Հունվար 23, 2017 17:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալու ենք Եվրոպայում անվտանգության հետ կապված սպառնալիքներին, Եվրոպայի ներքին հարցերին Թրամփի միջամտողական արտահայտությունների կապակցությամբ հակազդեցություններին, Ռուսաստանի Պետդումայում «Թրքիշ Սթրիմ» խողովակագծի կառուցման նախագծի վավերացման և Brexit-ի կապակցությամբ Բրիտանիայի վարչապետի ռազմավարության հայտարարությանը և այդ երկրում մուսուլմանների դեմ գործադրվող խտրականություններին:

Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը հակազդելով Վիեննայում ահաբեկչության մեջ կասկածվող մի անձի ձերբակալությանն զգուշացրեց, որ բացարձակ անվտանգություն գոյություն չունի և ահաբեկչությունը Եվրոպա է հասել: Ի հետևումն Փարիզում ու Բեռլինում իրականացված ահաբեկչական հարձակումներին եվրոպական երկրներում նման հարձակումներ կրկնվելու կապակցությամբ մտահոգությունները մեծացել  են: Այդ մտահոգությունները կարևոր են համարվում այն տեսակետից, որ 2011 թվականին Սիրիայում անհանդարտությունները սկիզբ առնելով, արևմտյան երկրների ուշագրավ թվով քաղաքացիներ մեկնեցին Սիրիա և միանալով ահաբեկչական խմբերին մեծացրեցին բախումների ծավալները, իսկ հիմա վերադառնալով իրենց երկրները նոր վտանգի ակունք են դարձել: Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, որի երկիրը 2017 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը վերջերս բացահայտելով ԵԱՀԿ-ի անդամ արևմտյան երկրների ահաբեկիչների սնող լինելն, ասաց, որ ԻԼԻՊ-ի և ահաբեկչական խմբերի անդամ տասնյակ հազարավոր ահաբեկիչներ այդ կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներ են: Նրա ընդգծմամբ այդ ահաբեկիչներից 300-ը Ավստրիայի քաղաքացիներ են և Միջին Արևելքում ընթացող պատերազմներից վերադառնալով կարող են լուրջ վտանգ համարվել իրենց երկրների համար:

--------------------

Եվրոպայի ներքին  հարցերին, մասնավորապես ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր  նախագահ՝ Դոնալդ Թրամփի վերջերս արած միջամտողական հայտարարությանը բացասաբար են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԵՄ-ի ներքին հարցերին , մասնավորապես Brexit-ի հարցին որևէ արտաքին միջամտություն: Ֆրանսիայի նախագահ՝ Ֆրանսուա Օլանդը  ևս  քննադատել է ԵՄ-ի նկատմամբ Թրամփի  դիրքորոշումը: Նա ասել է.«Եվրամիությունը իր գործերի համար արտաքին խորհրդատուի կարիք չունի»: Թրամփը նախքան իր երդմնակալության արարողությունը Եվրոպայի ու նրա հարցերի կապակցությամբ ընդունած դիրքորոշումներում քննադատության է ենթարկել երեք գլխավոր հարցեր: Թրամփը քննադատության է ենթարկել Եվրոպայի  հետ կապված  երեք հիմնական հարցեր: Նա  բրիտանական The Times of London պարբերականին տված հարցազրույցում քննադատել է փախստականներին ընդունելու կապակցությամբ Գերմանիայի քաղաքականությունները և ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է անվանել: Թրամփը նաև ողջունել է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու որոշումը, կանխատեսելով նաև մյուս երկրների դուրս գալը և  Եվրամիության փլուզումը: Եվրամիության կարևոր հարցերի վերաբերյալ նման դիրքորոշումը ,որը հակադրվում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականություններին, շոկի մեջ է գցել եվրոպացիներին: Փաստորեն Թրամփը ոչ միայն խստորեն քննադատել է ԵՄ-ը և նրա որոշ անդամներին,այդ թվում Գերմանիայի կանցլերին , այլև հարցականի տակ է դրել Եվրոպայի պաշտպանական գլխավոր կառույցը հանդիսացող՝ ՆԱՏՕ-ն: Դեռ ավելին, նաև գովաբանել է Բրիտանիային`  ԵՄ-ի կազմից դուրս գալու  որոշում կայացնելու համար: Թրամփը խոստացել է Brexit-ից հետո առևտրի պայմանագիր կնքել Բրիտանիայի հետ: Թրամփի կողմից նման կողմնորոշման շարունակվելն ապագայում ոչ միայն կարող է սրել Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև լարվածություններն, այլև հող նախապատրաստել ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատմական ու ավանդական կապերի խաթարման համար, որը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո շարունակ Եվրոպայի ու ԱՄՆ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականությունների գլխավոր հիմնասյունն է համարվել:

------------------------

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար «Ռուսաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը»: Այդ կապակցությամբ մանրամասներ է փոխանցում լրագրող Հրաչ Մելքումյանը:

-------------------------

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշովը Եվրոպայում փախստականների ճգնաժամի առաջացումը համարել է Միջին Արևելքում ու Աֆրիկայում ԱՄՆ-ի միջամտության արդյունքը: Նրա ընդգծմամբ այս քայլերի արդյունքում Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և Աֆրիկայի հյուսիսի ու Միջին Արևելքի արևելյան երկրներից փախստականների դեպի Եվրոպա հոսքի ականատես ենք եղել: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հանուն իրենց շահերի և անկախ պետությունների իրենց տիրակալության տակ առնելու համար հետապնդում են միջամտությունների և Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում պատերազմներ հարուցելու միջոցով այդ երկրների թուլացման ու նույնիսկ մասնատման քաղաքականությունը: Նման քաղաքականությունների արդյունքը հիշյալ տարածքներում խռովություններն ու անկայունությունն են եղել: Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում անկայունությունը հանգեցրել է դեպի Եվրոպա փախստականների հոսքին և այդ մայրցամաքի երկրներին կանգնեցրել է մեծ ճգնաժամի առջև: Միևնույն ժամանակ ահաբեկչական խմբերին միացած արևմուտքցի քաղաքացիները առանձին կերպով կամ խմբովի փախստականների ալիքի հետ միասին վերադարձել են իրենց երկրները և իրենց պատկան երկրների անվտանգության համար սպառնալիք են դարձել:

------------------------

Ռուսաստանի Պետդուման վավերացրեց «Թրքիշ Սթրիմ» խողովակագծի կառուցման նախագիծը, որի նպատակն է այդ երկրի բնական գազը Թուրքիա և եվրոպական շուկաներ արտահանել: Այս գազատար խողովակագծի տարեկան թողունակությունն ավելի քան 63 միլիարդ խմ է, որի կեսը հատկացվելու է Թուրքիայի ներքին սպառմանը: Թուրքիայի տարածքով Ռուսաստանից դեպի Եվրոպա գազատար խողովակագծի նախագծի վավերացումը տեղավորվում է իր գազը Եվրոպա արտահանելու համար Ուկրաինային ունեցած կախվածությունից ձերբազատվելու Ռուսաստանի ջանքերի շրջագծում: Այս նախագծի նախնական պայմանագիրը 2014 թվականի դեկտեմբերին ստորագրեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը: 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի օդուժի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի կործանումը ռուս-թրքական հարաբերություններում աննախընթաց լարվածություն առաջացրեց և հանգեցրեց պատժամիջոցների գործադրման և այդ երկու երկրի միջև ստորագրված մի շարք պայմանագրերի, այդ թվում «Թրքիշ Սթրիմ»-ի կառուցման պայմանագրի չեղարկման: Դա մեծ հարված հասցրեց Թուրքիային, քանի որ «Թրքիշ Սթրիմ»-ի կառուցումն ու շահագործումը մեծ նշանակություն ունի այդ երկրի համար: Ռուսաստանը ապահովում է Թուրքիային անհրաժեշտ գազի շուրջ 57 տոկոսը: Երկու երկրի հարաբերությունները կարգավորվելուց հետո Պուտինը 2016 թվականի հոկտեմբերին Ստամբուլում իր թուրք պաշտոնակից Էրդողանի հետ ստորագրեց «Թրքիշ Սթրիմ»-ի կառուցման պայմանագիրը: Իրականության մեջ Սև ծովի հատակով անցնող Ռուսաստան-Թուրքիա գազատար խողովակագծի կառուցումը կարելի է երկկողմ հարաբերություններում լարված շրջանը թիկունքում թողնելուց հետո երկու երկրի միջև կայացած հաշտության արդյունքներից համարել:

------------------------

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած շաբաթ ներկայացրել է ԵՄ կազմից դուրս գալու շուրջ բանակցությունների իր ծրագիրը՝ հաստատելով, որ գնալու է առավելագույն «կոշտ» Brexit-ի ճանապարհով։Մեյը հայտնել է, որ  Բրիտանիան դուրս է գալիս ոչ միայն Եվրամիությունից, այլև ընդհանուր եվրոպական շուկայից, Մաքսային միությունից և Եվրոպական դատարանից։ «Այն, ինչ ես առաջարկում եմ, անհնար է անել՝ մնալով ընդհանուր շուկայի կազմում։ Դուրս չգալ ընդհանուր շուկայից նշանակում է դուրս չգալ ԵՄ-ից»,- ասել է Մեյը։Նա հայտարարել է, որ չի ցանկանում ունենալ պարտավորություններ, որոնք կխոչընդոտեն այլ երկրների հետ սեփական առևտրային պայմանագրերը կնքելուն։ Մեյը նաև ընդգծել է, որ ձգտում է ԵՄ հետ նոր պայմանագրերի կնքմանը։Բրիտանիայի վարչապետը Brexit-ի գործադրումից հետո էմիգրացիայի հարցի կապակցությամբ ասաց, որ ԵՄ-ից հրաժարվելը նշանակում է վերահսկողություն գործադրել էմիգրանտների Բրիտանիայի տարածք մուտք գործելու կապակցությամբ, այդուհանդերձ ԵՄ-ի քաղաքացիներն իրավունք կունենան մնալ այդ երկրում: Թրեզա Մեյն այդ ելույթի ժամանակ առաջին անգամ խոսել է «Համաշխարհային Բրիտանիա»-ի մասին և հայտարարել է, որ այդ երկիրը մնալու է ԵՄ-ի լավ բարեկամն ու հարևանը, սակայն փորձելու է իր հարաբերություններն ընդլայնել այլ մայրցամաքներում գտնվող երկրների հետ: Բրիտանիայի վարչապետն իր ելույթի ավարտին ընդգծել է, որ այդ երկրի խորհրդարանը քվեարկելու է Brexit-ի համաձայնության մասին: Այժմ պիտի տեսնել, թե արդյոք Brexit-ի մասին Բրիտանիայի վարչապետի ռազմավարության հստակեցումը կարող է բավարարել ներքին ընդդիմադիրների և այդ երկրի հետ բանակցող կողմի, այսինքն ԵՄ-ի ակնկալիքները, թե՝ ոչ:

-------------------

Բրիտանիայի կառավարությունը հաստատեց, որ այդ երկրում աշխատանք որոնող մուսուլմանները անհավասարության ու խտրականության ականատես են լինում: Այս կապակցությամբ հրապարակված զեկույցում ընդգծվել է, որ շուրջ երեք միլիոն մուսուլման բրիտանացիներ աշխատանք գտնելու ժամանակ ամենամեծ տոկոսով խտրականության են հանդիպում և նրանց աշխատավարձը ավելի քիչ է նրանց քրիստոնյա գործընկերներից: Բրիտանիայում ու Եվրոպայում մուսուլմանների դեմ խտրականությունները որոշակի բնագավառներով չեն սահմանափակվում, այլ տարածվում են հասարակական, մշակութային ու քաղաքական և նույնիսկ տնտեսական ու աշխատանքի հետ կապված տարբեր ոլորտներում: Իսլամաֆոբիայի տարածումը արևմտյան երկրներում ու այդ թվում Բրիտանիայում առավել սահմանափակություններ է առաջացրել մուսուլմանների համար:

 

 

Պիտակ