Հոկտեմբեր 02, 2017 20:05 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների  խորագրերին, որոնք են՝ Էստոնիայի մայրաքաղաք Թալինում ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ «Դիջիթալ Թալին» նստաշրջանի գումարումը, Ֆրանսիայի հակաահաբեկչական նոր օրինագծի կապակցությամբ ՄԱԿ-ի խիստ քննադատությունը, ԵՄ-ի անվտանգության պաշտպանության հանդեպ Բրիտանիայի հավատարմության վրա Թերեզա Մեյի դրած շեշտը, «Մերկոսուր»-ի հետ պայմանագիր կնքելու Բրիտանիայի պատրաստակամությունը, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը և ԵՄ-ում հիմնական բարեփոխումների անհրաժեշտության ընդգծումը, ի պաշտպանություն անկախության հանրաքվեին Կատալոնիայում հազարավոր ուսանողների ցույցը, Մաքրոնի տնտեսական բարեփոխումների դեմ ուղղված ֆրանսիացի հազարավոր թոշակառուների ցույցը, Ռուսաստանի նախագահի Թուրքիա կատարած ուղևորությունը, «Բրէքզիթ»-ի հարցով Բրիտանիայի Պահպանողական կուսակցությանն ուղղված այդ երկրի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի քննադատությունը, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի ԱՄՆ կատարած այցն ու Թրամփի քաղաքականություններին հետևելու պատճառով նրան ուղղված քննադատությունները, Ֆրանսիայի Լիոնում Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպումն ու երկու երկրի համատեղ ուղեքարտեզի ընդգծումը, Գերմանիայի կոալիցիոն նոր կառավարությանն անդամակցելու համար Լիբերալ-դեմոկրատական, Կանաչների և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների նախապայմանները, Գերմանիայում հզոր կառավարություն ձևավորվելու վրա Եվրահանձնաժողովի նախագահի դրած շեշտը, Պուտինի կողմից Ռուսաստանի քիմիական զինապահեստի լիարժեք ոչնչացման մասին հայտարարությունը, «Բրէքզիթ»-ի հարցով բանակցություններում բավարար առաջընթաց չարձանագրվելու մասին ԵԽ-ի նախագահ Դոնալդ Թուսքի հայտարարությունը, Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի և Պակիստանի համատեղ զորավարժությունը, Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի համաձայնությունը Ռուսաստանի կողմից ոտնահարվելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքի մերժումը, Հունաստանում միգրանտների բնակեցման պայմանների կապակցությամբ ԵԽ-ի քննադատությունը, Բրիտանիայի միջուկային հզորության մասին Լեյբորիստական կուսակցության դիրքորոշման փոփոխումը, ուկրաիներեն լեզվով ուսուցումների ընդլայնման աղմկահարույց օրենքի ստորագրումը Պոռոշենկոյի կողմից, Սենատի ընտրություններում Ֆրանսիայի ղեկավարող կուսակցության կրած պարտությունը և Բրիտանիայի ԵՄ-ի տնտեսության կազմում մնալու համար Լեյբորիստական կուսակցության պահանջը:

------------------------------

Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ առանցքում կքննարկենք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունները:

Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը կիրակի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին էին: Ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնես-դեմոկրատական կուսակցությունների միավորումը շահեց ձայների 33, Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20.5, աջակողմյան Էյ.Էֆ.Դի. կամ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը՝ 12.6, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.7, Կանաչների կուսակցությունը՝ 9.2 և Ձախերի կուսակցությունը՝ 8.9 տոկոսը: Քրիստոնեա-դեմոկրտական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները ամենաշատ ձայները շահելով հանդերձ, նախորդ ընտրությունների համեմատությամբ կորցրեցին համապատասխանաբար իրենց ձայների 8.3 և 5.5 տոկոսը:  Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ)  արձանագրած արդյունքը 1949 թվականից ի վեր անենավատ արդյունքն է համարվում, իսկ սոցիալ-դեմոկրատականներն էլ իրենց գործունեության պատմության ամենավատ արդյունքներից մեկն են արձանագրել: Այս պահին գերմանական կուսակցությունները հայտարարում են Մերկելի կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու իրենց նախապայմանները: Այս կապակցությամբ նախնական բանակցությունները սկսվելուց առաջ Լիբերալ-դեմոկրատական, Սոցիալ-քրիստոնեական  և Կանաչների կուսակցությունները ներկայացրել են իրենց նախապայմանները, որոնց միջև մեծ տարաձայնություններ ու հակասություններ գոյություն ունեն: Սոցիալ-քրիստոնեական կուսակցությունը հայտարարել է, որ միայն փախստականների ընդունման համար առաստաղ չճշտվելու պարագային պատրաստ կլինի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը: Կանաչների կուսակցության առաջնորդ Սիմոն Փիթերը հայտարարել է, որ կոալիցիոն կառավարության մեջ փախստականների ընդունման համար որևէ առաստաղ չի ճշտվելու: Նա ընդգծեց, որ եթե Սոցիալ-քրիստոնեական կուսակցությունը ցանկանում է այդ կապակցությամբ նախնական բանակցություններ սկսել պիտի իրեն նախապատրաստի այդ հարցի համար: Կանաչների կուսակցությունը նաև մերժել է մինչև 2018 թվականի մարտ ամիսն առկախված փախստականների ընտանեկան միգրացիայի արգելքի երկարաձգումը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդներն էլ հայտարարել է, որ այդ կուսակցությունը միայն մաս կկազմի կոալիցիան այն կառավարությանը, որ փոփոխությունների կողմնակից լինի: Նա անդրադառնալով տնտեսության և ուսումնա-դաստիարակչության հետ կապված քաղաքականություններում բարեփոխումների անհրաժեշտությանը ընդգծել է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Կանադայի օրինակով միգրացիայի մասին օրենք և էներգետիկայի ոլորտում տրամաբանական քաղաքականություն է ցանկանում և մերժում է Եվրոպայում ֆինանսական ավտոմատ փոխանցումները: Լինդները սպառնացել է, որ եթե հնարավոր չլինի քրիստոնեական միավորված կուսակցությունների և Կանաչների կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորել, իր գլխավորած կուսակցությունը հանդես կգա ընդդիմության դերում: Նկատի առնելով այն պարագան, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր արձանագրած թույլ արդյունքների պատճառով հայտարարել է, որ չի ցանկանում մաս կազմել կոալիցիոն կառավարությանը և գլխավորելու է ընդդիմություն, մյուս կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելը Մերկելի միակ հնարավորությունն է լինելու, ինչի իրագործումը նկատի առնելով հիշյալ կուսակցությունների ներկայացրած նախապայմաններն այնքան էլ դյուրին չի լինելու:

----------------------------

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Ազա Բաբայանը:

----------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի ապահովության հետ կապված հարցերի քննարկմանը: Այս շրջագծում Ռուսաստանը մերժեց Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիր՝ INF-ը ոտնահարելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից իրեն ուղղված մեղադրանքը: Ռուսաստանն ու ԱՄՆ անգամներ միմյանց մեղադրել են այս պայմանագիրը ոտնահարելու հարցում: Սառը պատերազմի շրջանում՝ 1987 թվականին ԱՄՆ-ի ու նախկին ԽՍՀՄ-ի միջոցով ստորագրված Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը դրա կողմերին արգելում է Եվրոպայում 500-ից 5500կմ հեռահարությամբ բալիստիկ և քրուզ տեսակի հրթիռներ տեղակայել: Մոսկվան ավելի վաղ հայտարարել է, որ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, այդ թվում Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրին: Թեև ԱՄՆ-ն Եվրոպայում քրուզ տեսակի հրթիռներ տեղակայելու պատճառով Ռուսաստանին մեղադրել է հիշյալ պայմանագիրը ոտնահարելու մեջ, սակայն ռուսներն էլ միջուկային նոր ռումբ Եվրոպա փոխադրելու նախագիծը համարում եմ այդ պայմանագրի ոտնահարումը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2016 թվականի մարտին այդ երկրի Կոնգրեսին ներկայացրած զեկույցում Միջին հեռահարությամբ հրթիռների պայմանագրի հանդեպ Ռուսաստանի անհավատարմության կապակցությամբ մեղադրանքներ ներկայացրեց և հավակնեց, որ Ռուսաստանը 500-ից 5500կմ հեռահարությամբ քրուզ տեսակի հրթիռներ է արտադրել ու փորձարկել: ԱՄՆ-ն նաև հավակնեց, որ Ռուսաստանը արտադրել է հիշյալ հրթիռների արձակման պատվանդանները: ԱՄՆ-ի միջուկային ուժերի հրամանատար գեներալ Ջոն Հեյթոնն այս կապակցությամբ ասել է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները համարժեք կերպով պիտի պատասխանեն ռուսական հրթիռների տեղադրմանը: Իրականության մեջ ԱՄՆ-ն արդեն հինգ տարի է ինչ Ռուսաստանին մեղադրում է այդ պայմանագրի հանդեպ հավատարիմ չլինելու մեջ: Վաշինգտոնն այդ պայմանագրի ոտնահարման մասին հավակնություն կատարելով դա Ռուսաստանի դեմ քաղաքական ու քարոզչական միջոց է ծառայեցնում: Ամերիկացի պաշտոնատարներ հայտարարել են, որ Վաշինգտոնը Ռուսաստանին այդ պայմանագիր հանդեպ հավատարիմ մնալու հարցում ճնշման տակ դնելու համար միջոցներ ունի: Ամերիկացիների հավակնությամբ Ռուսաստանի կողմից նոտր տեսակի քրուզ հրթիռների կամ Իսկանդեր հրթիռների փորձարկումը Միջին հեռահարությամբ միջուկային պայմանագրի ոտնահարում է համարվում: Փոխադարձաբար ռուսաստանը մերժել է այդ պայմանագրի ցանկացած տեսակի ոտնահարումը և հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելով ոտնահարել է այդ պայմանագիրը: Ռուսաստանի հավակնությունը նաև վերաբերում է ամերիկյան անօդաչու թռչող սարքերին, որոնք Մոսկվայի դիտանկյունից տեղավորվում են քրուզ տեսակի հրթիռների բացատրության ներքո, որոնց մասին հիշատակում կա Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրում:

-----------------------------

Այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին առանցքում կքննարկենք Եվրոպայի տնտեսական ու ֆինանսական հարցերը: Այս շրջագծում անցած հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի տնտեսական բարեփոխումների և հարկերի հավելման դեմ ուղղված հազարավոր ֆրանսիացի թոշակառուների ցույցերի ականատեսն էինք: Մաքրոնի բարեփոխումների համաձայն շուրջ 8 միլիոն ֆրանսիացի թոշակառուներ, որոնք ամսական 1200 եվրո թոշակ են ստանում, առաջիկա տարի մյուս քաղաքացիների համեմատությամբ ամենաբարձր վճարումն են կատարելու ապահովագրության դիմաց: Ֆրանսիացի քաղաքացիների այս խավի հարկերի հավելումը պատճառ կդառնա, որ թոշակառուների եկամուտը հարյուրավոր եվրո կրճատվի: Այս անձանց ապահովագրության վճարումների և հարկերի հավելումը 20 միլիարդ եվրո հավելյալ եկամուտ է ապահովելու կառավարության համար: Մաքրոնի կառավարությունն անցած չորեքշաբթի օրը ներկայացրեց իր բյուջեի առաջին նախագիծը: Մաքրոնն անցած տարվա ընտրարշավի ժամանակ առողջապահության ու գործազրկության ապահովագրությունների բյուջեն ապահվելու համար խոստացավ բարձրացնել հարկերը: Միևնույն ժամանակ Մաքրոնի կառավարությունը կրճատել է որոշ ընտանիքների ու բիզնեսների հարկերը: Այս բաժնի հարկերի կրճատումը նպատակ ունի աշխուժություն մտցնել գործարարության բաժնում և կրճատել ծախսերը: Դա ի տես այն բանի, որ ձախակողմյան կուսակցություններն ու արհմիությունները համոզված են, որ բյուջեի օրինագիծը հարուստների օգտին է: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մոռն արձագանքելով բողոքներին ասել է, որ կառավարության ներկայացրած առաջարկները բխում են բոլորի շահերից:

 

 

Պիտակ