Հուլիս 17, 2017 20:01 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Մեր հաղորդման առաջին բաժնում կարճ հայացք կնետենք շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին, որոնցից գլխավորներն էին՝փախստականների հարցերով Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարների եռակողմ նստաշրջանը, ԱՄՆ նախագահ Թրամփի Ֆրանսիա կատարած ուղևորությունը, «Բրէքզիթ»-ի հարցով Բրիտանիայի կառավարության մեջ առաջացած պառակտումը, ԵՄ-ի անդամ 7 երկրների և Բալկանյան տարածաշրջանի վեց երկրների ղեկվարների Իտալիայում գումարված տարեկան գագաթնաժողովը, ԱՄՆ-ի պետքարտուղարի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակվելու վրա դրված շեշտը, տնտեսական բարեփոխումների շրջագծում հարկերի կրճատման կապակցությամբ Մակրոնի ներկայացրած առաջարկը, Ավստրիայում ԵԱՀԿ-ի նստաշրջանի գումարումը, փախստականներին օժանդակելու կապակցությամբ Սլովենիային ուղղված ԵԽ-ի մարդու իրավունքների կոմիսարի դիմումը, ամերիկացի դիվանագետներին արտաքսելու ուղղությամբ ԱՄՆ-ի դեմ ուղղված Ռուսաստանի քայլը, Լոնդոնում Բրիտանիայի և Ավստրալիայի վարչապետների հանդիպումն ու ահաբեկչության դիմակայման ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդգծումը, Բրիտանիայի տնտեսական վիճակի մասին վիճակագրական մտահոգիչ տվյալները, Իսպանիայի թագավորի Բրիտանիա կատարած ուղևորությունը, ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի տեղակայումը Լիտվայում, Սև ծովում գտնվող Ուկրաինայի ափերի մերձակայքում ՆԱՏՕ-ի զորավարժության մեկնարկը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Ուկրաինա կատարած ուղևորությունը և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հանդեպ Ռուսաստանի բացասական հակազդեցությունը, «Բրէքզիթ»-ի հետ կապված ԵՄ-ի նոր նախապայմանների հայտարարվելը, Պուտինի միջոցով Գերմանիայի ընտրություններին միջամտության հավակնության մերժումը, ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի ազատ առևտրի մասին բանակցությունների վերսկսման ընդգծումը Մերկելի կողմից, Սև ծովում գտնվող Բուլղարիայի ափերի մերձակայքում ՆԱՏՕ-ի ծովային զորավարժության մեկնարկը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի անհեռատես քաղաքականություններին ուղղված Լավրովի խիստ քննադատությունը:

------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձությունների քննարկմանը, որոնցից ամենագլխավորը փախստականների ճգնաժամի հարցով Իտալիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների եռակողմ հանդիպումն էր: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան Իտալիայի հյուսիսային Թրիսթե քաղաքում փախստականների ճգնաժամի հարցով կայացած հանդիպման ժամանակ ընդգծելով առավել միավորված ու հզոր ԵՄ-ի նշանակությունը կարևորեցին փախստականների ճգնաժամի հարցով իրենց դիրքորոշումները: Նիստի ժամանակ ԵՄ-ի կարևոր երեք երկրների ղեկավարները ներկայացրեցին փախստականների ճգնաժամի հարցով իրենց դիրքորոշումները: Այս նիստի ժամանակ Իտալիայի վարչապետն ընդգծեց փախստականների ճգնաժամի դիմակայմանը ԵՄ-ի բոլոր երկրների մասնակցության նշանակությունը: Գերմանիայի կանցլերն ընդգծեց մուտքի կետերում փախստականների հոսքը դադարեցնելու ուղղությամբ ԵՄ-ի ներկա կողմնորոշումը շարունակվելու նշանակությունը: Նա ի դեպ, նշեց, որ երեք երկրները Աֆրիկայի և հատկապես Նիգերի ու Լիբիայի հետ համագործակցությամբ պիտի քայլեր ձեռնարկեն անօրինական միգրացիայի դեմ: Մակրոնն էլ ընդգծեց, որ Ֆրանսիան չի ընդունելու տնտեսական միգրանտներին, սակայն առավել ճկուն վերաբերմունք կցուցաբերի այլ պատճառներով այդ երկիր ժամանող փախստականների հանդեպ: Դա ի տես այն բանի, որ փախստականների հարցով Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների տարաձայնությունն առավել բացահայտ տեսք ստացավ: Այս ուղղությամբ Իտալիայի վարչապետն ընդգծեց, որ Մակրոնի կողմից փախստականների դասակարգումն օրինական հիմնավորում չունի: Փախստականների ճգնաժամը նկատի առնելով դրա ծավալները, գոյատևումն ու նաև դրա հանդեպ ԵՄ-ի անդամ երկրների հակասական դիրքորոշումները մեծ մարտահրավեր է դարձել ԵՄ-ի համար:

Շաբաթվա մյուս կարևոր քաղաքական թեման ԱՄՆ-ի նախագահ Թրամփի Ֆրանսիա կատարած ուղևորությունն էր: Թրամփն այս ուղևորության ավարտին հրապարակված ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Ֆրանսիայի հետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Թրամփն այդ հաղորդագրության մեջ նաև անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ամրությանը հավակնեց, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև հաստատված կապերն անխզելի են:  Ի դեպ, ԱՄՆ նախագահը Փարիզ կատարած ուղևորության ընթացքում հայտարարեց, որ Փարիզի կլիմայական փոփոխությունների պայմանագրի մասին այդ երկրի դիրքորոշումը կարող է փոփոխվել: Դա ի տես այն բանի, որ Թրամփն ավելի վաղ մի հրամանագիր ստորագրելով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հրաժարվում է այդ պայմանագրից:   

Թվում է, որ Թրամփն օգտվելով Ֆրանսիայի ազգային օրվա միջոցառումներին մասնակցելու և այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման առիթը փորձել է բնապահպանական հարցերում առավել ճկուն դիրքորոշում ընդունել:

------------------------------

Տարիներ առաջ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից անակնկալ կերպով հրաժարված հայաստանյան իշխանությունները այժմ հայտարարում են, որ այդ կառույցից քաղաքական աջակցություն են ակնկալում։ Այդ թեմային անդրադարձել է լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

-------------------------

Մեր հաղորդաշարի երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում անցած շաբաթ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ականատեսը եղանք: Դրանց շարքին է Լիտվայում ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի տեղադրումը, որը Բալտյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված կարևոր զարգացում է համարվում և առաջին անգամը լինելով «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային և հակաօդային պաշտպանության ռազմավարական համակարգ է տեղադրվում այդ երկրում: Լիտվան գտնվում է Ռուսաստանի հարևանության մեջ և այդ պատճառով էլ Մոսկվան անգամներ զգուշացրել է իր սահմանների մերձակայքում հակահրթիռային համակարգեր տեղակայվելու կապակցությամբ: Դրան ի պատասխան ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Լիտվայի տարածքում «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռայի համակարգի տեղակայումը կարևոր քայլ է և վկայում է այն մասին, որ տարածաշրջանում նման քայլի իրականացումն այլևս տաբու չի համարվում: Այս շրջագծում տարածաշրջանում մյուս կարևոր իրադարձությունը Սև ծովում՝ Ուկրաինայի ու նաև Բուլղարիայի ափամերձ տարածքներում ՆԱՏՕ-ի ծովային զորավարժության իրականացումն էր: Ի պատասխան այդ քայլին ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարեց, որ արևելյան Եվրոպայում զորավարժությունները ռազմական ներուժ սպառնալիք են առաջացնում տարածաշրջանի համար: Նրա ընդգծմամբ ՆԱՏՕ-ի ակտիվացումը Ռուսաստանի սահմաններին այդ կոալիցիայի մերձեցման ընդհանուր ռազմավարության բաղադրիչ տարրն է համարվում: Ռուսների դիտանկյունից արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը սպառնում է այդ տարածաշրջանի կայունությանը:

Միևնույն ժամանակ անցած երեքշաբթի օրը Ավստրիայի Մայրբախում գումարվեց ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների նստաշրջանը, որին մասնակցում էին անդամ 30 երկրների ԱԳ նախարարներն, այդ թվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Միօրյա նստաշրջանի նպատակն էր բանակցության միջոցով վստահություն ստեղծումն ու նաև անդամ երկրների դիմագրաված ճգնաժամերի ու հարցերի, այդ թվում փախստականների, ահաբեկչության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ համագործակցությունը: Այդուհանդերձ նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկն Ուկրաինայի վիճակի քննարկում էր: Այս պահին ԵԱՀԿ-ի դիմագրաված գլխավոր խնդիրներից մեկը Ուկրաինայի ճգնաժամն ու դրա արդյունքում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից գործադրված ընդգրկուն պատժամիջոցներն են:

Այս կապակցությամբ Ռուսաստանի եվրոպական տեղեկությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Թոփոռնինը համոզված է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասում շարունակվող հակամարտությունն ու դրա համար լուծում գտնելն այս պահին լուրջ բարդության են վերածվել Ռուսաստանի համար, ինչը կարևորության տեսակետից նաև գերազանցում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը պայմանավորված է Ուկրաինայում խաղաղության հաստատմամբ և պատժամիջոցները լուրջ վնաս ե հասցնում եվրոպացի գործընկերների հետ այդ երկրի հարաբերություններին:

------------------------

Մեր այս շաբաթվա չորրորդ և վերջին առանցքը հատկացված է ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծեց ԱՄՆ-ի հետ Եվրոպայի ազատ առևտրի շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ԱՄՆ-ում աշխատատեղերին վնաս հասցվելու մտահոգության պատրվակով դադարեցրեց ազատ առևտրի պայմանագրի շուրջ ԵՄ-ի հետ ընթացող բանակցությունները: Դա ի տես այն բանի, որ Մերկելը համաշխարհային ազատ առևտրի կողմնակից է և ընդգծում է, որ այդպիսով կարելի է ընդլայնել ու խորացնել տնտեսական հարաբերությունները: Նա ի դեպ ընդգծել է համաշխարհայնացման գործընթացի անխուսափելիությունը: Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը «Բրէքզիթ»-ի գործադրումը սկսվելուց հետո Բրիտանիայի տնտեսական ոչ-գովելի պայմաններն են: Այս կապակցությամբ վիճակագրական վերջին տվյալները վկայում են Բրիտանիայում ժողովրդի գնողունակությունը, ինչպես նաև այդ երկրում ներդրման հանդեպ ցանկությունը նվազելու մասին: «Վիզա» վարկային-ֆինանսական ընկերության վերջին տվյալների համաձայն վերջին երկու ամիսների ընթացքում սպառողական ապրանքների գների բարձրացման պատճառով բրիտանացի ընտանիքները գնումներ կատարելու առավել քիչ ցանկություն են ունեցել և այդ երկրում գնումների ցուցանիշը իջել է վերջին չորս տարիների նվազագույն մակարդակին:   

 

 

 

Պիտակ