Փետրվար 06, 2017 17:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամն: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է կանաչ մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնց միջից առանձնացրել ենք՝ Մալթայում գումարված ԵՄ գագաթնաժողովը, Ֆրանսիայում ահաբեկչական հարձակման փորձը, Ռուսաստան-Եվրոպա և Ռուսաստան-Հունգարիա հարաբերություններն ու «Բրէքզիթ»-ին  Բրիտանիայի Համայնքների պալատի տված կողմ ձայնը:

ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարներն ուրբաթ օրը Մալթայում գումարված գագաթնաժողովում հատկապես քննարկեցին երու կարևոր հարցեր: Միջերկրականի ճանապարհով ժամանող փախստականների ճգնաժամը , և ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի  քաղաքականություններն ու Եվրոպայի վրա դրանց ազդեցությունը: Ներկա ժամանակահատվածում եվրոպացի ղեկավարների ուշադրությունը կենտրոնացած է հիշյալ երկու հարցերի վրա: Փախստականների ճգնաժամի կապակցությամբ նկատի առնելով 2016 թվականին Թուրքիայի հետ կնքված համաձայնագրով  Թուրքիայի տարածքով փախստականների երթը մասամբ վերահսկողության առնվելն, այս պահին եվրոպացի ղեկավարների ուշադրությունը կենտրոնացած է Լիբիայից Միջերկրականի ճանապարհով Եվրոպա մեկնող փախստականներ վրա: Այդուհանդերձ ԵՄ-ի ավագ պաշտոնատարների ու անդամ երկրների ղեկավարների մտահոգության գլխավոր առարկան քաղաքական, անվտանգության ու տնտեսական տարբեր հարցերի կապակցությամբ ԱՄՆ նոր կառավարության դիրքորոշումներն են, որը հիմնական տարբերություն ունենալով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության դիրքորոշումների հետ,զգայնություն է առաջացրել եվրոպացիների մոտ: Այդ հարցերից մեկը ԵՄ-ի ներքին հարցերին ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունն ու հաջորդ քայլում ԵՄ-ի անդամ երկրներին այդ միությունից դուրս գալու կապակցությամբ խրախուսումն է: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հակազդելով այս հարցին ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը պաշտպանող Թրամփի հայտարարություններն անընդունելի է համարել և ընդգծել է, որ Թրամփը չպիտի միջամտի ԵՄ-ի ներքին հարցերին»:

--------------------

Ֆրանսիայի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ դանակով զինված մի անձ Փարիզում Լուվր թանգարանը մտնելու փորձ կատարելիս բախվել է անվտանգության ուժերի հետ: Գրոհային անձն ու նաև մի զորային բախման ընթացքում վիրավորվել են: Այս դեպքից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական քայլ համարեց Փարիզում գտնվող Լուվր թանգարանի շրջափակում տեղի ունեցած միջադեպը:

Հետաքննությունները պարզել են, որ գրոհային անձը Եգիպտոսի քաղաքացի է և 2017 թվականի հունվարի վերջերին ժամանել է Ֆրանսիա: Թվում է, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ կապված զգայուն ու ճակատագրական տարի համարվող 2017 թվականի առաջին ահաբեկչական դեպքը կարող է միջոց ծառայեցվել նախագահական ընտրությունների թեկնածուների քարոզարշավի ժամանակ և բարձրացնել նրանց հաղթելու շանսը: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի Սոցիալիստական կառավարությունը նկատի առնելով ընտրությունների մոտալուտ լինելը փորձելու է ահաբեկչական սպառնալիքների կապակցությամբ իր որդեգրած քաղաքականությունները տրամաբանական համարել, այլապես ներկա ժամանակահատվածում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում նվազագույն շանսը չունեցող սոցիալիստների թեկնածու՝ Բենուա Ամոնը հայտնվելու է էլ ավելի թույլ դիրքերում:

--------------------

Ռուսաստանի և Բելառուսի միջև այսուհետ կգործի սահմանային գոտի։ Այս մասին հրաման է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Ազա Բաբայանը:

-------------------

Եվրոխահրդարանի պատգամավորներն անցած հինգշաբթի օրը աննախընթաց քայլի դիմելով հակառակեցին ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանի համար ԱՄՆ-ի նախագահի կողմից առաջադրված Թեդ Մալոքի թեկնածությանը: Այդ հակառակության համար հիմք է հանդիսացել այդ միության հանդեպ Մոլաքի ոչ այնքան բարեկամական վերաբերմունքը: ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարվելու, ՆԱՏՕ-ի ապագա ճակատագրի ու ազատ առևտրի պայմանագրերի շուրջ ԵՄ-ի ղեկավարների ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված փոխադարձ քննադատություններից հետո այս հակադրությունն այժմ լուրջ տեսք է ստացել, որը դրսևորվել է ԵՄ-ի մոտ դեսպանի պաշտոնի համար Թրամփի կողմից առաջադրված անձի հետ հակառակությամբ: Մոլաքը «Բերէքզիթ»-ի կողմնակիցներից է, ով մի առ ժամանակ պատասխանելով Բրյուսել փոխադրվելու նրա ցանկության պատճառներին ասել էր, որ գուցե ԵՄ-ն սանձման կարիք ունենա: Մոլաքի այս արտահայտությունները ԵՄ-ի նվաստացում է համարվելու միևնույն ժամանակ կարող է դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո այդ եվրոպական կառույցի հանդեպ նրա վերաբերմունքի ապացույցը լինել: Նա նպատակ ունի Վաշինգտոնի պահանջները պարտադրել Բրյուսելին: Նման կողմնորոշում անկասկած եվրոպացիների կողմից ընդունելի չի կարող լինել: Մինչ այսօր Դոնալդ Թրամփի հասցեին եվրոպացիների քննադատություններն առավելապես վերաբերել են Եվրոպայի կապակցությամբ նրա քաղաքականություններին, սակայն այսօր պարզվելով որ Թրամփի վերջնական նպատակը եվրոպացիներին սանձելն է, անկասկած եվրոպական երկրների հակառակությունը ավելի է սրվելու:

-----------------------

Եվրոպայի կենտրոնական բանկի տնօրեն Մարիո Դրագին հայտարարեց, որ եվրոպական միավորված արժույթից հրաժարվելը եվրոպական որևէ երկրի շահին չի լինելու: Նա ազդարարելով Եվրոյի հրաժարվելու մասին, ասաց. «Եվրոպական պետությունները շատ պարագաներում պատասխանատու են իրենց տնտեսական խնդիրների համար»:  Եվրոգոտուց եվրոպական երկրների դուրս գալու կապակցությամբ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր տնօրենի ազդարարությունն իրականության մասին քողազերծում է այն լուրջ մարտահրավերը, որ դիմագրավում են եվրոպական միավորված արժույթն ու նաև ԵՄ-ի ֆինանսական ու արժութային քաղաքականությունները: Ներկայումս ԵՄ-ի անդամ 28 երկրներից 19-ը Եվրոգոտու անդամ են: 2008 թվականին ֆինանսական ու տնտեսական աննախընթաց ճգնաժամ ծագելով Եվրոգոտու շատ երկրներ մեծ ճգնաժամի մատնվեցին, որը լուրջ հետևանք ունեցավ նրանց տնտեսության համար: Այս ճգնաժամը հաղթահարելու համար տնտեսական կոշտ քաղաքականությունների գործադրումը բազմաթիվ բացասական հետևանքներ է ունեցել այդ երկրների ժողովուրդների վրա: Դա այդ երկրներում հանրային դժգոհության պատճառ է դարձել, որի հետևանքով մեծացել են ԵՄ-ի ու Եվրոգոտու միջոցով թելադրված ֆինանսական ու տնտեսական քաղաքականություններին չհետևելու համար ժողովրդային պահանջները: Տնտեսական խնդիրները քաղաքական ու հասարակական այլ տարրերի, այդ թվում փախստականների ճգնաժամին զուգընթաց եվրոպական ու այդ թվում նաև Եվրոգոտու անդամ երկրներում ազգայնական ու ծայրահեղ աջակողմյան հոսանքների հզորացման պատճառ են դարձել: Դրան ավելացել է նաև ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը և նկատի առնելով ԵՄ-ի ու այդ թվում Եվրոգոտու տնտեսական աճի վրա նրա բացասական ազդեցությունը լուրջ արգելքի առջև է կանգնեցրել այդ արժութային գոտու անդամ երկրների տնտեսական աճի հեռանկարը:

--------------------------

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը պաշտոնական այցով Հունգարիայի մայրաքաղաք Բուդափեշտ ժամանեց: Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանն ու Հունգարիան շարունակ բարեկամական հարաբերություններ են ունեցել: Չնայած ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Հունգարիայի անդամակցությանը, այդ երկրի գործող կառավարությունը, որ 2010 թվականից ի վեր Վիկտոր Օրբանի գլխավորությամբ իր ձեռքն է վերցրել երկրի իշխանության ղեկը, պահպանել է Ռուսաստանի հանդեպ դրական մոտեցումը և ցանկանում է տարբեր բնագավառներում նրա հետ ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունները: Դա ի տես այն բանի, որ արևմտամետ հակումներ ունեցող այդ երկրի կառավարության ընդդիմությունը հակառակ է այդ կողմնորոշմանը և քննադատել է Հունգարիա կատարած Պուտինի այցին: Այդուհանդերձ Մոսկվա-Բուդափեշտ հարաբերությունները տարբեր բնագավառներում ընդլայնվում են: Այցի ընթացքում Պուտինի Օրբանի միջև զրույցը կենտրոնացած է եղել «Ռուսատոմ» ընկերության միջոցով «Փաքս» ատոմակայանի ընդլայնման, Հունգարիա գազ արտահանելու ու նաև Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների վրա: Միևնույն ժամանակ Պուտինի այցը Հունգարիա կարելի է արևմուտքցիների հանդեպ Պուտինի կողմից ինչ-որ ուժի ցուցադրում համարվել, որոնք այն պատկերացումն ունեին, որ Ռուսաստանի դեմ քաղաքական ու դիվանագիտական պատժամիջոցներ գործադրելով կարող են թուլացնել եվրոպական երկրների հետ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները:

Այդուհաներձ Պուտինի ուղևորությունը Հունգարիա և Հունաստան ապացուցում է, որ ԵՄ-ի անդամ որոշ երկրներ իրենց ազգային շահերն ու Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները գերադասում են ԵՄ-ի ընդհանուր քաղաքականություններին:

--------------------------

Բրիտանիայի Համայնքների պալատի ներկայացուցիչներն անցած չորեքշաբթի առաջին քվեարկությամբ 114 դեմ ձայների դիմաց 498 կողմ ձայներով պաշտպանեցին ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործադրումը: Այս օրինագիծը օրենքի վերածվելու համար առաջիկա շաբաթ կրկին քննարկման է դրվելու Համայնքների պալատում և ապա փոխանցվելու է Լորդերի պալատ: Բրիտանիայի Համայնքների պալատում «Բրէքզիթ»-ի վավերացումը դրա ընդդիմադիրների պահանջներից է, որն ի վերջո հաստատվեց այդ երկրի Գերագույն ատյանի կողմից: Միևնույն ժամանակ «Բրէքզիթ»-ը գործադրելու համար ԵՄ-ի իշխանությունների խստացող ճնշումների տակ գտնվող Բրիտանիայի պահպանողական կառավարությունը պահանջում է թափ հաղորդել Բրիտանիայի խորհրդարանում դրա վերջնական վավերացմանը: Վերջին ամիսներին ԵՄ-ն անգամներ պահանջել է շտապ հստակեցնել ԵՄ-ում Բրիտանիայի կարգավիճակը և կանխել ԵՄ-ին առավել վնասների պատճառումը: Նկատի առնելով տարբեր բնագավառներում Բրիտանիայի ու ԵՄ-ի կապերի բարդությունն ու նաև մեծ ծավալները նույնիսկ վարչապետ Թերեզա Մեյի ցանկության դեպքում, այդ գործընթացի իրագործումը տարիներ է տևելու:

  

 

 

Պիտակ