Օգոստոս 14, 2017 01:15 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Նախ համառոտ կերպով Եվրոպայի անցած շաբաթվա կանդրադառնանք գլխավոր իրադարձություններին,որոնք են՝ Ռուսաստանի հետ սպառազինական համաձայնագրի չեղարկման կապակցությամբ Ուկրաինայի կառավարության քայլը, Ֆրանսիայի խորհրդարանում քաղաքական էթիկայի մասին օրենքի վավերացումը, Պուտինի Աբխազիայի ինքնահռչակ հանրապետություն կատարած այցը, Բեռլինի հանդեպ Թուրքիայի քաղաքականությանն ուղղված Գերմանիայի պաշտպանության նախարարի խիստ քննադատությունը, Սուիֆթից հանվելու գործընթացին դիմակայելու համար Ռուսաստանի պատրաստակամությունը, փախստականների դիմակայելու համար եվրոպական ծայրահեղական խմբերի ծովային գործողությունը, Brexit-ից հետո Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների կապակցությամբ Բրյուսելի և Լոնդոնի միջև տարաձայնությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ ԵՄ-ի ներքին տարաձայնությունների սրումը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ավստրիայի մի քանի միլիարդ դոլար վնասը, Գերմանիայի ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելուց հրաժարվելու պայմանով այդ երկրի ապագա կոալիցիոն կառավարությանը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասնակցությունը, Թրամփի լեզվագարություններին ուղղված Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի խիստ քննադատությունը, գերմանացի քաղաքացիների մոտ Մերկելի վայելած համակրանքի 10 տոկոսանոց անկումը, «Սանթինել» անվան ներքո Ֆրանսիայի բանակի հակաահաբեկչական ու ապահովական գործողությանն ուղղված քննադատությունը, աշխարհում լարվածությունների սրման հարցում ՆԱՏՕ-ի դերակատարության վրա Շվեդիայի դրած շեշտը, Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների գործադրման հանձնվելը և Մոսկվայի հակազդեցությունը, Ռուսաստանի վարչապետի Ղրիմ կատարած ուղևորությունը և Ուկրաինայի խիստ բողոքը և Մաքրոնի հանդեպ ֆրանսիացիների 60 տոկոսի անվստահությունը:

-----------------------

Մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին: Այս շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԵՄ-ի անդամ երկրների միջև ծագած տարաձայնությունն էր: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները ոչ միայն սրել է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև տարաձայնությունը, այլև այսօր Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված եվրոպական այդ կառույցի անդամների միջև պառակտման ականատես ենք: Թեև ԵՄ-ն 2014 թվականից Ուկրաինայի արևելքում ճգնաժամում դերակատարության և Ղրիմը Ռուսաստանին կցվելու պատճառով ԱՄՆ-ի ընկերակցությամբ պատժամիջոցներ է գործադրել Ռուսաստանի դեմ և ամեն տարի դրանց գործադրման ժամկետը երկարացնում է, այդուհանդերձ դա այն իմաստով չէ, որ ԵՄ-ի մեծ երկրներն, այդ թվում Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են բոլոր բնագավառներում, նույնիսկ էներգետիկայի ոլորտում պատժամիջոցների գործադրումը: Հատկապես որ անժխտելի է ԵՄ-ի անդամ երկրների և հատկապես արտահանումների վրա հիմնված տնտեսություն ունեցող Գերմանիայի նման երկրների վրա այդ պատժամիջոցների տնտեսական ու ֆինանսական բացասական ազդեցությունը: Այս պահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակելու հարցը ԵՄ-ում տարաձայնության ու պառակտման պատճառ է դարձել: Այդ երկրներից որոշները, որոնք ժամանակին առևտրական ու տնտեսական ընդլայնված հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ, այդ թվում Հունաստանը, Հունգարիան և Կիպրոսը պահանջում են այդ պատժամիջոցների չեղարկումը կամ մեղմացումը, մինչդեռ ԵՄ-ի անդամ այն երկրները, որոնք վաղեմի թշնամություն ունեն Ռուսաստանի հետ և կամ այսօր ապահովական սպառնալիք են համարում Ռուսաստանին, այդ թվում Լեհաստանն ու Բալտյան տարածաշրջանի հանրապետությունները պահանջում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակվելը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի գլխավոր անդամները համարվող Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան թեև մասնակից են Մոսկվայի դեմ ներկա պատժամիջոցների համակարգին, սակայն ցանկանում են երկկողմ հարաբերությունների շրջագծում շարունակել Ռուսաստանի հետ առևտրական, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում համագործակցությունը: Այս պահին ԵՄ-ում Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցների և ընդդիմադիրների վեճի առանցքը հիմնված է էներգետիկայի ոլորտում Մոսկվայի ու Բրյուսելի միջև հարաբերությունների վրա: Փարիզի միջազգային ու ռազմավարական հարցերի հաստատության փորձագետ Ֆրանսիս Փերինը համոզված է, որ ԵՄ-ի անդամ երկրները պիտի մի կողմ դնեն տարաձայնությունները և հստակ կերպով ի լուր ԱՄՆ-ի հայտարարեն, որ Եվրոպան ԱՄՆ-ի կողմից ապագա հավանական պատժամիջոցների հարցում միասնական դիրքորոշում ունի:

----------------------

Ռուսաստանը շարունակելու է ապահովել Աբխազիայի անվտանգությունը: Այս մասին Պիցունդայում հայտարարեց կարճատև այցով Աբխազիա ժամանած Վլադիմիր Պուտինը: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այդ կապակցությամբ գլխավոր իրադարձություններից մեկը Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցի հայտարարությունն էր այն մասին, որ ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացվելու որոշումից հրաժարվելու պարագային նրա գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պատրաստ կլինի մաս կազմել ապագա կոալիցիոն կառավարությանը: Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա ճնշում է գործադրել, որպեսզի իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը հատկացնեն ռազմական ծախսերին: Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետներից Քրիստիան Վիերփորթն ակնարկելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի նշանակության նվազմանն ասում է. «Գերմանիայի և եվրոպական ու ԵՄ-ի անդամ այլ երկրների համար անհրաժեշտ է առավել հզորությամբ անկախ ու միայնակ քայլեր ձեռնարկել»: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության նախագահ Թոմաս Օփերմանն էլ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելը սխալ լուծում է համարել և ընդգծել է, որ կառավարության կազմում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայությամբ դա իրականություն չի դառնա: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը միանշանակ դեմ չէ պաշտպանական բյուջեի հավելմանը և ընդգծել է, որ Գերմանիայի բանակը մարդուժի և սարքավորումների տեսակետից պիտի հզորացվի: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դեր Լայնը քննադատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության այդ դիրքորոշումը և ընդգծել է ՆԱՏՕ-ի անդամների միջև կայացած համաձայնությանը հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության քաղաքական-ապահովական հարցերով խոսնակն էլ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը քննադատել է այն պատճառով, որ հարցականի տակ է տանում ավելի վաղ իր իսկ ընդունած միջազգային համաձայնությունը:  

Փախստականների հարցերով էլ ականատեսը եղանք նրա, որ Լեհաստանի կառավարությունն իր ամենավերջին դիրքորոշման ընթացքում հակառակելով փախստականների ընդունմանը հայտարարեց, որ չի ընդունելու Միջին Արևելքի ու Աֆրիկայի փախստականներին: Լեհաստանի ԱԳ նախարարն ասաց, որ իր երկիրը պատրաստ է էմիգրանտներ ընդունել Եվրոպայից, սակայն հրաժարվում է գործադրել ԵՄ-ում տեղաշարժի և Միջին Արևելքից ու Աֆրիկայից փախստականներ ընդունելու ծրագրերը: Դեպի Եվրոպա փախստականների հոսքը ԵՄ-ի այլ երկրների նման նաև լարվածություններ է առաջացրել Լեհաստանում: Լեհաստանը խիստ դեմ է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականություններին և այդ պատճառով դիմադրում է փախստականներին ԵՄ-ի անդամ երկրներում բաժանելու նախագծի գործադրմանը: Լեհաստանի պահպանողական վարչապետ Բեաթա Շիդոն մի առ ժամանակ առաջ աննախադեպ քննադատություն կատարելով ընդգծեց, որ Լեհաստանը երբևէ չի հանձնվելու ԵՄ-ի կողմից պահանջված բռնատուրքի դիմաց և չի ընկերակցելու ԵՄ-ի ղեկավարներ խելացնոր քաղաքականությանը: ԵՄ-ի միգրացիայի հարցով կոմիսար Դիմիտրիս Ավրամապոլոսն այս կապակցությամբ ասել է. «Չպիտի վիճարկման թեմա դառնա այն հարցը, որ ԵՄ-ի ցանկացած անդամ ոչ միայն իրավունքի տեր է, այլև պարտավոր է կատարել ԵՄ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները»:

-------------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը վերաբերում է ԵՄ-ի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Այս կապակցությամբ պիտի նշել, որ հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականի երկրորդ եռամսյակում թափ է ստացել, այնպես որ այդ երկրի տնտեսական աճը տարվա այդ եղանակին հասել է տարեկան սանդղակում 2.5 տոկոսի: Երկու տարի տևած տնտեսական լճացումից հետո Ռուսաստանը 2016 թվականի վերջին ձերբազատվեց այդ պայմաններից: Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարվա առաջին եռամսյակում տարեկան սանդղակում 0.5 տոկոս հավելում է կրել: Տնտեսագետները 2017 թվականի գարնանը ընտանիքների սպառման չափերի մեծացումը և նավթի ու գազի արտադրաչափի բարձրացումը ազդեցիկ են համարում տարվա երկրորդ եռամսյակում այդ երկրի տնտեսական աճի բարձրացման հարցում: Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարը 2017 թվականի հուլիսի վերջերին հայտարարեց, որ տնտեսական աճի հավելումը հող կնախապատրաստի 2017 թվականին ռուսաստանի տարեկան ավելի քան 2 տոկոս տնտեսական աճի համար: Տնտեսագետներն ավելի վաղ կանխատեսել էին, որ նավթի համաշխարհային գնի աճի պատճառով Ռուսաստանի տնտեսությունը 2017 թվականին 1.1 տոկոս աճ կունենա: Դա ի տես այն բանի, որ տնտեսագետների կանխատեսումների համաձայն կառուցվածքային բարեփոխումներ չիրականացվելու պատճառով երկարատևում Ռուսաստանի տնտեսական աճը դանդաղելու է:  

 

 

 

Պիտակ