Հոկտեմբեր 16, 2017 23:49 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս առանցքներում կքննարկենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր  իրադարձությունների խորագրերին, որոնք են՝  ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի դիրքորոշման վերաբերյալ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը, Մոգերինիի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնությանը ցուցաբերվող  պաշտպանությունը, ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների բարդացման կապակցությամբ ահազանգը, Ռուսաստանի հետ Թուրքիայի հրթիռային առևտրական գործարքից ԱՄՆ-ի մտահոգությունը, Եվրահանձնաժողովի նախագահի կողմից ԵՄ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորությունների հանդեպ Բրիտանիայի հավատարմության ընդգծումը, Կուբայի և ԵՄ-ի բանակցությունների վերսկսումը,  ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի երկակի չափանիշներին ուղղված Ռուսաստանի ԱԳ նախարարության քննադատությունը, ի պաշտպանություն Սիոնիստական ռեժիմին ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ այդ կազմակերպության արձագանքը, Եվրոպային դեպի Չինաստան ու Ռուսաստան մղելու կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված Գերմանիայի քննադատությունը, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու ուղղությամբ արևմտյան Բալկանների ջանքը, Բալթյան ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանն ուղղված Ռուսաստանի պաշտպանության նախարարության խիստ քննադատությունը, Սև ծովի կապակցությամբ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի հանդեպ Մոսկվայի խիստ հակազդեցությունը, Պուտինի կողմից ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջև համագործակցության ընդլայնման ընդգծումը, Կատալոնիայի անկախությունը միակողմանի կերպով պաշտոնապես չճանաչելու մասին Ֆրանսիայի հայտարարությունը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ Վաշինգտոնի թշնամական քայլերին ուղղված Մոսկվայի քննադատությունը, Վրաստանի ու ՆԱՏՕ-ի դեմ Ռուսաստանի խիստ դիրքորոշումը, միգրանտների շարքերում ահաբեկիչների Իտալիա մուտք գործելու կապակցությամբ այդ երկրի ՆԳ նախարարի հայտնած մտահոգությունը, անկախության հռչակումից հրաժարվելու համար Իսպանիայի կողմից Կատալոնիայի տարածքի ղեկավարին տրված հնգօրյա վերջնագիրը, Կատալոնիայում տնտեսական լճացման կապակցությամբ Իսպանիայի ազդարարությունը, Brexit-ի շուրջ բանակցությունների հինգերորդ շրջանի մեկնարկը, կառավարություն ձևավորելու համար Նիդերլանդների գլխավոր կուսակցությունների համաձայնությունը, Մոսկվայում ամերիկյան լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու Ռուսաստանի քայլը, Իտալիայի կողմից եվրոպական նախագծերի գործադրման անհրաժեշտության ընդգծումը և Գերմանիայի կանցլերի կողմից ապաստանյալների ընդունման համար քվոտաների հստակեցումը:

------------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունները: Անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման դեմ եվրոպական մեծ պետությունների պաշտոնատարների և ԵՄ-ի դիրքորոշումներն ու արձագանքն էին: եվրոպական երեք մեծ պետությունների ղեկավարները՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով մտահոգություն հայտնեցին ՀԳՀԾ-ի կապակցությամբ Դոնալդ Թրամփի չկշռադատված դիրքորոշման կապակցությամբ: Այս հաղորդագրությունը հրապարակվեց Իրանի կապակցությամբ ԱՄՆ ռազմավարության շուրջ այդ երկրի նախագահի ելույթից հետո: Հիշյալ երեք երկրները նաև իրենց լիարժեք հավատարմությունը հայտնելով ՀԳՀԾ-ի հանդեպ և հայտարարելով բոլոր կողմերի միջոցով լիարժեք գործադրման մասին, ՀԳՀԾ-ի պահպանումն իրենց ազգային ընդհանուր շահերի ուղղությամբ համարեցին: Եվրոպացի երեք ղեկավարների հստակ դիրքորոշումն ու նաև ՀԳՀԾ-ն պաշտպանող ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի դիրքորոշումները, կրկին անգամ բացահայտեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող տարաձայնության մեկ այլ պարագան: Իրականության մեջ ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի բացասական դիրքորոշումը և միջազգային այդ համաձայնությունը ոչնչացնելու ուղղությամբ նրա խափանիչ քայլերը, ոչ միայն արժանացել են ԱՄՆ-ի մրցակիցների ու թշնամիների, այդ թվում ռուսաստանի և Չինաստանի հակառակության, այլև խորացրել են Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև գոյություն ունեցող ճեղքվածքը: Եվրոպայի հարցերի փորձագետ Ադնան Թաբաթաբայիի ընդգծմամբ Թրամփը մեծացրել է Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող ճեղքվածքը: Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո նրա քայլերն ու դիրքորոշումները շատ պարագաներում դժգոհություն ու զայրույթ են պատճառել եվրոպացիներին: Փարիզի կլիմայական համաձայնությունից հրաժարվելու կապակցությամբ Թրամփի դիրքորոշումը, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման հետ Թրամփի հակառակությունն ու ռազմական բյուջեի հավելման և ՆԱՏՕ-ի բյուջեին իրենց մասնակցության բաժնի մեծացման կապակցությամբ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամներին ուղղված նրա իրարահաջորդ դիմումներն այն պարագաներից են, որոնք խորացրել են Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև ճեղքվածքը: Իսկ այսօր Թրամփի խիստ հակառակությունը ՀԳՀԾ-ի հետ, որը եվրոպացիների դիտանկյունից տրամաբանական և Իրանի միջուկային հարցի կարգավորման շրջագծում հարմար համաձայնություն է համարվում, կրկին երևան է բերել ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունը: ԵՄ-Ն ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի վերահսկման շրջագծում կնքված համաձայնություն է համարում, մինչդեռ Թրամփի դիտանկյունից ՀԳՀԾ-ն ոչ միայն պիտի պատճառ դառնա, որ խիստ վերահսկողություն ու սահմանափակումներ գործադրվեն Իրանի միջուկային ծրագրի պարագային, այլև պիտի ներառի ԱՄՆ-ի մյուս մտահոգությունները, այդ թվում Իրանի հրթիռային ծրագիրն ու Իրանի տարածաշրջանային քայլերը: Եվրոպայի հարցերի փորձագետ Ռոյա Մոնթազամիի համոզմամբ Եվրոպան տնտեսական ոլորտում ընդլայնել է Իրանի հետ հարաբերությունները և ՀԳՀԾ-ից հրաժարվելը նրա տնտեսական շահերից չի բխում: Աշխարհի տարբեր երկրների և տարածաշրջանների հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնումն այսօր եվրոպացիների գերակայություն է համարվում, մինչդեռ Թրամփը բացարձակ կերպով ընդգծում է, թե ԱՄՆ-ի տնտեսությունը պիտի հենվի իր ներքին ուժերի վրա և պիտի հեռու մնա աշխարհի այլ երկրների ու տարածաշրջանների հետ առևտրական համաձայնությունից:

--------------------------------

Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համաձայնության գալ С-400-ների համատեղ արտադրության շուրջ: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

---------------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս շրջագծում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թշնամական քայլերի ու դիրքորոշումների պատճառով Ռուսաստանի նոր դիրքորոշման ականատեսն էինք: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Բալթյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հակասում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերին: Հաղորդագրության մեջ անդրադարձ կատարվելով Բալթյան տարածաշրջանում և Ռուսաստանի սահմանների հարևանությամբ զորամիավոր հաստատելու ԱՄՆ-ի քայլին, հայտարարվել է, որ ԱՄՆ-ն այս քայլով ոտնահարել է սահմանափակ քանակությամբ զորուժ Ռուսաստանի հետ սահմաններ գործուղելու մասին ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններն ու հաղորդագրությունները: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հավելում է, որ ամերիկացի զինված ուժերի մի զորամիավոր զրահապատ ինքնագնացների ջոկատի ընկերակցությամբ Լեհաստան է ժամանել և դա ի տես այն բանի, որ այդ ուժերի երրորդ ջոկատը դեռ տեղակայված է մնում Լեհաստանում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն արձագանքեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ի բանաձևին, որը հարձակողական ու լարվածություն հարուցող է բնութագրել Սև ծովի տարածաշրջանի Ռուսաստանի քայլերը: Հաղորդագրության մեջ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Սև ծովի տարածաշրջանում անվտանգության կապակցությամբ Բուխարեստում գումարված ՆԱՏՕ-ի ԽՎ-ի բանաձևն անընդունելի և հրահրիչ է համարվում և Ռուսաստանի կապակցությամբ կատարված հավակնությունը լիովին սխալ է: Սև ծովում անվտանգության ու կայունության մասին բանաձևն ընդունվեց հոկտեմբերի 6-ից 9-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի 63-րդ նստաշրջանում, որտեղ հայտարարվել է, որ Ռուսաստանի քայլերը վերջին շրջանում առավել հարձակողական դառնալու պատճառով ՆԱՏՕ-ի արևելյան ճակատներում անվտանգության վիճակը ճգնաժամային է դարձել: ՆԱՏՕ-ի և այդ կազմակերպության պարագլուխներից համարվող ԱՄՆ-ի քայլերի կապակցությամբ Ռուսաստանի քաղաքական ու ռազմական կառույցների իրարահաջորդ ազդարարությունները վկայում են Ռուսաստանի դեմ այդ ռազմական կազմակերպության սպառնալիքներն առավել լուրջ ստանալու և այդ կապակցությամբ Ռուսաստանի մտահոգության սրման մասին: Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի իշխանությունները շարունակաբար ՆԱՏՕ-ին իրական սպառնալիք են համարում:

-----------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական իրադարձություններին:  Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ Բրիտանիան պիտի հավատարիմ մնա ԵՄ-ի հանդեպ իր ֆինանսական պարտավորություններին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարեց, որ մինչև Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ այդ միության առաջիկա բանակցությունների մեկնարկը Բրիտանիան պիտի մարի ԵՄ-ին ունեցած պարտքերը: Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Բրիտանիան ամեն օր նոր բարդությունների է հանդիպում և այդ պատճառով էլ  Brexit-ի գործընթացը ենթադրվածից շատ ավելի երկար է տևելու: Եվահանձնաժողովը համոզված  է, որ Լոնդոնը հավատարիմ պիտի մնա ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության շրջանում համաձայնեցված ֆինանսական պարտավորություններին, այդուհանդերձ Բրիտանիայի պահպանողական կառավարության բարձրաստիճան պաշտոնատարները մտահոգ են Brexit-ի ֆինանսական հետևանքների կապակցությամբ:

 

 

 

 

 

Պիտակ