուժին հնարավորություն կտա հարված Ռուսաստանի տարածքում գտնվող հեռավոր թիրախներ: Սա նոր գործոն է մտցնում Ռուսաստանի ու Լեհաստանի ռազմական հավասարություններում և ազդարարություն է համարվում Ռուսաստանին: Այսպիսով ԱՄՆ-ն Լեհաստանին զինելով ռազմական բարձր էֆեկտիվությամբ ու ազդեցիկ հրթիռներով, իրականության մեջ ազդարարող ուղերձ է հղում Ռուսաստանին:

 

 

Պիտակ