Սեպտեմբեր 17, 2017 20:32 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝Թուրքիային գերմանական սպառազինության վաճառքի առկախումը, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակը իջեցնելու կապակցությամբ Մերկելի ընդգծումը, Արաբիային սպառազինության վաճառքը դադարեցնելու կապակցությամբ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության պահանջը, ԻԼԻՊ-ի կողմից Լոնդոնում իրականացված ահաբեկչական հարձակումը, Եվրոպայի ճանապարհին փախստական երեխաների սեռական չարաշահման ենթարկվելու կապակցությամբ ՄԱԿ-ի զգուշացումը, ԵՄ-ի կողմից Ղրիմի թերակղզում և Սևաստոպոլում անցկացված տեղական ընտրությունների արդյունքների մերժումը, Բրիտանիայից եվրոպացի քաղաքացիների արտաքսման դեպքերի աննախընթաց աճը, Նորվեգիայում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, Իսլանդիայի վարչապետի կողմից այդ երկրում վաղաժամկետ ընտրությունների կապակցությամբ հրապարակված հայտարարությունը, Կատարի դեմ շրջափակումները չեղարկելու կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի կոչը, ԱՄՆ-ին ուղղված ՌԴ դաշնային խորհրդի նախագահի խստաոճ նախազգուցաումը, Ռուսաստանի և Բելառուսի համատեղ զորավարժությանն ուղղված ՆԱՏՕ-ի անդամ երկրների քննադատությունների մերժումը, Բրիտանիայում մեծ չեղարկման մասին օրինագծի վավերացումը, Եվրոգոտու տարածքի ընդլայնման հետ Ավստրիայի հակառակությունը, ԵՄ-ի ֆինանսական ու արժութային քաղաքականությունների շուրջ Մերկելի և Մաքրոնի տարաձայնությունը, ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին դիմակայելու համար Ռուսաստանի միջուկային վահանի տեղադրումը, Կորեական թերակղզու ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի համընթացությունը, փախստականների կապակցությամբ եվրոպական երկրների տարաձայնությունների կարգավորման կապակցությամբ Գերմանիայի կանցլերի ընդգծումը, Ռուսաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, Իրաքի Քուրդստանում հանրաքվեի հետ Գերմանիայի հակառակությունը, 15 երկրների մասնակցությամբ Ուկրաինայում զորավարժության կազմակերպումը և ի վերջո Կատալոնիայի անկախության հանրաքվեն կանխելու համար Իսպանիայի կառավարության նոր նախաձեռնությունները:

------------------

Մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական գլխավոր իրադարձություններին:  Անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն ԱՄՆ-ի կողմից հակառուսական քաղաքականությունները շարունակվելու պարագային Մոսկվայի խիստ նախազգուշացումն էր: ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Վաշինգտոնի պաշտոնատարներին հեռու պահելով այդ երկրի հետ առճակատումից ասաց. «ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությունները կրակի հետ խաղալու իմաստով են, քանի որ այդտեղ դրված է մի երկրի հետ առճակատման հարցը, որն ունի աշխարհում հրթիռային ու միջուկային ամենամեծ զինապահեստը և ամենահզոր բանակներից մեկը»: «Մոսկվան շարունակ ընդդիմացել է ԱՄՆ-ի ու արևմուտքի միջամտողական ու տիրակալական քաղաքականություններին և այդ պատճառով էլ Ռուսաստանի հետ թշնամությունը սրվում է»,-հավելեց  ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հակառակ Թրամփի իշխանության հասնելուց հետո Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների զգալի չափերով բարելավման կապակցությամբ ռուսների նախնական պատկերացման, Այսօր իրադարձությունները հակառակ ընթացք են ունեցել: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենքը փակել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիները և մոտ ապագայում հանգեցնելու է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարվածությունների առավել սրման: Սակայն լիովին հակասում է Թրամփի իշխանության հասնելու կապակցությամբ ռուսների ակնկալիքներին: Նկատի առնելով նոր պատժամիջոցների գործադրումը և միջազգային շատ հարցերում, հատկապես Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ Մոսկվայի ու Վաշինգտոնի դիրքորոշումների միջև հակասության շարունակվելը, մոտ ապագայում ներկա իրավիճակի փոփոխման և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում նոր էջ բացվելու հետ որևէ հույս չի կարող կապել: Միևնույն ժամանակ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերը վկայում են, որ ամերիկացիները վճռակամ են տարբեր բնագավառներում մարտահրավերներ ուղղել ռուսներին:

Այս շաբաթվա քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը Բրիտանիայի խորհրդարանում «Մեծ չեղարկման» մասին օրինագծի վավերացումն էր: Բրիտանիայի խորհրդարանի 326 պատգամավորներ անցած երեքշաբթի օրն այդ օրինագծին կողմ, իսկ 290 պատգամավորներ՝ դեմ քվեարկեցին: Այս օրինագծի նպատակն է չեղարկել 1972 թվականի օրենքը, որի համաձայն Բրիտանիան ԵՄ-ի անդամ ընտրվեց և դրա արդյունքում եվրոպական 12000 օրենքներ ու կանոններ ավելացվեցին Բրիտանիայի օրենքներին: Նոր օրինագծի համաձայն հիշյալ օրենքներն ու կանոնները չեղարկվում և կամ փոփոխության են ենթարկվում: 1972 թվականի եվրոպական համապարփակ օրենքի համաձայն Բրիտանիան ենթարկվեց ԵՄ-ի օրենքներին և ԵՄ-ի օրենքները այդ երկրի ներքին օրենքների կապակցությամբ գերազանցություն ստացան: «Մեծ չեղարկման» մասին օրինագծի նպատակն է «Բրէքզիթ»-ի ծրագրավորված գործադրումն ու այդ ընթացքում ցանկացած տեսակի անկարգության կանխումը: Ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանը մեղադրել են այն հարցում, որ «Մեծ չեղարկման» նախագծում մի կետ է ավելացրել, որի համաձայն «Բրէքզիթ»-ի գործընթացին վերահսկող խորհրդարանական կոմիտեի անդամների մեծամասնությունը Պահպանողական կուսակցությունից են լինելու, ինչը պատճառ կդառնա, որ պահպանողականներն իրենց ազդեցությունը գործադրեն այդ կոմիտեում: «Բրէքզիթ»-ի գործընթացում անհրաժեշտ է Բրիտանիայի օրենքներին համապատասխանեցնել ու բարեփոխել ԵՄ-ի օրենքներից շատերը: Նկատի առնելով ֆինանսական, տնտեսական, արդյունաբերական, առևտրական, քաղաքական ու ապահովական ոլորտներում Բրիտանիայի հետ ԵՄ-ի հարաբերությունների խորքը, բարդությունն ու ծավալներն ինչը բխում է այդ միությանը Բրիտանիայի մի քանի տասնամյակ տևած անդամակցությունից, նույնիսկ Պահպանողական կուսակցության կողմից մեծ ջանքեր գործադրվելու դեպքում այս գործընթացի իրականացումը տարիներ է տևելու:

------------------------

Եվրոպացի օրենսդիրները «Ադրբեջանական լվացքատան» գործով հետաքննության կոչ են անում: Այս թեմային անդրադարձել է լրագրող Լուսինե Մուսայելյանը:

----------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անվտանգության խնդիրներին: Այս շրջագծում կրկին անգամ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների ականատես եղանք: Ուրբաթ օրը Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոյի վագոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվեց առնվազն 31 մարդ: Լոնդոնի մետրոյում պայթյունի պատասխանատվությունն իր վրա վերցրեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արձագանքելով այս դեպքին այդ երկրի ազգային անվտանգությանն սպառնացող սպառնալիքների կապակցությամբ զգուշացման մակարդակը բարձրացրեց «ճգնաժամային» վիճակի: Դա այն իմաստով է, որ Բրիտանիայի կառավարությունը չի բացառում մոտալուտ այլ հարձակման հավանականությունը: Բրիտանիայի ՆԳ նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ին միացած այդ երկրի շուրջ 300 քաղաքացիներ, այդ խմբի կրած վերջին պարտություններից հետո վերադարձել են իրենց երկիրը: Այս լուրը Բրիտանիայում խստացրել է անվտանգության հետ կապված մտահոգությունները: Ի դեպ, ԶԼՄ-ները տեղեկացրեցին Ֆրանսիայի արևելքում մեկ այլ հարձակման մասին: Մուրճի միջոցով մի մարդու հարձակման հետևանքով Ֆրանսիայի արևելյան Շառլ-Սուր Սաուի տարածքում վիրավորվեցին երկու կանայք: Գրոհային անձը չի ձերբակալվել և վիրավորների վիճակը ծանր է հաղորդվել: Եվրոպացիները, որոնք վերջին տարիներին Սիրիայում ահաբեկչական խմբերին պաշտպանելու միջոցով թաքֆիրական ահաբեկչության տարածման ուղղությամբ գլխավոր դերակատարություն են ունեցել այսօր եվրոպացի թաքֆիրական վարձկանների իրենց երկրները վերադառնալով ու նաև ԻԼԻՊ-ին հավատարիմ տարրերի միջոցով իրականացված ահաբեկչական քայլերով քաղում են իրենց վերցրած քայլերի պտուղը:  Այս երկրները, հատկապես Բրիտանիան ու Ֆրանսիան չէին պատկերացնում, որ ահաբեկչական խմբերի ձևավորմանն ու տարածմանը ցուցաբերված նրանց համակողմանի օժանդակությունների հետևանքները մի օր վերադառնալու է իրենց կողմը: Այդ հանդերձ վերջին հարձակումներն ապացուցեցին, որ այս պատկերացումները սխալ են և եվրոպացիները պիտի նախապատրաստվեն ավելի մեծ թվով ահաբեկչական հարձակումների համար:

----------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում Եվրոգոտու տարածքում բարեփոխումների հետ համաձայնության ու գործադրման շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև լուրջ տարաձայնությունների ականատես ենք: Կանխատեսումների համաձայն Գերմանիայի խորհրդարանական առաջիկա ընտրություններում Մերկելի հաղթանակը չի մեղմացնելու Եվրոգոտում բարեփոխումների կապակցությամբ Մաքրոնի հետ տարաձայնությունները: Հիմք ընդունելով Եվրոգոտու համար իր երազային նախագծերը Մաքրոնն ընդգծում է, որ Եվրոգոտին պիտի ունենա իր առանձին ֆինանսների նախարարն ու խորհրդարանը և իր ֆինանսական նախագծերի իրականացման համար հարյուրավոր միլիարդ եվրո բյուջեի կարիք ունի, մինչդեռ Մերկելն ընդգծում է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի նախագիծը, որը կենտրոնացած է ԵՄ-ի համար Արժութային միացյալ հիմնադրամի ստեղծման վրա: Գերմանիայի ֆինանսների նախարարը համոզված է, որ եվրոպական հիմնադրամը պիտի հնարավորություն ունենա վերահսկել անդամ երկրների բյուջեն, մինչդեռ դրան համաձայն չէ Ֆրանսիան: Դա ի տես այն բանի, որ Մաքրոնը ԵՄ-ի քաղաքականություններում ու փախստականների հետ կապված հարցերում կանգնած է Գերմանիայի կողքին և պաշտպանում է Շենգենի ու Եվրոյի գոտին և Ռուսաստանի, Սիրիայի ու ազատ առևտրի հետ կապված հարցերում էլ նրա տեսակետներն ըստ երևույթին համապատասխանում են Գերմանիայի տեսակետներին:

 

 

Պիտակ