Փետրվար 27, 2017 16:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ շաբաթների նման այսօր էլ մեր հաղորդման ընթացքում հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա մի քանի կարևոր իրադարձություններից, որոնցից գլխավորներն էին, Բրիտանիայի միջնստաշրջանային ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած պատմական պարտությունը, միավորված Իռլանդիայի ստեղծման պահանջը, Ռուսաստանի ռազմական կարողության ընդլայնման ընդգծումն ու Ֆրանսիայում բողոքների շարունակվելը:

Բրիտանիայի Խորհրդարանական միջնստաշրջանային ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած պատմական  պարտությունն ու հրաժարականի պահանջի դիմաց այդ կուսակցության առաջնորդի դիմադրությունն աշխարհի այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էր: Ընտրությունների արդյունքները հայտնի դարձան անցած հինգշաբթի օրը, որոնք հույս ներշնչելով Պահպանողական կուսակցությանը, ճգնաժամ առաջացրեցին Լեյբորիստական կուսակցության շարքերում:

Վերջին 80 տարիների ընթացքում շարունակ Լեյբորիստական կուսակցության համակիրների կենտրոնը համարված Քոփլանդի ընտրատարածքում Պահպանողական կուսակցության թեկնածուի հաղթանակը լուրջ հարված է համարվում այդ կուսակցության համար: Չսպասված այս արդյունքների պատճառով որևէ ուշադրություն չցուցաբերվեց Սթոք Ան Թրենդ ընտրատարածքում Լեյբորիստական կուսակցության տարած հաղթանակին:

Լեյբորիստական կուսակցության կրած պարտությունը պատճառ դարձավ, որ դրա ձախամետ առաջնորդ Ջերեմի Քորբինը կրկին քննադատությունների թիրախում հայտնվի և քննադատները նրա հրաժարականը պահանջեցին:

Ջերեմի Քորբինի ընդդիմադիրներն այն կարծիքի են, որ արձանագրված արդյունքներով Քուրբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը 2020 թվականի ընդհանուր ընտրություններում հաղթելու որևէ շանս չի կարող ունենալ:

Դա ի տես այն բանի, որ Քուրբինն անցած ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում հիասթափեցնող համարելով Քոփլանդի ընտրատարածքում իր կուսակցության կրած պարտությունը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Միևնույն ժամանակ Քոփլանդի ընտրատարածքում արձանագրված արդյունքները վկայում են չնայած «Բրէքզիթ»-ի հետ հակառակության ու դրա որոշ բացասական հետևանքները երևան գալուն, Պահպանողական կուսակցության վայելած ժողովրդային համակրանքի չափը շարունակում է մեծանալ: Դա պատճառ դարձավ, որ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը ողջունելով Քոփլանդի ընտրատարածքում այդ կուսակցության տարած հաղթանակը, դա անակնկալ մի հաջողություն անվանի:

---------------------

Իռլանդիայի վարչապետ Էնդի Քենին անցած շաբաթ Բրյուսելում Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ միավորված Իռլանդիայի ստեղծման  պահանջ ներկայացրեց:

Քենին ակնարկելով արևելյան ու արևմտյան Գերմանիայի վերամիավորմանն, ասաց. «Եթե Հյուսիսային Իռլանդիան Բրիտանիայից անջատվելով միանա Հարավային Իռլանդիային, վերամիավորված Իռլանդիա ԵՄ-ին անդամ դառնալու իրավունք պիտի ունենա»:

Անցած հունիսի 23-ին կայացած հանրաքվեում Բրիտանիայի ժողովրդի շուրջ 51 տոկոսն իր ձայնը տվեց հօգուտ ԵՄ-ին հեռանալուն, սակայն Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի ինքնավար տարածքների բնակչության մեծամասնությունը պահանջեցին մնալ ԵՄ-ի կազմում: Շոտլանդիայի ազգայնականները 2014 թվականի հանրաքվեում պարտություն կրելուց հետո նոր ինքնավստահություն ձեռք բերելով կրկին հանրաքվե անցկացնելու պահանջ են ներկայացրել: Շոտլանդիայի կառավարության խորհրդական Չարլզ Գրանթը հայտարարել է, որ Շոտլանդիայի կառավարությունը լրջորեն քննարկում է առաջիկա տարի անկախության հանրաքվե անցկացնելու պահանջը:

Հյուսիսային Իռլանդիայում էլ ազգայնական կաթոլիկները Բրիտանիայից անջատվելու և «Բրէքզիթ»-ից հետո ԵՄ-ի կազմում մնալու պահանջ ունեն: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը խիստ դեմ է Հյուսիսային Իռլանդիայի ու Շոտլանդիայի անջատման հանրաքվեներին, սակայն դժվար թե կարողանա կանխել այդ գործընթացը:

Իռլանդիայի վարչապետ Էնդի Քենին մտահոգ է նրանից, որ Բրիտանիայից անջատվելու համար Հյուսիսային Իռլանդիայի ազգայնականների ակտիվացմամբ խափանվի «Գուդ Ֆրայդեյ»-ի խաղաղության համաձայնագիրը և այդ տարածքը կրկին խռովության ու անհանդարտության մատնվի: Այդ պայմանագիրը 1988 թվականին վերջ տվեց ազգայնականներ և Բրիտանիայի կողմից հովանավորվող բողոքականների միջև չորս տասնամյակ տևած բախումներին:

Դա  տես այն բանի, որ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հակառակել է Իռլանդիայի վարչապետի առաջարկին: ԵՄ-ն մտահոգ է նրանից, որ եթե ընդունվի Բրիտանիայից անջատվելու և ԵՄ-ին անդամակցելու համար Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի պահանջը եվրոպական երկրներում կարող է անջատականության ալիք ծավալվել:

----------------------

ԵՄ դեսպանն ասել է.-«Հայաստանին աննախադեպ ընտրական աջակցություն ենք ցուցաբերել»: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Արտակ Համբարձումյանը:

-------------------

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած հինգշաբթի օրը Հայրենիքի պաշտպանության օրվա կապակցությամբ կայացած հանդիսության ժամանակ հայտարարեց, որ այդ երկիրը կշարունակի իր ռազմական ուժի ընդլայնումը և միջուկային ռազմավարական պաշտպանության ուժերի և ավիատիեզերային ուժերի հզորացումը գտնվում է այդ երկրի կառավարության գերակայությունների շարքում:

Ռուսաստանի ռազմական ուժի ընդլայնման վրա Պուտի դրած շեշտը, քաղաքական ու ռազմական ասպարեզում վերջին զարգացումների և հատկապես Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի աճող առճակատման, ինչպես նաև միջազգային ուժի մակարդակի բարձրանալու համար Ռուսաստանի ջանքերի համատեսքտում իմաստ են ստանում: Այս կապակցությամբ Պուտինը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի ռազմական բնագավառում հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել և այդ երկիրը պիտի շարունակի իր ռազմական ուժերի հզորացման, ինչպես նաև ռազմական ակտիվության ու պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Պուտինի դիտարկմամբ Ռուսաստանի ռազմական կարողությունը հիմնված է բանակի, ծովային նավատորմի և այդ երկրի ռազմարդյունաբերության վրա:

Վերջին զարգացումները Մոսկվայի ղեկավարներին առավել վճռակամ են դարձրել Ռուսաստանի բանակի արդիականացումը շարունակելու հարցում: Նրանց դիտանկյունից չնայած արևմուտքցիների խաղաղատենչական հավակնություններին, նրանք ՆԱՏՕ-ի շրջագծում գործնականում ամեն օր խստացնում են Ռուսաստանի դեմ ճնշումները և երբևէ չեն հրաժարվել ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու իրենց ջանքերից:

Նման պայմաններում արևմուտքի դիմակայման միակ միջոցը Ռուսաստանի զինված ուժերի բարեկարգման ու արդիականացման ուղղությամբ շարունակական ջանքերն են: Իհարկե այդ ջանքերը նորություն չեն և իրականության մեջ 2000 թվականից և նրանից հետո երբ Պուտինը ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը որպես միջազգային ուժ իր դերակատարությունը վերականգնելու ուղղությամբ Մոսկվայի ջանքերը և դրան զուգահեռ նավթի գների բարձրացման դրական գործոնը Ռուսաստանի ռազմական ուժերի արդիականացման համար հող նախապատրաստեցին: Այս շրջագծում Ռուսաստանի կառավարությունը վերջին տարիներին բազմապատկել է այդ երկրի ռազմական բյուջեն և այդ երկրի զինված ուժերի ու ռազմատեխնիկայի մոդեռնացման ուղղությամբ կարևոր քայլեր է կատարել:

-----------------------

Անցած շաբաթ Ֆրանսիայի ոստիկանության ուժերի բռնարարքների դեմ բողոքի ալիքը ծավալվեց այդ երկրի պատանիների մոտ:

Ֆրանսիացի պատանիները Ֆրանսիայի ոստիկանության ուժերի կողմից մի սևամորթ երիտասարդի բռնաբարման ու նաև ոստիկանության ուժերի մյուս բռնարքների դեմ ի նշան բողոքի խոչընդոտներ առաջացնելով փակեցին մայրաքաղաք Փարիզի16 միջնակարգ դպրոցները տանող ճանապարհները:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի անվտանգության ուժերը բախվեցին բռնարարքների դեմ բողոքող դպրոցական աշակերտների հետ: 8 բողոքարար պատանիներ Ֆրանսիայի ոստիկանության ուժերի կողմից բերման ենթարկվեցին:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներն էլ ոստիկանության ուժերի ցեղապաշտության դեմ բողոքող և ոստիկանության ուժերի չորս պաշտոնյաների կողմից բռնաբարման ենթարկված Թեո անունով սևամորթ երիտասարդին պաշտպանող ծավալուն ցույցերի ականատես եղան: Անցած շաբաթների ընթացքում կազմակերպված ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել շուրջ 300 բողոքարարներ:

22-ամյա այս երիտասարդի դեմ ոստիկանության ուժերի գործադրած բռնության տեսագրությունը հրապարակվելով ֆրանսիացի զայրացած երիտասարդները Փարիզի արվարձանյային տարածքներում փողոց դուրս եկան և ոստիկանության հետ բախվելուց բացի հրդեհեցին ինքնաշարժներն ու փշրեցին խանութների ապակիները:

Բողոքների շարունակվելն ու ծավալվելը վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող այդ երկրում ցեղապաշտության ու խտրականության հետ կապված ժողովրդի դժգոհության սրման մասին:

 

 

 

Պիտակ