Փետրվար 13, 2017 17:47 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում»  հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայր ցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից այս շաբաթ առանձնացրել ենք Ֆրանսիայի նախագահական ընտրություններն ու դրա շուրջ ընթացող զարգացումները:

Անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավը մեծ աղմուկ առաջացրեց, իսկ այդ կենտրոնում էր գտնվում 2017 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիոնի կնոջ Պենելոպեի անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

«Քներ Անշնե» շաբաթաթերթն իր վերջին համարում հայտարարեց, որ Պենելոպեն բացի շինծու մի պաշտոնի համար աշխատավարձ ստանալը նաև աշխատանքը թողնելուց հետո 45000 եվրո կանխիկ գումար է ստացել:

Ֆիոնն անցած շաբաթ պարտավորվեց ներողություն խնդրել խորհրդարանական աշխատանքի համար իր ընտանիքի անդամներին աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Ֆիոնն ասել է, որ թեև անօրինական գործ չի կատարել, սակայն ընդունում է, որ իր գործը սխալ է եղել և հավելել է, որ Ֆրանսիայի ժողովուրդն այլևս նման քայլ չեն թույլատրի:

Մինչև վերջին օրերը Ֆրանսուա Ֆիոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար աջ չափավորական կուսակցության գլխավոր շանսն էր համարվում:

Հանրապետականների թեկնածուի ֆինանսական սկանդալի շուրջ հետաքննությունը շարունակվելուն զուգահեռ կրկին շրջանառության մեջ դրվեց այդ կուսակցության պարտված թեկնածու Նիկոլա Սարկոզիի ֆինանսական չարաշահումների հետ կապված «Պիգմալիոն»-ի գործը: Փենլոփե Ֆիոնի կոռուպցիոն սկանդալի ընթացքում Սարկոզին պաշտպանել է հանրապետականների թեկնածուին:

Ընտրապայքարը շարունակվելով ու այն պայմաններում, երբ սոցհարցումների արդյունքների համաձայն անկախ թեկնածու Էմանունել Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլ անցնելու համար ամենամեծ շանսն ունի, նրա միասեռական լինելու կապակցությամբ շշուկներ են տարածվել: Էմանուել Մակրոնը մերժել է Ֆրանսիայի ռադիոյի տնօրեն Մաթեո Գալեի հետ գաղտնի կյանք ունենալու մասին տարածված շշուկները և ընդգծել է, որ իր ամբողջ օրն անց է կացնում իր կնոջ մոտ, ով ընտրապայքարի ժամանակ կանգնած է իր կողքին:

Ազգային ճակատի թեկնածու Մարին  Լը Պենը նույնպես Եվրախորհրդարանի կողմից մեղադրվել է եվրոպական այդ կառույցում ֆինանսական չարաշահումներ կատարելու և գոյություն չունեցող պաշտոնների համար իր օգնականներին ավելի քան 340 հազար եվրո գումար վճարելու մեջ: Դա ի տես այն բան, որ հիշյալ անհատները աշխատում են այդ կուսակցության մեջ ու Եվրախորհրդարանում որևէ պաշտոն չեն զբաղեցրել:

Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարիան Լը Պենն անցած շաբաթ պաշտոնապես իր թեկնածությունն առաջադրեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Ֆրանսիայի ազգային ճակատ աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդն իր ընտրապայքարը սկսեց «իսլամական ծայրահեղականության» և «տնտեսության գլոբալացման» դեմ ուղղված հարձակումներով:

Նա Լիոն քաղաքում ասաց, որ վերջին տասնամյակներում լայնամասշտաբ միգրացիան պատճառ է դարձել, որ իսլամականները փորձեն իրենց արժեքները թելադրել Ֆրանսիայի մշակույթին: Լը Պենը ֆրանսիացի ղեկավարներին մեղադրել է այդ կապակցությամբ վախկոտ մոտեցում ցուցաբերելու հարցում:

Լը Պենը «Ֆրանսիական արտադրություն» կարգախոսով ընդգծել է, որ պետական ծառայություններից օգտվելու հարցում առաջնահերթությունը պիտի տրվի ֆրանսիացի քաղաքացիներին և խոստացել է, որ այդ երկիրը ձերբազատելու է ԵՄ-ի սահմանափակող օրենքներից: Լը Պենի ծրագրի համաձայն Ֆրանսիան ինքը կարող է պաշտպանել իր սահմանները, եվրոյի փոխարեն օգտվել ֆրանկ արժույթից և Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդի ծրագրերի շրջագծերում ինքնապաշտպանության դիմել: Այս կուսակցությունը «Ազգային գերակայություն» քաղաքականությունը մշակելով պետական ծառայություններից, այդ թվում հանրային բնակարանից օգտվելու հարցում առաջնահերթությունը տվել է ֆրանսիացի քաղաքացիներին: Լը Պենը միևնույն ժամանակ հույսով է, որ ԵՄ-ն լքելու համար Բրիտանիայի ընդունած որոշումը և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակը կօգնեն Ֆրանսիայում պոպուլիստ քվեարկողների հոգեկանի ամրապնդմանը: Ազգային ճակատն ընտրապայքար է դուրս եկել ԵՄ-ից Ֆրանսիայի հրաժարման ՝ Ֆրէքզիթ-ի ծրագրով և Մարիան Լը Պենը պահանջել է միգրացիայի հարցում  սահմանափակություն ստեղծել և չեղարկել Շենգենյան պայմանագիրը:

Միևնույն ժամանակ վերջին սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների անկախ թեկնածու Էմանուել Մակրոնն ու Ազգային ճակատ աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարիան Լը Պենը ընտրությունների երկրորդ փուլ են գնալու: Նույն արդյունքների համաձայն ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթելով Լը Պենին կարող է Ֆրանսիայի նախագահ դառնալ:

Մինչև մի առ ժամանակ առաջ Ֆրանսուա Ֆիոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու գլխավոր շանսն ուներ, սակայն նրա և նրա ընտանիքի անդամների շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո նա հիմա զբաղեցում է երրորդ տեղը և 2017 թվականի ապրիլին կայանալիք ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար նրա շանսերը գնալով մարում են: Ֆիոնը սոցիալիստ կառավարության մեջ իր մրցակիցներին մեղադրել է այն հարցում, որ իր կնոջ շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը սրելով մտադիր են հարվածել նրա ընտրապայքարին:

Դա ի տես այն բանի, որ սոցիալիստների նախնական ընտրություններում հաղթած և նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածու առաջադրված Բենուա Ամոնը փորձում է միաձայնություն առաջացնել Ֆրանսիայի ձախերի պառակտված թևում ու ու կուսակցության մեջ իր ընդդիմադիրների շարքերում:

Ներկուսակցական ընտրություններում Ամոնի հաղթանակը զարմանք պատճառեց բոլորին և նա քննադատության ենթարկելով գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, ձախերի համար գրավիչ խոստումներով հանդես եկավ:

Նախնական ընտրություններում Ամոնի հաղթանակից հետո Ֆրանսիայի շատ ԶԼՄ-ներ, այդ թվում «Լը Մոնդ»-ն ընդգծեցին, որ նրա գլխավոր աշխատանքը պիտի լինի ձախերի պառակտված թևում ու նաև կուսակցության շարքերում իր ընդդիմադիրների միջև միաձայնություն առաջացնելը:

Եթե Մանուել Վալս ներկայացնում էր Սոցիալիստական կուսակցության աջ թևը, Ամոնը դրա ձախ թևի ներկայացուցիչն է: Կուսակցություն, որն այսօր պառակտված վիճակում է ու դրա վերակազմավորումը դժվար գործ է համարվում:

Այս տարաձայնությունները սրվեցին Փարիզում իրականացված ահաբեկչություններից ու նրանից հետո երբ պարզվեցին, որ դրանց հեղինակները ֆրանսիական քաղաքացիություն ունեն:  

Իհարկե մինչև նախնական ընտրություններն էլ Սոցիալիստական կուսակցությունը տարաձայնության ու պառակտման էր մատնված, ինչն այդ ընտրություններից հետո առավել սրվեց, քանի որ այդ կուսակցության տարբեր թևերի ներկայացրած ծրագրերում մեծ տարբերություն գոյություն ունի:

Այդուհանդերձ Ամոնի խնդիրը միայն ներկուսակցական տարաձայնությունները չեն: Նրա մյուս բարդությունը ձախ թևի ընդհանրությունն է: Օլանդի կառավարության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը մերժելով աջ ու ձախ ավանդական կուսակցություններին և որ կարգախոսներով հրապարակ իջավ ու կարողացավ իր կողմը գրավել նույնիսկ Սոցիալիստական կուսակցության որոշ ներկայացուցիչների:

Երիտասարդ Էմանուել Մակրոնը մղձավանջ է դարձել սոցիալիստների համար: Նա կարողացել է իր կողմը գրավել ձախերից շատերին: Հենց այնպես որ ձախամետ մյուս թեկնածու Մելանշենն էլ վայելում է հասարակական կարծիքի համեմատական համակրանքը: Այդ պատճառով էլ Ամոնը ձախամետ և էկոլոգիստների ներկայացուցիչ Մելանշենի կառավարությանը մաս կազմելու և կոալիցիա ստեղծելու առաջարկ է ներկայացրել:

Այս միջոցին գնալով մեծանում են ֆրանսիացի երիտասարդ քաղաքական գործիչ Էմանուել Մակրոնի շանսերը, ով կամավոր կերպով լքեց Օլանդի կառավարությունը: Մինչև երկու տարի առաջ Մակրոնն անծանոթ անուն էր Ֆրանսիայի ժողովրդի համար, սակայն այսօր նա գլխավորում է սոցհարումների արդյունքները: 39-ամյա քաղաքական գործիչն ուշագրավ հառաջադիմություն է ունեցել: Մինչև այսօր որևէ ընտրությունների չմասնակցած անձը հիմա գլխավորում է «Դեպի առաջ» շարժումը: Քաղաքական ասպարեզում ձախ ու աջ թևերից անկախ նոր լուծումներ առաջարկելը Էմանուել Մակրոնի կարգախոսներից է:

Ֆրանսուա Օլանդի կառավարության մեջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը վարած Մակրոնը ԵՄ-ի պաշտպաններից է և նույնիսկ ասվում է, որ որոշ ուժեր Բրյուսելից պաշտպանում են նրան:

Նա իր կարգախոսներում հակառակելով ծայրահեղական կուսակցությունների քաղաքականություններին ասել է. «Ձեզ վստահեցնում եմ, որ իմ ծրագրում որևէ պատ գոյություն չունի, սակայն մենք ունենալու են մեր եվրոպական սահմանները: Սա մեր իրական անվտանգությունն է»:

Թվում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուները չեն ցանկանում ներկայանալ այնպիսի պետայրերի դերում, ովքեր վճարում են իշխանական կառույցում լինելու գինը: Հետևաբար ներկա ու նախկին կառավարություններին անդամակցած թեկնածուները դեմ են հանդես գալիս գործող համակարգին:

-----------------

ՆԱՏՕ-ի հանդեպ վերաբերմունքը նախկին ԽՍՀՄ տարածքում և Արևելյան Եվրոպայում խիստ տարբեր է: Այդ թեմային անդրադարձել է լրագրող Հրաչ Մելքումյանը:

--------------

 

 

 

Պիտակ