Սեպտեմբեր 24, 2017 20:53 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում՝ չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

 

Մեր հաղորդման առաջին բաժնում  թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մաքրոնի կողմից այդ երկրում աշխատանքի օրենքի բարեփոխման օրինագծի ստորագրումը, Իտալիա կատարած ուղևորության ընթացքում Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակվելու մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ընդգծումը, «Մուդիս» վարկանիշային հաստատության կողմից Բրիտանիայի վարկանիշի իջեցումը, առևտրական երաշխիքների կրճատման ուղղությամբ Թուրքիայի դեմ վերցված Գերմանիայի առևտրական քայլը, Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա Շոտլանդիայի վարչապետի դրած շեշտը, Սիրիայի վերակառուցման հարցով ԵՄ-ին ուղղված Ռուսաստանի քննադատությունը, Եվրոպայի և Կանադայի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի գործադրման հանձնվելը, սառը պատերազմը վերականգնելու ՆԱՏՕ-ի ջանքերին ուղղված Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քննադատությունը, Հունաստան մուտք գործող փախստականների թվի հավելումը, խտրականության ու բռնությունների հանդեպ Եվրոպայի մուսուլմանների գանգատների հավելումը, միջազգային ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված Բրիտանիայի վարչապետի քննադատությունն ու նաև վետոյի իրավունքից օգտվելու համար Ռուսաստանին քննադատելը, ՄԱԿ-ի միջուկային սպառազինության արգելման պայմանագրի դատապարտումը ՆԱՏՕ-ի կողմից, Կատալոնիայի հանրաքվեն անօրինական լինելու կապակցությամբ Իսպանիայի վարչապետի ընդգծումը, Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքըլ Ֆալոնի ուղևորությունն Արաբիա, Ռուսաստանի նավահանգիստներում դոլարով առևտուրը դադարեցվելու մասին Պուտինի հրահանգը, Եվրոպան արևելքի ու արևմուտքի բաժանվելու մասին Գերմանիայի զգուշացումը, «Բրէքզիթ»-ի ֆինանսական ու տնտեսական բացասական հետևանքների կապակցությամբ Բրիտանիայի ֆինանսական հարցերով պաշտոնատարների նոր զգուշացումը, Ուկրաինային ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարանոց ռազմական օժանդակությունը, Գերմանիայում հասարակական բարեփոխումների մասին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի նախընտրական մեծ խոստումը և «Զափադ-2017» անվամբ Ռուսաստանի և Բելառուսի  մեծ զորավարժության ավարտվելը:

---------------------------------

Մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական որոշ իրադարձություններին, որոնցից գլխավորներից մեկն անցած ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի կողմից այդ երկրի աշխատանքի օրենքներում բարեփոխումների մասին հրամանագրի ստորագրումն էր: Մաքրոնի ընդգծմամբ այդ բարեփոխումներից որոշները գործադրման կհանձնվեն 2017 թվականի դեկտեմբերից, որից հետո բարեփոխումների լիարժեք գործադրումը կավարտվի 2018 թվականի վերջին: Այս քայլը Մաքրոնի նախագահության շրջանի գլխավոր նպատակներից է համարվում: Տարբեր արհմիությունների խիստ քննադատությանն արժանացած այս բարեփոխումները գործատուներին հնարավորություն են տալիս առավել լիազորություններ ունենալու աշխատավորներին ու աշխատողներին աշխատանքի վերցնելու և կամ աշխատանքից ազատելու հարցում: Այսպիսով հիշյալ բարեփոխումները աշխատուժին աշխատեցնելն ու նաև նրանց աշխատանքից ազատելն առավել հեշտացնելու են ընկերությունների համար: Հազարավոր բողոքարարներ ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպելով դատապարտել են Ֆրանսիայում աշխատանքի օրենքում բարեփոխումները: Արհմիություններն ու ժողովրդի խոշոր մաստ համոզված է, որ նման բարեփոխումներն ու որոշումները հնարավոր չէ սովորական մի հրամանագրով գործադրման հանձնել: Ֆրանսիայի կառավարության խոսնակ Քրիստոֆեր Քարսթներն արձագանքելով բողոքներին, ընդգծել է, որ Ֆրանսիայի աշխատանքի օրենքում նման բարեփոխումները թե անհրաժեշտ և թե օրինական են: Քանի որ ժողովրդավարական սկզբունքներով դրանց մասին տարբեր ժամանակահատվածներում քննարկումներ են իրականացվել: Ֆրանսիայի նախագահի ընդգծմամբ աշխատանքի օրենքի բարեփոխումն այդ երկրի տնտեսության համար անհրաժեշտություն է: Մաքրոնը խոստացել է գործազրկությունը առաջիկա հինգ տարիներում ներկա 9.5 տոկոսից իջեցնել 7 տոկոսի: Նա հավակնում է, որ աշխատանքի օրենքներում բարեփոխության բացակայությամբ կառավարությունը չի կարող վերացնել Ֆրանսիայում գործազրկության բարդությունը: Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնատարներ ասում են, որ աշխատավորների իրավունքները պաշտպանող կոշտ օրենքները պատճառ են դառնում, որ աշխարհի մեծ ընկերություններն ու ներդրողները հեռանան Ֆրանսիայից: Դա ի տես այն բանի, որ Ֆրանսիայի աշխատավորական արհմիություններ ընդգծում են, որ Ֆրանսիայում գործազրկության պատճառը ոչ թե բարդ օրենքներն, այլ կապիտալի տերերի չափից ավելի շահամոլություն է: Նրանք համոզված են, որ գործազրկության բարդությունը դիմակայելու համար պիտի բարձրացնել արտադրության սակը և կառավարությունը ներդրման ու վերահսկողության բաժնում պատասխանատվության բեռն իր ուսերից թոթափելու փոխարեն պիտի առավել ընդլայնված ներկայություն ունենա տնտեսական ոլորտում: Կարելի է կանխատեսել, որ այս կապակցությամբ քննադատությունները սրվելով Մաքրոնի կառավարությանը ծանր օրեր են սպասում: Տնտեսագետ Ֆերեյդուն Խավանդի ընդգծմամբ Ֆրանսիայի մշակույթն ու պատմական անցյալը խիստ կերպով կապակցված են աշխատանքի գործող օրենքին և այդ պատճառով էլ այդ օրենքում բարեփոխումների իրագործումը լուրջ արգելքների է հանդիպել:

----------------------------

Կատալոնիայի անկախության հանրաքվեի նախաշեմին Իսպանիայում իրավիճակը սրվում է: Թեման քննարկել է լրագրող Հրաչ Մելքումյանը:

--------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերի քննարկմանը: Այս շրջագծում Ուկրաինային ռազմական օժանդակություններ միջոցով Եվրոպայի արևելքում գտնվող այդ մեծ երկիր ներթափանցելու ԱՄՆ-ի ջանքերի ականատես էինք: Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հայտարարեց, որ ԱՄՆ-ի 2018 թվականի ռազմական բյուջեում առաջին անգամը լինելով 500 միլիոն դոլար բյուջե է հատկացվել Ուկրաինային: Պոռոշենկոն 2017 թվականի հունիսին Թրամփի հետ հանդիպման ժամանակ ֆինանսական օժանդակությունների և սպառազինության առաքման դիմում ներկայացրեց այդ երկրին: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը 2017 թվականի օգոստոսի վերջերին Պոռոշենկոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Կիևի հետ ռազմական համագործակցությունների ընդլայնումը, տեղեկացրեց այդ երկրին անվճար կերպով 175 միլիոն դոլարին համարժեք զենք տրամադրվելու մասին: Ուկրաինացի ռազմական փորձագետ Իգոր Ռոմանենկոի ընդգծմամբ Պենտագոնի պետի այցն Ուկրաինա մեսիջ էր ուղղված Կրեմլին, որն ապացուցում էր հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախում ծագելու դեպքում Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունների հարցում Վաշինգտոնի լրջությունը: ԱՄՆ-ն այդ քայլը դեմ է առել Ռուսաստանի բացասական արձագանքին: Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինային մահաբեր զենքերով զինելն ընդլայնելու է այդ երկրում անկայությունը: Ուկրաինային սպառազինական օժանդակությունների ծավալներն ուշագրավ չափերով մեծացնելու ԱՄՆ-ի քայլը գնահատվում է Եվրոպայի արևելքի այդ կարևոր երկրում իր ներազդեցությունն ընդլայնելու և Ռուսաստանի մերձավոր տարածքներում այդ երկրի ներազդեցությունը սահմանափակելու շրջագծում: Վերջին զարգացումները և հատկապես Թրամփի միջոցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրենքի ստորագրումը բացահայտ կերպով լավատեսություն են փոխանցել պաշտոնական Կիևին և գոհունակություն են պատճառել Պոռոշենկոին: Այժմ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերություններում նոր էջ է բացվում, որի յուրահատկությունը տարբեր ծավալներով հարաբերությունների ընդլայնման և Ուկրաինայում ռազմական ներկայությունն ընդլայնելու ուղղությամբ Վաշինգտոնի բացահայտ ջանքերն են: Կիևի հանդեպ Վաշինգտոնի հովանավորությունը միայն սպառազինական օժանդակություններով չի սահմանափակվում, այլև ԱՄՆ-ն շարունակ պաշտպանել է Ռուսաստանի դեմ ուղղված Ուկրաինայի հավակնությունները: Այս կապակցությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարը Ռուսաստանին մեղադրել է այն հարցում, որ բռնի ուժ գործադրելով փորձում է փոխել միջազգային սահմանները: Քաղաքագետ Անդրեի Սոշցնեևի ընդգծմամբ այն օրվանից երբ Թրամփն ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենքը, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն աննախընթաց կերպով մթագնել են: Անկասկած այս գործընթացի շարունակվելն ու Ուկրաինայում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի խստացումը հանդիպելու են Մոսկվայի զգայնությանն ու համարժեք քայլերին:

---------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական իրադարձություններին: Այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի հրամանագրով արգելեց այդ երկրի նավահանգիստներում ամերիկյան դոլարով առ ու վաճառքը: Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հրահանգել է օրենք վավերացնել, որի շրջագծում ռուսական ռուբլին առաջիկա տարի Ռուսաստանի բոլոր նավահանգիստներում իրականացվող փոխանակումներում օգտագործվող արտարժույթը դառնա: Ռուսաստանի կառավարությունը պահպանելու համար փոխադրության ընկերությունների արտարժույթով հանձնառությունները, պարտավորվել է այս կապակցությամբ անցումային շրջան որոշել: Ռուսաստանի Դաշնության մենաշնորհների դեմ ծառայության պետ Իգոր Արտեմովի ընդգծմամբ Ռուսաստանի շատ նավահանգիստներ չնայած նրան, որ պետական համարվում, սակայն շարունակում են աշխատել դոլարով: Արտեմովի համոզմամբ այս որոշումը գործադրվելով արտասահմանցիները պարտավորվելու են ռուբլի գնել. Ինչը ռուբլի հզորացման ուղղությամբ վերցված քայլ է համարվում: Դոլարը ռոբլիով փոխարինելու մասին առաջարկը Պոււտինի կողմից առաջին անգամ ներկայացվեց անցած տարի: Փոխադրության շատ մեծ ընկերություններ չողջունեցին այդ որոշումը, որի պատճառը դոլարի և այլ արտարժույթների դիմաց ռուբլու արժեքի տատանումներն էին: Իրականության մեջ միջազգային փոխանակումներում դոլարը մեկ այլ արտարժույթով փոխարինելը մի առ ժամանակ է ինչ հետապնդվում է Ռուսաստանի և Չինաստանի նման նորահայտ որոշ տնտեսությունների կողմից, որի իրագործման ուղղությամբ գործնական քայլը կատարվել է այդ կապակցությամբ Պուտինի ստորագրած հրամանագրով:

 

 

 

 

 

Պիտակ