Հոկտեմբեր 08, 2017 21:03 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներակայացնում ենք «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը, որի ընթացքում չորս առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից հրաժարվելու վրա Պուտինի դրած շեշտը, Կատալոնիայում անկախության հանրաքվեն և Իսպանիայից այդ տարածքի անկախացմանը տրված 90 տոկոսանոց ձայնը, Դանիայում բուրկայի ու դիմակի օգտագործումն արգելող օրենքի վավերացումը, Բրիտանիայի վարչապետի հրաժարականի կապակցությամբ ճնշումների խստացումը, Բելառուսի հետ Ռուսաստանի համատեղ զորավարժությունը հաջող լինելու կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ընդգծումը, աֆղան փախստականներին վտարելու գործընթացը դադարեցնելու կապակցությամբ ԵՄ-ին ուղղված միջազգային համաներում կազմակերպության դիմումը, Կատալոնիայում անջատողականությունը Եվրոպայի այլ տարածքներ տարածվելու կապակցությամբ Եվրոպայի պաշտոնատարների մտահոգությունը, Կատալոնիայում անջատողականության հետ ԱՄՆ-ի հակառակությունը, Ֆրանսիայի կառավարության տնտեսական նախագծերի հանդեպ դժգոհության գոյության կապակցությամբ այդ երկրի վարչապետի խոստովանությունը, փախստականների հանդեպ եվրոպական երկրների վերաբերմունքի հանդեպ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության խիստ քննադատությունը, ԵՄ-ի առաջընթացը դադարեցվելու կապակցությամբ Իտալիայի վարչապետի քննադատությունը, «Բրէքզիթ»-ի հետևանքների հետ առճակատվելու համար Թերեզա Մեյի հայտնած պատրաստակամությունը, Թուրքիայից Գերմանիայի զինուժի և զինասարքերի Հորդանան փոխադրվելու ավարտվելը, «Բրէքզիթ»-ի բանակցությունների դանդաղ ընթացքի պատճառով Բրիտանիային ուղղված ԵՄ-ի դժգոհությունը, ԱՄՆ-ում իր դիվանագիտական կենտրոնները խուզարկման ենթարկվելու կապակցությամբ Ռուսաստանի խիստ արձագանքը, Պուտինի Թուրքմենստան կատարած ուղևորությունը, անջատողականության հարցի հանդեպ ԵՄ-ի երկակի դիրքորոշմանն ուղղված Սերբիայի նախագահի խիստ քննադատությունը, Եվրոգոտում 9 տոկոսը գերազանցող գործազրկության շարունակվելը, ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին կից Հիբրիդային սպառնալիքների դիմակայման կենտրոնի աշխատանքի մեկնարկը, միջազգային հարցերի ու ճգնաժամերի քննարկման նպատակով Սանկտ Պետերբուրգի միջազգային նստաշրջանի գումարումը, Ֆրանսիայի խորհրդարանում ահաբեկչության դեմ քայլերի օրինագծի վավերացումը, «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունների գործընթացին ուղղված Բրիտանիայի ֆինանսների նախարարի քննադատությունը,  Ֆրանսիայի Մարսեյլում ահաբեկչական նոր հարձակումը և Գերմանիայի արևելքում ու արևմուտքում անհավասարության գոյության կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ընդգծումը:

-------------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին: Այս շրջագծում գլխավոր լուրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոստովանությունն էր այն մասին, որ երկու Գերմանիաների վերամիավորումից 27 տարի անց Գերմանիայի արևելքում ու արևմուտքում անհավասարությունը շարունակվում է: Այս ուղղությամբ նա ընդգծեց, թե Գերմանիայի արևելյան ու արևմտյան նահանգներում կյանքի պայմանների հավասարության նպատակը չի իրագործվել: Այս հարցը հատկապես կարևոր է այն տեսակետից, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը մեծ հաջողություն արձանագրեց Գերմանիայի արևելյան նահանգներում, ինչն ահազանգ է հնչեցնում Գերմանիայի արևելքում տնտեսական անբարենպաստ պայմանների գոյության և միգրանտների դեմ կրքերի բորբոքման մասին: Այս շրջագծում Մերկելը խորհրդարանական ընտրություններում այս կուսակցության արձանագրած ուշագրավ հաղթանակը միայն Գերմանիայի արևելքին վերաբերող խնդիր չի համարում և դա կապում է այդ երկրի արևելյան ու նաև արևմտյան տարածքներում բնակվող ժողովրդի անապահովությանը: Մերկելը միևնույն ժամանակ հայտարարել է, որ կյանքում ունեցածը կորցնելու կապակցությամբ գերմանացի քաղաքացիների մտահոգությունը նրանց մղել է հակվելու ծայրահեղական այս կուսակցությանը: Մերկելը միևնույն ժամանակ հաստատել է, որ Գերմանիայի վերամիավորումից հետո այդ երկրի արևելյան ու արևմտյան բաժիններում կյանքի հավասար պայմաններ ստեղծելու Գերմանիայի կառավարության նպատակը չի իրագործվել, որի մասին է վկայում Գերմանիայի արևելյան ու արևմտյան նահանգներում ժողովրդի ունեցվածքի ու հարստության մեծ տարբերությունը: 1989 թվականին Բեռլինի պատի փլուզումը և 1990 թվականին երկու Գերմանիայի վերամիավորումը Գերմանիայում ու նույնիսկ աշխարհում կարևոր զարգացումների պատճառ դարձավ: Այդուհանդերձ Գերմանիան դեռ դիմագրավում է այդ վերամիավորման հատկապես տնտեսական հետևանքները: Թեև Գերմանիայի ֆեդերալ կառավարությունը մինչ այսօր շուրջ 2000 միլիարդ եվրո հատկացում է կատարել վերամիավորման գործընթացին, այդուհանդերձ Գերմանիայի արևելքում ու արևմուտքում բացահայտ տարբերությունները շարունակվում են: Գերմանիայի չքավոր տարածքները գտնվում են այդ երկրի արևելքում՝ Լեհաստանի ու Չեխիայի հետ սահմանին, որտեղ նվազագույն աշխատավարձը տարբերվում է Գերմանիայի արևմտյան տարածքներից: Դա ի տես այն բանի, որ Գերմանիայի արևելյան տարածքներում գործազրկությունը գերազանցում է 9 տոկոսը, մինչդեռ Գերմանիայի արևմտյան տարածքներում դա 5.8 տոկոս է: Գերմանացի տնտեսագետ Կառլ Բեռնեքի համոզմամբ առաջիկա երկու տասնամյակներում Գերմանիայի երկու բաժիններում կյանքի մակարդակն իրար մոտեցնելու մեծ ակնկալիք չպիտի ունենալ: Միևնույն ժամանակ Գերմանիայի արևելյան ու արևմտյան տարածքներում եկամտի մեծ տարբերություն գոյություն ունի, ինչի պատճառով էլ Գերմանիայի արևելյան տարածքների շատ բնակիչներ ներկա իրավիճակում փոփոխություն առաջացնելու հույսով իրենց ձայնը տվեցին «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որը վերջին ընտրություններին մասնակցեց Եվրոգոտուց Գերմանիայի հրաժարման և միգրանտների ընդունման հետ հակառակության կարգախոսներով: Սա ահազանգ է հնչեցնում Գերմանիայի կառավարության համար, որպեսզի Գերմանիայի արևելյան տարածքի բնակիչների տնտեսական ու կենցաղային պայմանների բարելավման համար շտապ ու լուրջ քայլեր ձեռնարկի:

-------------------

Ալիևն ասել է, որ Եվրախորհրդից դուրս գալու դեպքում Ադրբեջանի կյանքում շատ քիչ բան կփոխվի: Այս թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-------------------

Հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի մայրցամաքի անվտանգության հարցերին: Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկակի ստանդարտներից հրաժարվելու անհրաժեշտությունը: Պուտինի համոզմամբ չնայած Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարին, նրանք իրենց տակտիկաները փոխել են և այլ երկրներում ու աշխարհի տարբեր կենտերում հենակետեր են ստեղծել: Միևնույն ժամանակ ահաբեկիչները իրենց երկրները վերադառնալով ահաբեկչական գործունեություն են իրականացնում և այդպիսով լուրջ սպառնալիք են առաջացնում: Իրականության մեջ Պուտինի խոսքն ուղղված է արևմուտքցիներին, որոնց կողմնորոշումն ահաբեկչության հանդեպ բացահայտ կերպով հակասական է: Ահաբեկչության տարածման գլխավոր պատճառներից մեկը հատկապես Միջին Արևելքում ծայրահեղական ահաբեկչության հանդեպ երկակի մոտեցումն է: 2011 թվականի հունվարից ի վեր արաբական աշխարհում ժողովրդային շարժումների ձևավորմանը հաջորդած զարգացումները պատճառ դարձան, որպեսզի որոշ երկրներում ծայրահեղականության ու դրանից ակունք առնող ահաբեկչության համար հող նախապատրաստվի: Այդուհանդերձ արևմուտքցիներն ու նրանց արաբ դաշնակիցներն իրենց շահերի ու նպատակների իրագործման համար ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը դիմակայելու փոխարեն սկսեցին պաշտպանել այդ խմբերին ու ահաբեկչական տասնյակ այլ խմբերի: Քաղաքագետ Իվան Իպոլիտովի ընդգծմամբ վերջին տարիներին ԱՄՆ-ն շարունակ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իր արտաքին քաղաքականության իրագործման ուղղությամբ միջոց է ծառայեցրել, որի արդյունքը եղել է Միջին Արևելքի երկրների թուլացումը և ահաբեկչության ու ծայրահեղականության աճը: Այսօր արևմուտքցի թաքֆիրական տարրերի իրենց երկրները վերադառնալով և կամ թե Եվրոպայում և թե ԱՄՆ-ում ԻԼԻՊ-ին հավատարիմ տարրերի ահաբեկչական քայլերի իրագործմամբ երևան են եկել ծայրահեղական ահաբեկչությունը պաշտպանելու ուղղությամբ արևմուտքի քայլերի արդյունքը և դա հենց այն հարցն է, որին անդրադարձել է Պուտինը և հիշեցրել է դրա լուրջ վտանգի մասին: Գերմանացի փորձագետ Փիթեր Նյումանն անդրադառնալով ԻԼԻՊ-ի ձևավորմանն ու տարածման ասում է. «Սիրիայում տեղի ունեցածի հետևանքները երկար տարիներ հետապնդելու են մեզ»: Թվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ առաջին իրական քայլը ծայրահեղականությունն ու դրանից ակունք առած ահաբեկչությունը սպառնալիք համարելու և դրա դիմակայման համար իրական հավաքական քայլերի անհրաժեշտության ուղղությամբ աշխարհի բոլոր երկրների համախոհություն է:

-------------------------

Բարեկամներ մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կքննարկենք Եվրոպայի անցած շաբաթվա տնտեսական ու ֆինանսական իրադարձությունները: Եվրոպայի վիճակագրության կենտրոնը Եվրոգոտում գործազրկությունը 2017 թվականի օգոստոսին 9.1 տոկոս հայտարարեց: Այս հաստատությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Եվրոգոտում գործազրկությունը հունիս և հուլիս ամիսներին նույն չափի է եղել: Սա վկայում է այն մասին, որ գործազրկությունը շարունակում է մնալ Եվրոգոտու և ընդհանրապես ԵՄ-ի գլխավոր խնդիրը: ԵՄ-ի անդամ 28 երկրներից 18-ը Եվրոգոտու անդամ են: 2008 թվականի տնտեսական ու ֆինանսական աննախընթաց ճգնաժամից հետո Եվրոգոտու շատ երկրներ մեծ ճգնաժամի մատնվեցին, ինչը չափազանց լուրջ հետևանքներ ունեցավ նրանց տնտեսության համար: Այս պահին Եվրոգոտին իր անդամ երկրների դիմագրաված բարդությունների, այդ թվում գործազրկության, բյուջեի դեֆիցիտի, լճացման ու տնտեսական ցածր աճի դիմակայման ուղղությամբ ազդեցիկ քաղաքականություններ կիրառելու հարցում անկարող է գտնվել: Միևնույն ժամանակ այս երկրներում տնտեսական ճգնության քաղաքականության գործադրումը բացասական հետևանքներ ունենալով եկամուտների, ինչպես նաև հասարակական, կրթական ու առողջապահական ծառայությունների կրճատման, գործազրկության հավելման ու ի վերջո չքավորության տարածման պատճառ է դարձել, ինչն իր հերթին այդ երկրներում հանրային դժգոհությունների առիթ է տվել:

 

 

Պիտակ