Օգոստոս 28, 2017 16:31 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա ֆլխավոր իրադարձություններին:

Նախ թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին, որոնք են՝ Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի արևելյան Եվրոպայի մի քանի երկրներ կատարած հերթական ուղևորությունն ու ԵՄ-ի աշխատանքային օրենքներին ուղղված խիստ քննադատությունը, ՆԱՏՕ-ի հիմնադրման տարեդարձի հանդիսության ժամանակ հիշյալ կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից դրա գործունեության պաշտպանումը, ԱՄՆ պաշտպանության նախարարի Ուկրաինա կատարած ուղևորությունը, Բրիտանիայից հեռացող եվրոպացի քաղաքացիների թվի աճը, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, Աֆղանստանում Թրամփի նոր ռազմավարության գործադրման դեպքում միգրանտների դեպի Եվրոպա հոսքի կապակցությամբ Մերկելի ազդարարությունը, Թրամփին ու նրա կողմնորոշումներին ուղղված Մերկելի խիստ քննադատությունը, Բրիտանիայի համար «Բրէքզիթ»-ի մեծ վնասի կապակցությամբ Գերմանիայի ընդգծումը, ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունը Գերմանիայից դուրս հանելու կապակցությամբ Շուլցի խոստումը, «Բրէքզիթ»-ից հետո եվրոպական դատարանների լիազորությունները Բրիտանիայի վրա տարածվելու հետ վարչապետ Թերեզա Մեյի հակառակությունը, Իտալիայում զուգահեռ արժույթի գործարկման հետ ԵՄ-ի հակառակությունը, Ֆրանսիայի «Թոթալ» նավթային ընկերության աշխատողների գործադուլը, ԵՄ-ի և Բրիտանիայի միջև «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունների երրորդ շրջանի սկսվելը, Սերբիայի և Մակեդոնիայի միջև քաղաքական լարվածության մեղմացման համար երկու երկրի համաձայնությունը, Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման ուղղությամբ Եվրահանձնաժողովի դիմումը, ԱՄՆ-ի Եվրոպայի զինվորական կախվածությանը վերջ տալու կապակցությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի ընդգծումը, Իսպանիայում և եվրոպական մի քանի այլ երկրներում ահաբեկչական հարձակումները, Ռումինիային հակահրթիռային պաշտպանության համակարգ վաճառվելուն ուղղված Ռուսաստանի խիստ քննադատությունը, Սև ծովում ԱՄՆ-ի և Ռումինիայի համատեղ զորավարժությունը, իսլամին ուղղված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերաթերթի վիրավորական ծաղրանկարը և Ռուսաստանի ու Բելառուսի  համատեղ զորավարժության հանդեպ արևմուտքի արձագանքին ուղղված Մոսկվայի քննադատությունը:

----------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից կարելի է հիշատակել «Բրէքզիթ»-ի կապակցությամբ ԵՄ-ի ու Բրիտանիայի բանակցությունների երրորդ շրջանի սկսվելը: Եվրոպացի պաշտոնատարներ տեղեկացրել են ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև խոր ճեղքվածքի գոյության մասին, ինչը մոտ ապագայում չի կարող վերացվել: Բրիտանիան ցանկանում է ընդլայնել բանակցության օրակարգն, այդ թվում «Բրէքզիթ»-ին հաջորդող շրջանում այդ միության ու Բրիտանիայի միջև հարաբերությունները մինչդեռ ԵՄ-ի ավագ բանագնաց Միշել Բարնիեն ցանկանում է, որ բանակցությունները կենտրոնացած մնան երեք գլխավոր հարցերի, այսինքն Բրիտանիայում բնակվող Եվրոպայի քաղաքացիների իրավունքների, այդ երկրի ֆինանսական պարտավորությունների և Իռլանդիայի սահմանների շուրջ: Եվրոպայի իշխանությունները միևնույն ժամանակ ընդգծում են, որ Եվրոպայի արդարադատության ատյանը «Բրքէզիթ»-ից հետո եվրոպացի քաղաքացիների իրավունքները երաշխավորող միակ կառույցն է լինելու, սակայն Բրիտանիան չի ցանկանում, որ ԵՄ-ից հեռանալուց հետո Եվրոպայի արդարադատության ատյանը որևէ դերակատարություն ունենա այդ երկրում: Եվրոպացիների դիտանկյունից ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու ծախսը 100 միլիարդ եվրո է լինելու մինչդեռ Լոնդոնը դա առավելագույնը 40 միլիարդ եվրո է գնահատում: Քաղաքական դիտորդների համոզմամբ այս տարաձայնությունները կարող են բարդացնել ու երկարաձգել «Բրէքզիթ»-ի գործընթացը: Եվրոպացի պաշտոնատարները բրիտանացի պաշտոնատարներին մեղադրում են այդ միությունից հեռանալու կապակցությամբ հստակ ծրագիր չունենալու հարցում: ԵԽ-ի հերթական նախագահությունը վարող Մալտայի վարչապետ Ժոզեֆ Մուսքաթը հավատացած է, որ «Բրէքզիթ»-ը հավանաբար չի իրագործվելու: ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ ֆինանսական համաձայնությունը «Բրէքզիթ»-ին վերաբերող բանակցություններում ամենաբարդ հարցերից մեկն է: ԵՄ-ն ընդգծում է, որ դա մեկն է այն երեք հարցերից, որոնց շուրջ կողմերը նախքան հետագա հարաբերությունների շուրջ որևէ բանակցության սկսվելը վերջնական համաձայնության պիտի հանգեն: Թվում է, որ եթե Բրիտանիան ԵՄ-ից հեռանալու համար հստակ ծրագիր չունենա, դա կարող է փակուղի մտցնել այդ երկրի պահպանողական կառավարությանը: Նման պայմաններ առաջանալու դեպքում Բրիտանիայում վաղաժամկետ ընտրությունների կազմակերպումը միակ լուծում է լինելու, որի հավանական արդյունքը Լեյբորիստական կուսակցության հաղթանակը կլինի: Այդուհանդերձ որևէ երաշխիք գոյություն չունի այն կապակցությամբ, որ Լեյբորիստական կուսակցությունը կկարողանա Բրիտանիան դուրս բերել ներկա բարդ փակուղային վիճակից:

-------------------------

Բարեկամներ մեր հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս շրջագծում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրոպական միասնական բանակ ստեղծելու կապակցությամբ իր նախկին առաջարկը կրկնելով ընդգծեց, որ այդ մայրցամաքը չի կարող երկարատևում հենված լինել ԱՄՆ-ի ռազմական հովանավորության վրա: Նա Եվրոպայի ներկա կացության կապակցությամբ ասաց, որ Բրիտանիայի հեռանալուց հետո այդ մայրցամաքը  միայն միասնականությամբ կարող է հզոր ու միատարր լինել: Յունկերի ընդգծմամբ 27 անդամներից բաղկացած այս բլոկը 2015 թվականից ի վեր շարունակ իրեն փրկել է տարբեր ճգնաժամերից, որոնց շարքում են գտնվում փախստականների հոսքն ու Թրամփի անսպասելի կերպով ԱՄՆ նախագահ ընտրվելը: Փորձառու այդ քաղաքական գործիչն անգամներ առաջարկել է, որ կանաչ մայրցամաքը կրճատի ԱՄՆ-ին ունեցած իր ռազմական կախվածությունը: Նա հունիս ամսին ասաց, որ ԵՄ-ն պիտի վերջ տա իր պաշտպանական կարիքներն այլ երկրների օգնությամբ ապահովելուն: Յունկերն ընդգծելով պաշտպանական ոլորտին վերաբերող հետազոտությունների համար Եվրոպայի պաշտպանական հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունն, ասաց, որ եվրոպացի ուժերի միայն 3 տոկոսը կռվելու և կամ պատերազմական տարածքներ գործուղվելու պատրաստվածություն ունեն: Յունկերն ավելի վաղ ռազմական բաժնում Եվրոպայի հզորացումը պահանջելով հայտարարել էր, որ միջազգային մասշտաբով այն ակնկալիքը գոյություն ունի, որ Եվրոպան միջազգային ասպարեզում առավել հզոր դերակատարություն ունենա:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի օրն ակնարկելով այդ կազմակերպության հիմնադրման տարեդարձին հավակնեց, որ անցած 68 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի նպատակներն անփոփոխ են մնացել և այդ կազմակերպությունը շարունակում է ձգտել տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության ու կայունության հաստատմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից այդ կազմակերպության գործունեության հովանավորումն այնքան էլ չի համապատասխանում այն իրականություններին ու իրադարձություններին, որոնց այս ռազմական դաշինքը մասնակից է եղել: 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից և սառը պատերազմը վերջ գտնելուց հետո ՆԱՏՕ-ն կորցրեց իր գոյության իմաստը: Իրականության մեջ ՆԱՏՕ-ի գլխավոր թշնամին համարվող ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ և այդ պատճառով արևմուտքցի ղեկավարներ ՆԱՏՕ-ի գոյությունը շարունակելու համար այլ պատճառ որոնեցին: Այս շրջագծում ՆԱՏՕ—ն նախ հավակնեց, որ ընդլայնելով իր սահմանները և հատկապես Եվրոպայի արևելքում ու կենտրոնում նախկին կոմունիստական երկրներին իր անդամը դարձնելով ցանկանում է Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում գտնվող ԱՄՆ-ից ու Կանադայից մինչև Եվրասիայում գտնվող Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներ ձգվող մեծ դաշինք առաջացնել: Այդուհանդերձ ՆԱՏՕ-ն երբևէ չընդառաջեց Ռուսաստանի անդամակցությանը: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի քայլերն ու հատկապես Եվրոպայի արևելքում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումն առավել քան երբևէ խորացրեցին ՆԱՏՕ-ի իրական նպատակների կապակցությամբ ռուսների կասկածները: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի ներազդեցության տակ գտնվող ՆԱՏՕ-ն վերջին տարիներին իր աշխարհագրական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ռազմական միջամտություն կատարելով գործնականում հանդես է եկել, որպես միջազգային առաքելությամբ համաշխարհային ռազմական մի կազմակերպություն: Սառը պատերազմին հաջորդած շրջանում ՆԱՏՕ-ի գործունեությունն անվտանգություն ու կայունություն ստեղծելուց առավել միտված է եղել անվտանգության վերացմանն ու լարվածության հարուցմանը:

-----------------------

 

Հայաստանը նախկին Խորհրդային միության տարածքում փախստականների նկատմամբ դրական տրամադրված եզակի պետություններից մեկն է. համենայնդեպս, դա է փաստում «Գելափի» վերջին ուսումնասիրությունը: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հեղինե Բունիաթյանը:

-----------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսա-տնտեսական հարցերին: Այս շրջագծում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը ժամանակավոր աշխատուժի կապակցությամբ ԵՄ-ի օրենքների բարեփոխումը պահանջեց: Եվրոպայի արևելյան երկրներ կատարած այցի ընթացքում Մաքրոնը փորձեց ապահովել հատկապես ժամանակավոր աշխատուժի կապակցությամբ եվրոպական օրենքների բարեփոխման, ինչպես նաև ԵՄ-ի հետ կապված ռեֆորմային քաղաքականությունների հանդեպ Եվրոպայի արևելյան երկրների հովանավորությունը: Մաքրոնի այդ քայլն իրականության մեջ նպատակ ունի կանխել հանուն չքավոր անդամների շահերի ԵՄ-ի ընդհանուր շահերի զոհաբերումը: Մաքրոնն անգամներ ասել է, որ կենտրոնական ու արևելյան Եվրոպայի երկրներն էժան աշխատուժ գործուղելով այն երկրներ, որտեղ աշխատավարձերը բարձր մակարդակի վրա են գտնվում, մեծ գումարներ են շահում: «Վիսգրադ»-ի երկրներ անվամբ հայտնի Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան ու Չեխիան չեն ընդունում աշխատուժի հետ կապված օրենքների բարեփոխման առաջարկները:

 

 

Պիտակ