Հուլիս 30, 2017 16:28 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից ամենագլխավորներից էին ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ դիվանագիտական ասպարեզում Ռուսաստանի պատասխան քայլը, Բրիտանիայի վարչապետի մեկ այլ խորհրդականի հրաժարականը, դատական բարեփոխումների կապակցությամբ Լեհաստանին կատարված Եվրահանձնաժողովի նախազգուշացումը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների վավերացման հետ կապված Պուտինի խիստ քննադատությունը, «Բրէքզիթ»-ից հետո Եվրոպայի միավորված շուկային հասանելիություն ունենալու համար Բրիտանիայի դիմումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի կապակցությամբ Գերմանիայի զգուշացումը, անկախության գործընթացին թափ հաղորդելու համար Իսպանիայի Կատալոնիա նահանգի խորհրդարանի ընդունած որոշումը, Բալթյան ծովում Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ծովային զորավարժությունը, երկկողմ հարաբերությունների մակարդակը իջեցնելու կապակցությամբ ԵՄ-ի կողմից Թուրքիային ուղղված զգուշացումը, փախստականների հարցը Մարտին Շուլցի կողմից որպես Գերմանիայում քարոզարշավի առանցքային թեմա ներկայացվելը, Կատարի ճգնաժամի կարգավորման նպատակով Մուգերինու Քուվեյթ կատարած ուղևորությունը, Մակրոնի վայելած համակրանքի 10 տոկոսանոց անկումը, ԱՄՆ-ի հատուկ պատվիրակի Ուկրաինա կատարած այցը, ահաբեկիչների Եվրոպա վերադառնալու հետ կապված Իտալիայի մտահոգությունը, ԻԼԻՊ-ին հարյուրավոր գերմանացիների անդամակցության կապակցությամբ Գերմանիայի անվտանգության կազմակերպության զգուշացումը, փախստականների ճգնաժամի կարգավորման նպատակով եվրոպական ու աֆրիկյան երկրների նախարարների Թունիսում գումարած նիստը, Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցն ու Բրիտանիայի տնտեսական աճի նվազման մասին կանխատեսումները և Ռուսաստանի սպառնալիքները դիմագրավելու կապակցությամբ ՆԱՏՕ-ին ուղղված Բրիտանիայի օժանդակության դիմումը:

----------------

Մեր այս շաբաթվա հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների խիստ դատապարտում էր ԵՄ-ի և հատկապես Գերմանիայի կողմից: ԱՄՆ-ն պատժամիջոցներ գործադրելով Ռուսաստանի տնտեսական կարևոր բաժինների, այդ թվում էներգետիկայի, բնական ռեսուրսների և փոխադրության ոլորտներում նպատակ ունի պատժել Մոսկվային: Այս շրջագծում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիփրիսը համոզմունք հայտնելով այն մասին, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով սպառնալիքի տակ են հայտնվում գերմանական ընկերություններն, զգուշացրեց ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմ սկսվելու կապակցությամբ: Քաղաքական հարցերից բացի ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ գործադրած պատժամիջոցներով նաև այլ նպատակներ է հետապնդում: Եվրոպացիներին մտահոգում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ոչ-ամերիկյան ընկերությունների վրա գործած ազդեցությունը: Եվրոպացի փորձագետներ համոզված են, որ Վաշինգտոնն այդ պատժամիջոցներով ոչ միայն փորձում է իր տնտեսական շահերը հետապնդել Եվրոպայում, այլև նպատակ ունի թուլացնել և ասպարեզից հեռացնել հատկապես էներգետիկայի բնագավառում ակտիվ եվրոպական ընկերություններին: Գերմանիայի կառավարության մեջ Ռուսաստանի հարցերի համակարգող Գրենութ Օռլերը քննադատելով ԱՄՆ-ի այդ քայլն ընդգծեց, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է տվել իր էներգակիրների արտահանմանը, որպեսզի այդպիսով աշխատատեղեր ստեղծի այդ երկրում: Իհարկե այդ կապակցությամբ Գերմանիան միայնակ չէ և ֆրանսիացիներն էլ գրեթե նույն մտահոգությունն ունեն: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ նկատի առնելով միջազգային օրենքներն այս պատժամիջոցներն անօրինական են: Եվրահանձնաժողովն էլ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները դիմագրավելու կապակցությամբ նախագիծ է մշակել ԵՄ-ի անդամ երկրների համար: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են միակողմանի անցանկալի հետևանքներ ունենալ, ինչն ազդելու է ԵՄ-ի էներգիայի անվտանգության հետ կապված շահերի վրա: «Նախ Ամերիկան» չի կարող այն իմաստով լինել, որ Եվրոպայի շահերը պիտի ստորադասվեն: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական մյուս իրադարձությունը Բրիտանիայի վարչապետ խորհրդականներից Քրիս Վիլքինզի հրաժարականը նկատի առնելով Թերեզա Մեյի քաղաքական դիրքի առավել սասանումն էր: Վիլքինզի հրաժարականն այն իմաստով է, որ Թերեզա Մեյը 2017 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կորցնում է իր գլխավոր մեկ այլ ստրատեգիստին: Թերեզա Մեյն այս պահին ներքին ու արտաքին ուշագրավ ճնշումներ է դիմագրավում: ԵՄ-ից հեռանալու թեմայով Բրիտանիայի և այդ միության բանակցությունների արդյունքի չհանգելը թե Պահպանողական կուսակցության շարքերում և թե Բրիտանիայի ժողովրդի մոտ մեծացրել են Թերեզա Մեյի կառավարության գործունեության կապակցությամբ դժգոհությունները: Եվրոպայի հարցերի փորձագետ Հոսեյն Մոֆիդիի ընդգծմամբ Բրիտանիան «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցություններում թույլ դիրքերում է հայտնվել: Թերեզա Մեյը ԵՄ-ից հեռանալու բարդ պայմանները կառավարելու համար լուրջ խնդիրներ է դիմագրավում: Հատկապես որ «Բրէքզիթ»-ի գործադրման կապակցությամբ Պահպանողական կուսակցության երկու թևերի միջև տարաձայնությունը բացահայտ տեսք է ստացել: Դա ի տես այն բանի, որ Թերեզա Մեյը համոզված է «Բրէքզիթ»-ի կտրուկ գործադրմանն ու որոշված երկամյա ժամկետում ԵՄ-ի շարքերից հեռանալուն:

-------------------

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանի համոզմամբ Թուրքիան անընդմեջ հեռանում է եվրոպական չափանիշներից: Այդ թեմային անդրադարձել է լրագրող Լուսինե Մուսայելյանը:

------------------

«Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի երրորդ առանցքը վերաբերում է այդ տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր քննարկմանը: Այս շրջագծում անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էր հուլիսի 25-ից 27-ի ընթացքում Բալթյան ծովում կազմակերպված Ռուսաստանի և Չինաստանի ծովային երկօրյա համատեղ զորավարժությունը: «Ծովային համագործակցություն-2017» անվամբ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժության պաշտոնական նպատակը Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համագործակցության ամրապնդումը, երկու երկրի բանակների միջև բարեկամական համագործակցությունների խորացումը, սպառնալիքների դիմագրավման համար երկու երկրի ծովային ուժերի կարողության ընդլայնումը և ծովային գործողությունների հրամանատարական մակարդակի բարձրացումն է հայտարարվել: Չինաստանի ռազմական հարցերի փորձագետ Լի Ջիեի ընդգծմամբ հիշյալ զորավարժությունը տեղավորվում է երկու երկրի հայտարարված ծրագրերում և արևմուտքցիներն այդ կապակցությամբ մտահոգվելու որևէ պատճառ չունեն: Բալթյան ծովում Ռուսաստանի և Չինաստանի ծովային համատեղ զորավարժությունը աննախընթաց երևույթ է համարվում և ազդարարում է Մոսկվա-Պեկին ռազմական համագործակցություններում նոր շրջան սկսվելու մասին: Իրականության մեջ Ռուսաստանն ու Չինաստանը, որպես արևմուտքի և հատկապես Չինաստանի երկու միջազգային մրցակից ուժեր Ասիայի և Խաղաղական օվկիանոսի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանն ու նաև Հարավային Կորեայում ու Ճապոնիայում հակահրթիռային համակարգերի տեղադրմանը դիմակայելու նպատակով փորձում են իրենց ռազմական ներկայությունն ազդարարելով ՆԱՏՕ-ի ետնաբակը համարվող Բալթյան ծովում իրենց ռազմական հզորությունը ցուցադրել արևմուտքցիների համար: Վստահաբար դա հաճելի չի կարող լինել արևմուտքցիների համար: Նկատի առնելով Եվրոպայի արևելքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական առճակատումը Բալթյան ծովն այս պահին այս երկու ուժերի միջև մրցակցության ասպարեզի է վերածվել և երկու կողմերն էլ փորձում են իրենց տիրապետության տալ առնել այդ ջրային տարածքն ու հենց այդ պատճառով էլ միմյանց մեղադրում են զգայուն այս տարածաշրջանում սադրիչ քայլեր ձեռնարկելու մեջ: Այս շրջագծում շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ին միացած անձանց Եվրոպա վերադառնալու վտանգի և ահաբեկչական հարձակումների հավանականության մեծացման կապակցությամբ Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Մինիեթիի կատարած ազդարարությունն էր: Մինիեթին ակնարկելով եվրոպական երկրների շուրջ 5000 քաղաքացիների ԻԼԻՊ-ին միանալուն, դա խոշոր հարց համարեց, որին չի կարող որևէ երկիր միայնակորեն դիմակայել: Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ին միացած եվրոպացի 5000-ից 7000 ահաբեկիչներից շուրջ 4000-ը ԵՄ-ի անդամ երկրների քաղաքացիներ են: Նրանցից շատերը սպանվել են, իսկ նրանց շուրջ 30 տոկոսը վերադառնալով իրենց երկրները ահաբեկչական գործողություններ են իրականացրել: ԻԼԻՊ-ին միացած եվրոպացի ահաբեկիչներից շատերը Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Շվեդիայի, Ավստրիայի ու Նիդերլանդների քաղաքացիներ են:

----------------------

Մեր այս շաբաթվա հաղորդումը կավարտենք Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական կարևոր հարցերին անդրադառնալով: Բրիտանիայի տնտեսության նախարարը այդ երկրի առևտրական գործընկերների հետ Լոնդոնում կայացած հանդիպմանը հայտարարեց .«Ցանկանում ենք, որպեսզի «Բրէքզիթ»-ից հետո մինչև 2 տարի Բրիտանիայի ընկերություններին հասանելի լինեն Եվրոպայի միասնական շուկան ու մաքսային միությունները»: Հուլիսի 28-ին Բրիտանիայի առևտրական գործընկերների հետ հանդիպմանը, այդ երկրի  տնտեսության նախարար Ֆիլիպ Համոնդը հավելել է, որ ցանկանում է ԵՄ-ի հետ Բրիտանիայի բանակցությունների 2-րդ փուլի ընթացքում Լոնդոնի և Բրյուսելի մեջ առևտրական նոր համաձայնության գործադրման ականատեսը լինել: Բրիտանացի պաշտոնյան շեշտել է.«Մասնավոր շրջանակներում ընկերությունները կարող են կառավարության հետ քննարկել իրենց նկատի առած պայմանները»: Իսկ Գերմանիան հայտարարեց, որ չի ընդունելու Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի այն պատժամիջոցները, որոնք կթիրախավորեն եվրոպական ընկերություններին: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ ընդգծելով Ուկրաինայի ճգնաժամի հարցով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը հայտարարեց, որ որևէ դեպքում չի ընդունելու եվրոպական ընկերությունների պարագային ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների կիրառումը:

 

 

Պիտակ