Սեպտեմբեր 03, 2017 20:37 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Ճապոնիա կատարած երեքօրյա ուղևորությունը, Ֆինլանդիայի նախագահի ԱՄՆ կատարած ուղևորությունը և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև բանակցության կապակցությամբ Ֆինալանդիայի դիմումը: ԱՄՆ-ի հետ դիվանագիտական պատերազմին Ռուսաստանի կոշտ արձագանքը, Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները վերատեսության ենթարկելու կապակցությամբ Մերկելի կարծիքը, Եվրոպայում ծայրահեղականության աճի կապակցությամբ ԵՄ-ի անվտանգության հարցերով ավագ պաշտոնատարի զգուշացումը, «Բրէքզիթ»-ի պատճառով Բրիտանիայից բռնատուրք պահանջելու պատճառով ԵՄ-ին ուղղված Բրիտանիայի առևտրի նախարարի քննադատությունը, տարաձայնությունների կարգավորման համար Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպումը, Գերմանիայի տարածքից ԱՄՆ-ի միջուկային զենքերը դուրս բերելու հանդեպ Գերմանիայի ԱԳ նախարարի հովանավորությունը, մինչև 2022 թվականն իշխանության ղեկին մնալու կապակցությամբ Թերեզա Մեյի ընդգծումը, փախստականների մուտքը կանխելու համար Հունգարիայում արտակարգ իրավիճակի ժամկետի երկարաձգումը, Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խոշոր տարաձայնությունների վրա Մաքրոնի դրած շեշտը, ի հակազդեցություն Ռուսաստանի և Բելառուսի մեծ զորավարժության ՆԱՏՕ-ի ռազմական ուժի ընդլայնումը, աշխարհում ԵՄ-ի դերակատարության ընդլայնման վրա Զիգմար Գաբրիելի դրած շեշտը, Ուկրաինայի արևելքում հրադադարի գործադրման կապակցությամբ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների պահանջը, ԵՄ-ի սպառնալիքներին Լեհաստանի բացասական արձագանքը, օրենսդիրներին ազատ արձակելու կապակցությամբ Թուրքիայի իշխանություններին ուղղված ԵԽ-ի պահանջը, Ռուսաստանին ոտնձգող երկիր ճանաչելու կապակցությամբ Ուկրաինայի մտադրությունը, Մաքրոնի կողմից Ֆրանսիայի արտաքին քաղաքականության սկզբունքների հայտարարումը, Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու կապակցությամբ այդ տարածքի անջատական կուսակցությունների պատրաստակամությունը, Եվրոպա մուտք գործող փախստականների հոսքը դիմակայելու կապակցությամբ Եգիպտոսի և Գերմանիայի համաձայնությունը, Քուվեյթի հետ Բրիտանիայի ռազմական համագործակցության համաձայնագրի ստորագրումը և միջուկային զենքին Ուկրաինայի հասանելիության հետ ԱՄՆ-ի հակառակությունը:  

----------------------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը դիվանագիտական ու հյուպատոսային բնագավառներում ԱՄՆ-ի թշնամական քայլերին Ռուսաստանի կոշտ արձագանքն էր: Ռուսաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող իշխանությունները հակառուսական քայլերում գերազանցել են Բարաք Օբամայի կառավարությանը և երկու երկրի հարաբերություններում ներկա լարված վիճակն առաջացել է Վաշինգտոնի մեղքով: ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանը մինչև ԱՄՆ-ի ժամանակով շաբաթ օրվա վերջը պիտի փակի Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսարանը և միաժամանակ դադարեցնի Վաշինգտոնում ու Նյու Յորքում իր հյուպատոսային կենտրոնների աշխատանքը: Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ընդգծմամբ ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային օրենքների, այդ թվում հյուպատոսային հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջագծում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների ոտնահարման նոր դեպք է համարվում: Թվում է, որ այս քայլը գերազանցել է Օբամայի նախագահության շրջանի ավարտին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնատեղիում  մշտական ներկայացուցչությանը կից շենքերի փակելու նախաձեռնությանը: Մոսկվայի դիտանկյունից ԱՄՆ-ի ոչ-բարեկամական և մարտահրավեր առաջացնող քայլերը սրում են երկկողմ հարաբերությունների մթնոլորտը և վերացնում են միջազգային հարցերի կարգավորմանն ուղղված երկկողմ համագործակցության հնարավորությունը: Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Սան Ֆրանցիսկոյում, Վաշինգտոնում ու Նյու Յորքում այդ երկրի դիվանագիտական երեք շենքերի արձակման մասին հրամանն ամերիկացի պաշտոնատարների մոտ հոգեկան խանգարման նշաններ երևալու ապացույցը համարեց: Ռուսաստանը հուլիսի 28-ին պատասխանելով տասնյակ ռուս դիվանագետների արտաքսելու Օբամայի կառավարության թշնամական քայլին ու նաև Թրամփի կառավարության միջոցով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների գործադրման, Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվի կրճատման և ԱՄՆ-ի դիվանագիտական որոշ վայրերը փակելու հրաման արձակեց: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կրկնապատկվել է: Ռուսաստանն ամերիկացի պաշտոնատարների, այդ թվում դեմոկրատական կուսակցության կողմից մեղադրվել է 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփին պաշտպանելու մեջ: Հակառակ ռուսների այն ենթադրության, թե Թրամփն իշխանության հասնելուց հետո Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններում զգալի առաջընթաց է նկատվելու, այսօր դեպքերը հակառակ ընթացքով են զարգանում: Ռուս քաղաքագետ Սերգեյ Ռոգովի համոզմամբ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև նոր սառը պատերազմ է ընթանում:

----------------------------

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իսկական սկանդալ է որակել իր թիկնազորի անդամներին մեղադրանք առաջադրելու՝ Վաշինգտոնի դատարանի որոշումը։ Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

-------------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված զարգացումներին:  ՆԱՏՕ-ն և այս ռազմական դաշինքի պարագլուխ ԱՄՆ-ն Ռուսաստանի արևմուտքում ու Բալթյան տարածաշրջանի մերձակա տարածքներում Ռուսաստանի և Բելառուսի մեծ զորավարժությանը դիմակայելու համար, որոշել են ընդլայնել են այդ տարածքում իրենց ռազմական ներկայությունը: Այս շրջագծում ավելացել է Լիտվայում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռների և զորայինների քանակը: ԱՄՆ-ի զինվորական պաշտոնատարների ընդգծմամբ ռազմական ինքնաթիռների թվի հավելումը տեղի  ունեցել ի հետևումն Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժության կապակցությամբ ՆԱՏՕ-ի և Լիտվայի հայտնած մտահոգության: Այդ որոշումն ընդառաջել է Լիտվայի պաշտպանության նախարարը: Այս շրջագծում 600 նոր զորայիններ միանալու են Լիտվայում տեղակայված ամերիկացի զորայիններին: Հիշեցնենք, որ շուրջ 13 հազար զորայինների մասնակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի  համատեղ մեծ զորավարժությունը սեպտեմբերին տեղի կունենա Բալթյան ծովում: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նաև Բալթյան ծովում աճող առճակատման պատճառ դարձած Ուկրաինայի ճգնաժամից հետո այս ռազմավարական տարածաշրջանում անվտանգության իրավիճակը սրվել է և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի զորայիններն անգամներ իրար դիմաց են կանգնել: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանություններն իրական սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ի անընդհատ տարածվելը: ՆԱՏՕ-ն նաև Ռուսաստանին դիմակայելու նպատակով ու նաև ԱՄՆ-ի միջուկային հզորության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը նկատի առնելով մտադիր է մեծացնել իր սպառազինական կարողությունն ու միջուկային կանխարգելող հզորությունը: Այդ նպատակով օրակարգում են գտնվում շտապ արձագանքման համակարգերի տեղադրումը, սուզանավերի հզորացումը և Եվրոպայում ավելի մեծ քանակությամբ «Բի-1» և «Բի-2» ռազմավարական ռմբարկուների օգտագործումը: Միջուկային սպառազինությունը ՆԱՏՕ-ի կանխարգելման քաղաքականության կարևոր տարրերից են: ՆԱՏՕ-ի միջուկային սպառազինության համատեղ ծրագիրը նման սպառազինություն չունեցող երկրներին թույլատրում է իրենց տարածքում տեղադրել նման սպառազինություն ունեցող երկրների միջուկային զենքերը: ԱՄՆ-ն եվրոպացիների, այդ թվում գերմանացիների անվտանգությունը պաշտպանելու,: իսկ իրականում Ռուսաստանին վերահսկելու և սպառնալու նպատակով ներկայումս շուրջ 200 միջուկային տակտիկային զենքեր է տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական հինգ երկրներում:

----------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ Բրիտանիայի առևտրի նախարար Լիամ Ֆաքսն ուրբաթ օրը հայտարարեց, որ ԵՄ-ն չի կարող «Բրէքզիթ»-ի պատճառով բռնատուրք պահանջել Բրիտանիայից: Նա Բրյուսելից պահանջեց բանակցությունները կենտրոնացնել «Բրէքզիթ»-ի հետո ԵՄ-ի հետ Բրիտանիայի հարաբերությունների ճակատագրի վրա: Ֆաքսը նման հայտարարություն է կատարել արձագանքելով Բրիտանիայից ֆինանսական հատուց ստանալու կապակցությամբ ԵՄ—ի պահանջին, որի գումարն առնվազն 60 միլիարդ եվրո է գնահատվում: «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունների երրորդ փուլը, որը կենտրոնացած էր ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարվելու պայմանների վրա, հինգշաբթի օրն ավարտվեց: Այս բանակցությունների ավարտին ԵՄ-ի պաշտոնատարներն ազդարարեցին, որ Լոնդոնի և Բրյուսելի ապագա հարաբերությունների մասին որևէ բանակցությունից առաջ ավելի շատ աշխատանք պիտի տանել: Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է բանակցություններն ուղղել «Բրէքզիթ»-ից հետո ԵՄ-ի հետ նոր հարաբերությունների կողմը, որպեսզի այդպիսով վերացնի առևտրի և օրենքների կապակցությամբ բիզնեսի տերերի մտահոգությունները, մինչդեռ Բրյուսելը ցանկանում է առաջընթաց արձանագրել հիմնական հարցերի, այդ թվում ԵՄ-ն լքելուց առաջ Բրիտանիայի վճարելիք գումարի շուրջ բանակցություններում: Բրիտանիան անգամներ հայտարարել է, որ հավատարիմ կմնա իր միջազգային պարտավորություններին:

 

 

 

Պիտակ