Հոկտեմբեր 22, 2017 15:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում, չորս առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Մեր հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք կնետենք Եվրոպայի տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ Բրյուսելում գումարված ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը, Կատալոնիայի ճգնաժամի կապակցությամբ ԵՄ-ի գործունեությանն ուղղված Եվրախորհրդարանի զգուշացումը, Brexit-ի բանակցությունների հանդեպ Բրիտանիայի ժողովրդի վատատեսությունը, Ռուսաստանի միջուկային զինապահեստների պահպանման կապակցությամբ այդ երկրի ԱԳ նախարարի ընդգծումը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը Վաշինգտոնում, Ավստրիայում խորհրդարանական ընտրությունները,Սեբաստյան Կուրցի գլխավորած աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության  հաղթանակն ու նոր կառավարություն ձևավորելու համար նրան տրված պարտականությունը, Կատալոնիայի ինքնավարությունն առկախելու կապակցությամբ Ժողովրդային և Սոցիալիստական երկու մեծ կուսակցությունների համաձայնությունը, Brexit-ի տնտեսական ծանր հետևանքների կապակցությամբ Բելգիայի զգուշացումը, Թուրքիային հատկացվելիք ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունների կրճատման կապակցությամբ ԵՄ ղեկավարների ընդունած որոշումը, Ռուսաստանին դիմակայելու հարցում ՆԱՏՕ-ի հայտնած անկարողությունը, պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցումը դադարեցնելու համար ԵՄ-ի կողմից ներկայացված պահանջը, առանց ԵՄ-ի համաձայնության Brexit-ի գործադրման կապակցությամբ Թերեզա Մեյի զգուշացումը, Վաշինգտոնի հետ Աթենքի համաձայնության ուղղված Հունաստանի Ձախակողմյան կուսակցության խիստ քննադատությունը, Պորտուգալիայի ՆԳ նախարարի հրաժարականը, Ուկրաինայում բողոքարարների բերման ենթարկվելը, ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի դիրքորոշմանն ուղղված Ռուսաստանի խիստ քննադատությունը, Ավստրիայի դիմագրաված մարտահրավերի կապակցությամբ Եվրահանձնաժողովի նախագահի զգուշացումը, Ավստրիայում աջ ծայրահեղականների իշխանության հասնելու կապակցությամբ Մերքելի ազդարարությունը, Բրիտանիայում ինֆլյացիայի աննախընթաց աճը, ՀԳՀԾ-ն պաշտպանող Բրիտանիայի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարությունը,Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների գործադրման կապակցությամբ Պուտինի հրամանագիրը, Կատալոնիայում ճգնաժամի պատճառով Իսպանիայի տնտեսական աճի անկումը, Կատալոնիայի անջատողականների երկու ղեկավարների ազատազրկման դատապարտվելը, ՀԳՀԾ-ի  և կլիմայական փոփոխությունների հարցերում Թրամփի հետ հակառակության կապակցությամբ Մաքրոնի ընդգծումը և Շոտլանդիայի ջրերում ՆԱՏՕ-ի հրթիռային զորավարժության կազմակերպումը:

------------------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Բրյուսելում ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովն էր, որը գումարվեց անցած հինգշաբթի և ուրբաթ օրերի ընթացքում: Այդ նստաշրջանում քննարկեցին բազմաբնույթ հարցեր, այդ թվում Brexit-ը, ՀԳՀԾ-ն, Հյուսիսային Կորեայի ճգնաժամը, միգրացիան և ԵՄ-ում ապաստանության համակարգի բարեփոխումը, պաշտպանական ու ապահովական հարցեր և Թուրքիային ֆինանսական օժանդակության կրճատումը: ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովի ավարտին եվրոպական երկրները կրկին անգամ ընդգծեցին ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ իրենց պարտավորությունը: Այդուհանդերձ փաստերի վկայությամբ եվրոպական խոշոր երկրներ, Վաշինգտոնի գոհունակությունը շահելու նպատակով փորձել են իրենց մտահոգությունն արտահայտել Իրանի հրթիռային ծրագրի ու նաև տարածաշրջանային քաղաքականությունների հանդեպ և իրականության մեջ հետզհետե ընդգծում են ՀԳՀԾ-ի համար լրացուցիչ արձանագրության վավերացման անհրաժեշտությունը, որը պիտի ներառի այդ երկու հարցերը: Ի դեպ ԵՄ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի մի քանի ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը պահանջեցին հրթիռային ծրագրի և տարածաշրջանային գործունեության հետ կապված խստացնել Իրանի դեմ ճնշումները: Համաձայն միջազգային իրավունքի փորձագետ Սաիդ Մահմուդիի ընդգծման, ԱՄՆ-ի այն տրամաբանությունը, թե Իրանի հրթիռային ծրագիրը ոտնահարում է ՀԳՀԾ-ն, իրականության չի համապատասխանում: Անգամներ Ֆեդերիկա Մուգերինու կողմից ներկայացված ԵՄ-ի դիրքորոշումն Իրանի կողմից ՀԳՀԾ-ն լիովին գործադրվելն է եղել ու նաև ընդգծվել է այն հարցը, որ ՀԳՀԾ-ն միայն վերաբերում է Իրանի միջուկային հարցի կարգավորմանը: Այժմ արևմուտքցիներն ԱՄՆ-ի գլխավորությամբ և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ընկերակցությամբ ներկայացնում են Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային քաղաքականությունների կապակցությամբ ՀԳՀԾ-ի շրջագծից դուրս իրենց պահանջները և դա ի տես այն բանի, որ Ռուսաստանն ու Չինաստանն ընդգծելով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի գործադրվելը մերժում են ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի գործընկերների ՀԳՀԾ-ի շրջագծից դուրս ներկայացված պահանջները: Անցած շաբաթվա քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը ԵՄ-ին անդամակցության նախապատրաստական քայլերի համար Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օժանդակությունների կրճատման շուրջ համաձայնություն էր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ԵՄ-ն այդ հարցի շուրջ համաձայնության է հանգել: Նա միևնույն ժամանակ հովանավորեց Անկարայի հետ բանակցությունների շարունակվելը և տեղեկացրեց փախստականների հարցով Թուրքիայի հետ ԵՄ-ի համագործակցությունը և այդ կապակցությամբ Թուրքիային կատարվող ֆինանսական օժանդակությունները շարունակվելու մասին: Գերմանացի քաղաքագետ Փիթեր Ֆիլիպի ընդգծմամբ Թուրքիայի քաղաքական այրերի արտահայտության ոճը պիտի փոխվի և մինչև այնքան ժամանակ, երբ նրանք Գերմանիայի քաղաքականությունները համեմատում են Նացիստական շրջանի հետ չի կարելի բարձր մակարդակում հարաբերությունների կարգավորման մասին խորհել:

----------------------------

Մալթայի վարչապետը վստահեցնում է, որ կարվի ամեն ինչ՝ լրագրողի սպանությունը բացահայտելու համար: Այդ թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-------------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ն խոստովանեց Ռուսաստանին դիմակայելու հարցում իր անկարողությունը: ՆԱՏՕ-ն «Հզորացված կանխարգելման և պաշտպանական կարողությունների առաջընթաց» խորագրով զեկույցում հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հիմնադրման օրից ի վեր Եվրոպայի տարածքում ուժերի շտապ տեղակայման հանդեպ լոգեստիկական հովանավորություն ցուցաբերելու այս կազմակերպության կարողությունն ուշագրավ անկում է արձանագրել: Զեկույցի մի այլ բաժնում ասված է, որ այս կազմակերպության արագ արձագանքման ուժերի ընդլայնումը նույնպես չի կարողացել անհրաժեշտության դեպքում արագ արձագանքման երաշխիք համարվել: ՆԱՏՕ-ի զեկույցում 1989 թվականին Բեռլինի պատի փլուզումից հետո անգործունյա ղեկավարումն այս կազմակերպության պաշտպանական կարողությունների թուլացման պատճառներից է նշվել: 2014 թվականին Ուկրաինայի ճգնաժամն առաջանալուց ի վեր ՆԱՏՕ-ն սկսել է Եվրոպայի արևելքում դիմակայել Ռուսաստանին, այնպես որ երկու կողմերի հարաբերությունները հետսառպատերազմյան շրջանի ամենավատ պայմաններում են գտնվում: ՆԱՏՕ-ն, որ գտնվում է տիրապետող ուժ համարվող ԱՄՆ-ի ներազդեցության ներքո, վերջին տարիներին Եվրոպայում լիովին Վաշինգտոնի շահերի ու նպատակների ուղղությամբ է աշխատել: Ռուս ռազմական փորձագետ Անդրեի Քոշքինի ընդգծմամբ այսօր երբ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ անկախ ու ինքնաբավ է դարձել, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն առաջ են քաշել Ռուսաստանը «ոտնձգող» լինելու հարցը: Հետսառպատերազմյան շրջանում ՆԱՏՕ-ի գործունեությունն անվտանգության ու կայության ստեղծման ուղղությամբ լինելուց առավել ուղղված է եղել անվտանգության վերացմանն ու լարվածության հարուցմանը: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի հանդեպ Մոսկվային թշնամական կողմնորոշումը և Ռուսաստանի մերձակա երկրներին իր անդամը դարձնելու փորձը շարունակ համարվել են այն գլխավոր գործոնները, որոնք Մոսկվային մղել են մեծացնել իր ռազմական բյուջեն, ուժեր տեղակայել ու զորավարժություններ անցկացնել իր արևմտյան սահմաններում: Արևմտյան ռազմական ամենախոշոր կազմակերպությունը շարունակում է գործադրել իր այս քաղաքականությունը:

----------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում Բրիտանիայում արձանագրվեց վերջին հինգ տարիների ամենաբարձր տոկոսով ինֆլյացիան: Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ սեպտեմբեր ամսին վերջին հինգ տարիներում առաջին անգամ նախորդ տարվա համեմատությամբ 3 տոկոսի մակարդակին հասավ, որի գլխավոր պատճառը ԵՄ-ից հեռանալու որոշում ընդունելուց հետո ֆունտի փոխարժեքի անկումն է եղել: Այս կառույցը 2016 թվականին և հատկապես ԵՄ-ից այդ երկրի հեռանալու մասին հանրաքվեի արդյունքները պարզվելուց հետո Բրիտանիայի ազգային արժույթի փոխարժեքի անկումը վերջին մեկ տարվա ընթացքում Բրիտանիայում ինֆլյացիայի աճի գլխավոր պատճառն է ներկայացրել: Ի դեպ ֆինանսական և բանկատիրության ծառայությունների նիդերլանդական «Ռաբոբանք» ընկերության վերջին ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ առանց առևտրի բնագավառում համաձայնության հանգելու Եվրոպայի միավորված շուկան լքելն ի համեմատության այն պայմաններին, որ Բրիտանիան մնա ԵՄ-ի շարքերում կարող է մինչև 2030 թվականը ծախսել այդ երկրի ՀՆԱ-ի 18 տոկոսը, որը համարժեք է 400 միլիարդ ֆունտի: Դա ի տես այն բանի, որ Բելգիան զգուշացրել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ընդգծմամբ առանց համաձայնության ձեռք բերման ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Բելգիայի էկոնոմիկայի նախարար Քրիս Փիթերզն ասել է, որ այդ դեպքում Բելգիան կորցնելու է 42 հազար, ԵՄ-ն՝ առնվազն 120 հազար և Բրիտանիան՝ 526 հազար աշխատատեղեր:  

 

 

 

Պիտակ