Սեպտեմբեր 11, 2017 15:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձությունները:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ Մոգերինիի կողմից ԵՄ-ի պաշտպանական համատեղ աշխատանքի ընդգծումը, Էստոնիայում ԵՄ-ի ԱԳ նախարարների նստաշրջանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի Հունաստան կատարած երկօրյա ուղևորությունը, Մերկելի և Շուլցի ընտրական բանավեճի կայացումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացման հետ եվրոպական երկրների համաձայնությունը, Կոսովոյի նոր վարչապետի ընտրությունը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատասխանատուի հետ Ռուսաստանի բանակի շտաբի պետի հանդիպումը, փախստականներին չընդունելու պատճառով Եվրոպայի դատարանի կողմից Հունգարիայի և Սլովակիայի դատապարտումը, Բրիտանիայի խորհրդարանում եվրոպական օրենքների չեղարկման օրինագծի քննարկումը, Թուրքիայի հետ հարաբերությունները խզելու հետ Մաքրոնի հակառակությունը, եվրոպացի աշխատավորներին արտաքսելու Բրիտանիայի կառավարության նախագծի դեմ բողոքները, Իսպանիայից անկախանալու հանրաքվեի կայացման հետ Կատալոնիայի խորհրդարանի համաձայնությունն ու Իսպանիայի սահմանադրական դատարանի կողմից դրա առկախումը, ԵՄ-ի հետ լայն գործակցության կապակցությամբ Բրիտանիայի վարչապետի առաջարկը, տարածաշրջանում իր ներազդեցություն ամրապնդելու նպատակով ԱՄՆ-ի կողմից զինասարքերի տրամադրումը արևմտյան Բալկանյան երկրներին, ԵՄ-ի բոլոր երկրների կողմից փախստականների ընդունման վրա Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի ընդգծումը, «Բրէքզիթ»-ը պաշտպանելու համար Լոնդոնի արժեթղթերի շուկայում ներկա ընկերություններին ուղղված Բրիտանիայի կառավարության դիմումը, դիվանագիտության բնագավառում ԱՄՆ-ին ընդդիմանալու վրա Պուտինի դրած շեշտը, ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններում տիրող լարվածության մասին Մոգերինիի ընդգծումը, ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ արևմուտքի հավակնության կապակցությամբ Գերմանիայի Ձախակողմյան կուսակցության խիստ քննադատությունը, Ֆրանսիայում աշխատանքի օրենքի դեմ բողոքների ծավալվելը, Կորեական թերակղզում միջուկային զարգացումների հանդեպ ԵՄ-ի արձագանքը և ի վերջո «Բրէքզիթ»-ի ֆինանսական հարցերի կապակցությամբ Բրյուսելի ճնշումներին ուղղված Լոնդոնի քննադատությունը:

----------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի քաղաքական որոշ զարգացումներին: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը Եվրոպայի արդարադատության ատյանի արձակած ճակատագրական վճիռն էր, որը չորեքշաբթի օրը մերժելով այդ միության միգրացիոն քաղաքականության կապակցությամբ Եվրոպայի արևելքի երկրների, այդ թվում Սլովակիայի ու Հունգարիայի բողոքը, Բրյուսելին թույլատրեց անդամ երկրներին պարտադրել փախստականներին ընդունելու հարցում: Այս կապակցությամբ ԵՄ-ի անդամ երկրների միջև տարաձայնությունը ծագեց երկու տարի առաջ՝ ավելի քան մեկ միլիոն փախստականների հոսքը Եվրոպա ուղղվելու հետ միաժամանակ: Եվրոպայի արդարադատության ատյանը հանգել է այն եզրակացության, որ ԵՄ-ն կարող է անդամ երկրներին հրահանգել, որպեսզի համաձայնեն անօրինական և հիմնականում Իտալիայից ու Հունաստանից վերադարձված սիրիացի փախստականներին ընդունելու համար հստակեցված քվոտաների հետ: Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները փախստականներ ընդունելու ԵՄ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել այդ դատարանին: Եվրոպայի արդարադատության ատյանը հայտարարել է, որ փախստականներին բաժանելով նպատակ ունի մեղմել Իտալիայի ու Հունաստանի վրա ծանրացած ճնշումը: Քվոտաների համակարգը մշակվեց 2015 թվականի հունիսին՝ Եվրահանձնաժողովի կողմից և վավերացվեց միության անդամ երկրների մեծամասնության կողմ ձայներով: Սակայն Եվրոպայի արևելքի երկրներն իրենց հասարակական ու մշակութային միատարրությունը սպառնալիքի տակ հայտնվելու պատճառով դեմ են փախստականների ընդունմանը: Այս ծրագիրը ներառում է 120 հազար հոգու բնակեցումը, սակայն մինչ այսօր միայն շուրջ 25 հազար հոգի է տեղափոխման ու բնակեցման ծրագրի հովանու ներքո առնվել: ԵՄ-ի միգրանտների հարցերով կոմիսար Դիմիտրիոս Ավամոպոլոսն իր թուիթերյան էջում գրել է. «Այսօր համագործակցության և այս ծրագրին զորակցություն հայտնելու օրն է»: Իհարկե պարզ չէ, թե Եվրահանձնաժողովը մինչև երբ կարող է այդ երկրի արևելյան երկրներին պարտադրել փախստականներ ընդունելու հարցում, հատկապես որ որոշ փախստականներ չեն ցանկանում բնակություն հաստատել Եվրոպայի արևելքի չքավոր երկրներում:

Անցած շաբաթվա քաղաքական մյուս գլխավոր իրադարձությունը եվրոպական օրենքների չեղարկման մասին օրինագծի քննարկումն էր Բրիտանիայի խորհրդարանում: Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հինգշաբթի օրվանից սկսեցին իրենց խորհրդակցություններն այն օրենքների մասին, որոնք ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումից հետո պիտի կրճատվեն այդ երկրի ազգային օրենքներից: Թերեզա Մեյի կառավարության մեջ «Բրէքզիթ»-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսի ընդգծմամբ այս գործընթացը հստակեցնելու է ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման և Բրիտանիայի խորհրդարանի իշխանության վերականգնման բարդ գործընթացը: Բրիտանիայի կառավարությունը երկու ամիս առաջ հրապարակեց այս օրինագիծը, որը վավերացվելու դեպքում վերջ է տալու Բրիտանիայում Եվրոպայի օրենքների գերազանցությանը, սակայն անհավանական է թվում որ Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցությունը համաձայն կլինի ներկա տեսքով այդ օրինագծի վավերացմանը:

------------------------

ԵՄ ԱԳ նախարարները Տալլինում քննարկել են Հյուսիսային Կորեային և Թուրքիային առնչվող զարգացումները: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հրաչ Մելքումյանը:

-------------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում ՆԱՏՕ-ն հակազդեց Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությանը և ազդարարեց դրան վերաբերող տեղեկությունները թափանցիկ չլինելու դեմ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ թեև առաջիկա շաբաթ կայանալիք Ռուսաստանի և Բելառուսի բանակների համատեղ զորավարժությունը որևէ հրատապ սպառնալիք չի ներկայացնում, սակայն զորավարժությանը վերաբերող տեղեկությունների կապակցությամբ թափանցիկ չլինելու պատճառով դատապարտում է Մոսկվային: «Արևմուտք-2017» կոչվող այս զորավարժությունը, որին ըստ Ռուսաստանի հայտարարության մասնակցելու են 12700 զորայիններ, մտահոգություն է առաջացրել Լեհաստանում ու Բալտյան տարածաշրջանի երկրներում: Մոսկվան հայտարարել է, որ այս զորավարժությունը տեղի կունենա Ռուսաստանի արևմուտքում, այդ թվում Կալինինգրադի տարածքում ու Բելառուսում և դրան մասնակցելու են Բելառուսի 7200 և Ռուսաստանի 5500 զորայիններ: Ռուսաստանի ընդգծմամբ զորավարժությունը միանշանակ պաշտպանական բնույթ է կրում: Արևմուտքցի պաշտոնատարներ ասում են, որ զորավարժության համար նախապատրաստությունը վկայում է այն մասին, որ դա շատ ավելի մեծ է լինելու այն ինչից, որ հայտարարել է Ռուսաստանը: Շտոլտենբերգը հայտարարել է. «Հատկապես այն պայմաններում, երբ լարվածությունները գտնվում են սուր վիճակում թափանցիկություն ու կանխատեսելիությունն առավել մեծ նշանակություն են ստանում և կարող են կրճատել թյուրիմացությունների և անցանկալի միջադեպերի վտանգը»: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատասխանատու Փեթըր Փաուելի հետ հանդիպման ժամանակ մանրամասն զեկույց ներկայացնելով «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժության մասին հայտարարել է, որ դա պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ որևէ երրորդ երկրի կողմը: Գերասիմովի ընդգծմամբ զորավարժության նպատակն է ապահովել Ռուսաստանի և Բելառուսի  անվտանգությունը:

----------------------------

Բարեկամներ մեր հաղորդման վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում աշխատանքի օրենքի բարեփոխման համար Ֆրանսիայի կառավարության ջանքերն այդ երկրում ծավալուն բողոքի առիթ են տվել: Աշխատանքի օրենքի բարեփոխումը և աշխատանքի շուկայում ակտիվության ստեղծումը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Էմանուել Մաքրոնի գլխավոր գերակայություններից էին: Դա ի տես այն բանի, որ անցած երկու տասնամյակներում Ֆրանսիայի բոլոր նախագահները աշխատանքի շուկայի կարգավորման կապակցությամբ խոստումներ են տվել, սակայն գործնականում այդ երկրի աշխատանքի շուկայում որևէ ուշագրավ փոփոխություն չի նկատվել: Ֆրանսիայի Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները մի հաղորդագրությամբ քննադատել են աշխատանքի օրենքի բարեփոխման օրինագիծը: Կառավարության կողմից հովանավորվող աշխատատեղերի կրճատումը, բնակարանի ծախսերի կրճատումը և քաղաքացիներին հատկացվող այլ պետական նպաստների կրճատումը աշխատանքի օրենքի բարեփոխման շրջագծում իրականացվող քայլերից են, որոնք մտահոգություն են պատճառել Ֆրանսիայի ժողովրդին: Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Պիեռ Լոռանը քննադատելով աշխատանքի օրենքը բարեփոխելու կառավարության ջանքերն այդ երկրի նախագահ Էմանունել Մաքրոնին մեղադրել է միապետության մեջ: Ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթը գրել է, որ այս օրինագիծը վավերացնելու հարցում աշխատանքի նախարարի հաղթանակը կամ ձախողումը, որը Մաքրոնի կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված առաջին օրինագիծն է համարվում, նրա նախագահության հնգամյա շրջանի համար մեծ նշանակություն է ունենալու և դրա ճակատագրի հետ է կապված տնտեսական բարեփոխումների այն բոլոր օրինագծերի ճակատագիրը, որոնց Մաքրոնը խորհրդարան կներկայացնի առաջիկա տարիների ընթացքում:

   

 

 

Պիտակ